17:06 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
14:18 19.03.2025
ՀՀ ավտոճանապարհներին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, «Կոտայքի Ճանապարհների Շահագործման և Շինարարական» ՍՊԸ աշխատակիցների և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում […]
10:50 19.03.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Հ. Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Կոտայքի մարզի՝ […]
09:27 19.03.2025
Օրերս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Շտուտգարտում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող շտաբային բանակցություններին, հայտնում են ՊՆ-ից։ «Շտաբային բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ առանձնազրույցներ ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան մի […]
09:09 19.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության […]
08:15 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:35 19.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:29 19.03.2025
Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են […]
00:21 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:56 18.03.2025
Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են […]
23:45 18.03.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […]
21:56 18.03.2025
Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը:
20:40 18.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Թումանյան փ. 15 շենք, Նալբանդյան փ. 17, 19, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ․ 10, 24 շենքեր, թիվ 192 դպրոց, Սեբաստիայի փ. 18ա, 18, 20, 22/1, 22/2, 22/3, 24, […]
20:10 18.03.2025
Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է անցկացվել: Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ ներկայացվել է Երևանի զարգացման 2024 թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները և շարժակազմում դրանց գործարկումը: 2024 -ի հաշվետվության մեջ ներառվում է նաև Երևանի գլխավոր […]
19:10 18.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։ «Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի […]
18:35 18.03.2025
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ […]
17:30 18.03.2025
Շարունակելով քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը՝ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված բնակչության շրջանում ՔՊ իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի հիմնական, Բերդ համայնքի Չինարի […]
17:15 18.03.2025
Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք: Սակայն, դրա կիրառման դեպքում իրավական կարգավորման դաշտից դուրս են մնացել աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին առնչվող հարցերը: Այս մասին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել այն լրացումներն […]
13:17 18.03.2025
Մարտի 18-ին, կեսգիշերին մոտ, Երևան-Մեղրի ճանապարհի 73-րդ կմ-ին միմյանց են բախվել «ԳԱԶ 53-12» բեռնատարը և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան։ «Շկոդայի» վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
12:39 18.03.2025
Լրատվամիջոցներում Գյումրիի նախընտրական քարոզարշավում բանակի և բարձրաստիճան սպաների ներգրավվածության վերաբերյալ հրապարակումներ են զետեղվում: «ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց գործառույթների իրականացման շրջանակում զորամիավորումներում, տարբեր կայազորներում պարբերաբար հանդիպում-քննարկումներ են անցկացնում հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումները քաղաքական ուղղվածություն, ենթատեքստ չունեն և բացառապես բանակային օրակարգի շրջանակում են: Ուստի հորդորում ենք զերծ մնալ բանակի և նրա ներկայացուցիչների վերաբերյալ իրականությանը […]
11:39 18.03.2025
Մարտի 18-ին ժամը՝ 11։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
11:22 18.03.2025
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նամակին միցել են նաև և ութ այլ եկեղեցական առաջնորդներ, ովքեր վարչապետին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շինծու մեղադրանքներով բանտարկված հայ գերիներին ազատ արձակելու համար։
11:00 18.03.2025
Երեքշաբթի գիշերը Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաղեստինյան առողջապահական ծառայությունները: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ […]
09:33 18.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […]
08:55 18.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:30 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 06:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]
08:22 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 03:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Maserati» մակնիշի ավտոմեքենա։