TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ օտարերկրացին ինքնաձիգով ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ

10:57 20.07.2024

Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։ Ֆոտլրագրողի տեղեկությոններով այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է  ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

10:48 20.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:  

̰
Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

10:39 20.07.2024

Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։

̰
Չինաստանում կամուրջ է փլուզվել, կան զոհեր

10:21 20.07.2024

Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգում ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ուրբաթ օրը մոտավորապես ժամը 20.40-ին Շանսի նահանգի Շանլուո քաղաքի շրջանի Չժաշույ կոմսությունում հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել է ավտոճանապարհային կամրջի մի մասը։ «Շաբաթ օրը ժամը 10.00-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել են գետն ընկած հինգ ավտոմեքենա, 11 […]

̰
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրված ու տարիներ շարունակ անխնամ մնացած այգիների պայմանագրերը

21:14 19.07.2024

Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրված ու տարիներ շարունակ անխնամ մնացած այգիների պայմանագրերը: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը ձևավորել է առանձին աշխատանքային խումբ, որը պարբերաբար վերանայում է վարձակալության ժամկետներն ու նաև վճարների չափերը:

̰
Հուլիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:42 19.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Գլինկայի 1-ին նրբ․ 8-17 առանձնատներ, Լիսինյան փ. 28-91 առանձնատներ, Միչուրինի փ. 1, 4, 6 առանձնատներ, 11։00-17:00 Այգեստան 9 փողոց 67-105 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոց 7-227 առանձնատներ, Ուլնեցի […]

̰
Գևորգ Պապոյանը մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

20:34 19.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 […]

̰
Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել

20:06 19.07.2024

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով 55-ամյա ադրբեջանցի է վիրավորվել։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

̰
Եվս 14 հոգեբան կմասնակցի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին

19:48 19.07.2024

«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ օրերս տեղի է ունեցել Արդարադատության նախարարության կողմից հայտարարված՝ հոգեբանների որակավորումը, որին մասնակցել է 26 դիմորդ: Անցողիկ շեմը հաղթահարել է 14 մասնակից: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը վկայականներ է […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

19:35 19.07.2024

Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել: Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ […]

̰
Միացյալ Նահանգներում մարդկանց գրեթե 40%-ն ապրում է օդի աղտոտվածության անառողջ մակարդակով վայրերում

19:27 19.07.2024

«Օդի աղտոտվածության մակարդակով ապրող մարդկանց թիվը անցյալ տարվա 119 միլիոնից այսօր հասել է 131 միլիոնի», -ասվում է Թոքերի ամերիկյան ասոցիացիայի «Օդի վիճակը» զեկույցում, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Թոքերի ամերիկյան ասոցիացիայի հետազոտողները վերլուծել են ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (EPA) օդի որակի տվյալները: Ուսումնասիրվել է օզոնի միջին ժամային և կախված մասնիկների միջին օրական կոնցենտրացիաներով […]

̰
Ինչպե՞ս դիմել և ստանալ քաղաքաշինական թույլտվություններ urban.e-gov.am հարթակում

19:07 19.07.2024

Oգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝  urban.e-gov.am հարթակում։ Այս մասին հիշեցնում են Քաղաքաշինության կոմիտեից: Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ուստի պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային […]

̰
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումները. կայացել է նախագծի առաջին լայն հանրային քննարկումը

18:28 19.07.2024

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ […]

̰
Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ հերթական վարույթի նախաքննությունը. ՔԿ

18:11 19.07.2024

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս․Բ․–ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված […]

̰
ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

18:06 19.07.2024

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել ուսումնամարզական ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին: «Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վասիլիս Մարագոսը։ Deeply saddened by the tragic news about the plane crash during the training flight in […]

̰
Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի պատշգամբում

17:25 19.07.2024

Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է […]

̰
ՍԱՏՄ-ն անդրադարձել է ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը սահմանափակելու որոշմանը

17:12 19.07.2024

Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ, և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։ Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ […]

̰
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար

17:07 19.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։ Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների […]

̰
Թուրքական Իզմիրում անտառային հրդեհը հասել է բնակավայրեր

17:00 19.07.2024

Թուրքիայի Իզմիր քաղաքում բռնկված անտառային հրդեհը ուժեղ քամու պատճառով հասել է բնակավայրեր, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ CNN Türk-ի տվյալներով՝ քաղաքացիները սեփական ուժերով հանգցրել են իրենց տներին մոտեցող կրակը։ Տեղի մեղվապահներից մեկը ODATV-ին պատմել է, որ մոտ 80 փեթակ է այրվել, և միայն 20-ը փրկվել: Հրդեհի մարմանը ներգրավվել է տասնյակ տեխնիկա, այդ թվում՝ յոթ ինքնաթիռ […]

̰
Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը

16:54 19.07.2024

Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը: Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային […]

̰
Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին

16:28 19.07.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ Աշխատակազմի պատասխանատուները դիտարկել և արձանագրել են շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունները: Քննարկվել են դրանց արագ և արդյունավետ լուծում տալու հնարավորությունները։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ […]

̰
Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է

15:36 19.07.2024

2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։ Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել […]

̰
Հայտնի են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

15:04 19.07.2024

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

14:55 19.07.2024

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:39 19.07.2024

Երևան քաղաքում՝ հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի […]

̰
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած

14:33 19.07.2024

Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։  

̰
Հուլիսի 22-ին կդադարեցվի Լոռու մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

14:08 19.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Հրազենային վնասվածքներ ստացածներից մեկը հիվանդանոցում մահացել է. կան ձերբակալվածներ

13:55 19.07.2024

Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին […]

̰
Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

13:43 19.07.2024

ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության […]

̰
Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից

13:35 19.07.2024

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, վերջինս իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-գրել է Կոստանյանը։

̰
BACK_TO_TOP