18:20 22.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Ծաղկաձորում հուլիսի 19-20-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ լրագրողների մասնակցությամբ անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» խորագրով վերապատրաստում-քննարկում։ Այն ուղղված էր ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից, հանրային ռազմավարական հաղորդակցության շրջանակներում լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքային հարաբերությունների բարելավմանը, հաղորդակցության […]
18:14 22.07.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից: Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է: Մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը […]
18:06 22.07.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 21-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 366 խումբ, որից 336-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության […]
17:54 22.07.2024
Հուլիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4338 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 209 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 328 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 473, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 315, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:28 22.07.2024
Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին: Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծել է, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր […]
16:07 22.07.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
15:44 22.07.2024
Հուլիսի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման՝ 4, երկրաշարժի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վտանգավոր աղբյուրների հայտնաբերման, օդաղետի, պայթյունի, դարափուլի,դժբախտ պատահարի, ջրահեղձման՝ 1-ական, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 30, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության […]
15:35 22.07.2024
Հուլիսի 21-ից 22-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Տանձավեր, Վերին Խոտանան, Լոռու մարզի Արջուտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում, ինչպես նաև Քարի լճի մոտակայքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4, քարշակել՝ 3 ավտոմեքենա:
15:13 22.07.2024
Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 6 աշակերտներից 4-ը սովորում են Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում, 2-ը՝ «Քվանտ» վարժարանում: Ա․ […]
14:55 22.07.2024
Երևանում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ […]
14:36 22.07.2024
Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հետքաբանական փորձաքննությունների բաժինը ձեռք է բերել թիրախային բլոկ, որը նախատեսված է կտրող-ծակող գործիքի՝ բոլոր տեսակի դանակների խոցելիության աստիճանը պարզելու, ինչպես նաև համեմատական հետազոտությունների նպատակով կտրող-ծակող գործիքով փորձարարական վնասվածքներ ստանալու համար։ Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։ Նախկինում նման […]
14:30 22.07.2024
Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային […]
14:23 22.07.2024
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են բակերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 20 տարուց ավելի զավթած տարածքներից հեռացվում են ցանկապատերը, զրուցատաղավարներն ու ավտոտնակները, որոնց փոխարեն կառուցվելու են ճեմուղիներ, հանգստի գոտիներ ու խաղահրապարակներ:
14:15 22.07.2024
Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
13:45 22.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։ Քննությամբ ձեռք […]
13:38 22.07.2024
Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Հայտնում են քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես […]
13:30 22.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է 2024 թվականի՝ «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման փուլը: Մրցույթի նպատակն է` զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի […]
13:28 22.07.2024
Աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 18.5 խմ տարողությամբ «Կամազ» մակնիշի նոր մեքենաներն անցել են աշխատանքի: Աղբահանությունն ավելի կառավարելի դարձնելու նպատակով նախատեսվում է աշխատանքներին հետևել GIS համակարգով:
13:15 22.07.2024
Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ […]
12:37 22.07.2024
2024 թվականի հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրել, ներս է մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։ Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]
12:13 22.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
11:39 22.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 19-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 239 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, ֆիզիկական ներգործության՝ 28, թմրանյութի հայտնաբերման՝ 25, խարդախության՝ 23, հոգեկան ներգործության և […]
11:20 22.07.2024
Ներքին գործերի նախարարության և Երկրապահ կամավորականների միության վարչության հետ համատեղ ծրագրով նախատեսված հուլիսի 20-ից օգոստոսի 25-ը Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների երեխաներն իրենց ամառային հանգիստը կանցկացնեն «Եռասերունդ Երկրապահ» ուսումնառազմական ճամբարում, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «8-ից 15 տարեկան երեխաներին հնարավորություն է ընձեռված ամառային արձակուրդը վայելել Գեղարքունիքի մարզի հրաշալի բնության գրկում: Ճամբարի օրակարգում ընդգրկված են […]
11:06 22.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չորաթան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
10:50 22.07.2024
Հուլիսի 21-ի ժամը 11.09-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում և Գյումրիի Ջափարիձեի փողոցի իր տանը բնակվող 56-ամյա քրոջից երկար ժամանակ տեղեկություն չի ունեցել, իսկ վերադառնալով Հայաստան՝ տան դուռը կոտրել, ներս է մտել և հայտնաբերել քրոջ դիակը: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հյուրասենյակի հատակին հայտնաբերել […]
10:45 22.07.2024
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հուլիսի 16-ին, գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ: Պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները […]
10:38 22.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:33 22.07.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ հիմնանորոգվում է Հ-26, /Մ-4/ – Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ6+300 հատվածը։ «Նորոգվող 6.3կմ երկարությամբ ճանապարհի առաջին 3.8կմ հատվածում տեղադրվել է հարթեցնող շերտ և 5սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ աշխատանքներ են տարվում այլ տեղամասերում։ Հեռացվել է գոյություն ունեցող ճանապարհային ծածկը‚ կատարվել է հողային հանույթ‚ լիցք‚ տեղադրվել է […]
10:16 22.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները հուլիսի 18-ին, ժամը 23.30-ին, Արգիշտիի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, «Մերսեդես» մակնիշի մեքենան անկանոն վարելու և կողասահք կատարելու համար, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և գրիչ-ատրճանակ՝ 3 փամփուշտով: «Մերսեդեսը» տեղափոխվել է […]