TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փոխվում և արդիականցվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն

13:18 19.07.2024

Փոխվում և արդիականցվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մի շարք փողոցներում աշխատանքներն արդեն ավարտված են և լուսավորված լեդ լուսատուներով, որոնք ապահովում են մինչև 70% էներգախնայողություն։

̰
Ճշտված տվյալներով կործանված ինքնաթիռը Յակ-52 է․ ՆԳՆ ՓԾ

13:12 19.07.2024

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրապարակվել է ինքնաթիռի ԱՆ-2 մոդելը։ Ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։ Դեպքի վայր են մեկնել […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

13:04 19.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:

̰
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

12:50 19.07.2024

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին […]

̰
Կանցկացվի Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան

12:39 19.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թ. պետական բյուջեի շրջանակում իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև հնարավորություն տալ ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: Օլիմպիադան կանցկացվի Հայաստանում օգոստոսի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 18-19-ը

11:42 19.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 11-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության ու […]

̰
Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է. ՊՆ

11:36 19.07.2024

Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, […]

̰
Կրծքով կերակրումը՝ առողջ սերունդների գրավական․ ԱՆ

11:19 19.07.2024

Կրծքով կերակրումը սկսելու կանոնների, ճիշտ դիրքերի, երեխայի և մոր առողջության վրա դրա ազդեցության, նաև միֆերի մասին են խոսում մասնագետները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մեծ ուղևորահոսքի ֆոնին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է անհրաժեշտ միջոցներ

11:08 19.07.2024

Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում, հայտնում են օդանավակայանից։ «Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:21 19.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վնասներ՝ քամու հետևանքով

10:16 19.07.2024

Հուլիսի 18-ին, ժամը 18:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները սահմանազատել են […]

̰
Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. կան տուժածներ

10:10 19.07.2024

Հուլիսի 19-ին, ժամը 01:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ-Հովտաշեն ավտոճանապարհին՝ ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորամարգ գյուղի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ն., ծնված […]

̰
Ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա

10:05 19.07.2024

Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ […]

̰
Շիրակի փողոցում այրվել է ավտոմեքենա. կան տուժածներ

09:59 19.07.2024

Հուլիսի 18-ին, ժամը 21:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտակայքոմ այրվում է կայանած ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Մ.-ն և Է. Ք.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական […]

̰
Նոր Նորք, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում հեռացվում են մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները

21:55 18.07.2024

Նոր Նորք, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում հեռացվում են մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները: Երևանում ընդհանուր 500-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակ է ապամոնտաժվել: Մի շարք փողոցներում վահանակներն ամբողջությամբ հեռացված են:

̰
Հուլիսի 19-ին կդադարեցվի Կոտայքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

21:33 18.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի Թևոսյան, Ներսիսյան, Խանջյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Հուլիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:00 18.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, […]

̰
Երկրաշարժ Երևան քաղաքից 16 կմ հարավ

20:14 18.07.2024

Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Երևանում հուլիսի 18-ից փակ կլինեն որոշ փողոցներ

19:35 18.07.2024

Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ը բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

18:58 18.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն […]

̰
Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը

18:53 18.07.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում, որին ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն […]

̰
Գեղարքունիքի մարզի պարեկների հակաթմրամոլային պայքարը շարունակվում է

18:42 18.07.2024

Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով երկու փաթեթ։ Հուլիսի 13-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանի թերակզում Գեղարքունիքի պարեկները […]

̰
Երեք դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

18:25 18.07.2024

Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ […]

̰
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր. կալանավորված անձին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

17:38 18.07.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի […]

̰
Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է Նեթանյահուին սպանելու սպառնալիքի համար

17:10 18.07.2024

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ սոցիալական ցանցերում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին սպանության սպառնալիքներ տարածելու մեղադրանքով, հինգշաբթի հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կիբերստորաբաժանումը սկսել է հետաքննություն վարչապետ Բենիամին Նեթանյահուի սպանության ենթադրյալ սպառնալիքների վերաբերյալ: Հետախույզները հայտնաբերել են կասկածյալին, և նա այսօր ձերբակալվել է հարցաքննության համար»,- ասված է հաղորդագրությունում։ Ոստիկանության տվյալներով՝ Իսրայելի հյուսիսային Բինյամին […]

̰
Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:57 18.07.2024

Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ […]

̰
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

16:32 18.07.2024

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` […]

̰
Քաղաքացին հեծանվանավակով հեռացել էր ափից և չէր կարողանում վերադառնալ. օգնության են հասել ջրափրկարարները

16:26 18.07.2024

Հուլիսի 18-ին` ժամը 15։06-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին

16:21 18.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:  

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:07 18.07.2024

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
BACK_TO_TOP