TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

17:54 17.07.2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված խորհրդի նոր անդամ Գրիգոր Առաքելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ջրափրակարարները Սևանա լճում նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել

16:52 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելուց է եղել։ Ջրափրակարարները ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

16:44 17.07.2024

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է […]

̰
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

16:18 17.07.2024

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական […]

̰
Գազայում վերջին 1 օրում զոհվել է շուրջ 80 մարդ

16:10 17.07.2024

Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 81 մարդ է զոհվել, 198-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ այսպիսով, «անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 794-ի, իսկ 89 364-ը վիրավորվել է»։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ որոշ տուժածներ դեռևս […]

̰
26-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

15:58 17.07.2024

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա Նարեկ Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Նորակոչիկների առաջին օրերը զորամասում․ ՊՆ տեսանյութը

15:36 17.07.2024

Նորակոչիկների առաջին օրերը զորամասում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին

15:20 17.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։ Նախագծերի քննարկումը […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի շուրջ

14:55 17.07.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած

14:48 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել […]

̰
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

14:46 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագը ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով

14:20 17.07.2024

2024 թվականի հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի […]

̰
Երևանի 25-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 27–ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

13:57 17.07.2024

2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։ Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա […]

̰
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով

13:50 17.07.2024

Երևան քաղաքում հուլիսի 17-ին, 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:34 17.07.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 25-ամյա Մակսիմ Կ.-ն: Նա հունիսի 5-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար 

13:23 17.07.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը […]

̰
Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում․ կեցցե՛ հեծանիվը․ Փաշինյան

13:07 17.07.2024

Երկրորդ հեծանվային զբոսանքը Բեռլինում։ Կեցցե՛ հեծանիվը: Այս մասին «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել համապատասխան տեսանյութ:  

̰
Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

12:59 17.07.2024

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են․ անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանի ինստիտուտները համապատասխանում են քաղաքացիների պահանջներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նման կարծիք հայտնեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի […]

̰
Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

12:44 17.07.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացառել խնդրահարույց հարցերը՝ գործընթացը դարձնելով ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: […]

̰
Հուլիսի 18-ին Արմավիրի և Տավուշի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

12:38 17.07.2024

Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը. ԱՆ

12:23 17.07.2024

ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ մեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցման գործընթացը: «Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով: Օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության Անձնակազմի կառավարման […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են օգտվել բնակելի տների կառուցման նախագծերից․ Քաղաքաշինության կոմիտե

12:18 17.07.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ «Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։ Առանձնացվել են 40 […]

̰
ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին տեղափոխեց Հայաստան

11:50 17.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խումբը հուլիսի 16-ին Թբիլիսի քաղաքից Երևան է տեղափոխել 36-ամյա Սամսոն Թ.-ին: Նա 2022 թ. մայիսի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը), 131-րդ (Մարդուն առևանգելը), 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 16-17-ը

11:30 17.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 17, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, խարդախության՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, […]

̰
Շիրակի մարզի Գյումրի համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:48 17.07.2024

Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

̰
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

10:37 17.07.2024

Հուլիսի 16-ին, ժամը 20:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Հ. Մ.-ին […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:32 17.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ակներ գյուղի բնակիչը դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. գյուղացիները հայտնաբերել են նրա դին

10:20 17.07.2024

Հուլիսի 16-ին, ժամը 23:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
4.2 մագնիտուդով երկրաշարժ` Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

09:51 17.07.2024

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Ինչ մոտեցումներ ունի հայկական հարցում ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածուն

21:35 16.07.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է իր փոխնախագահի թելնածուի անունը: Թրամփի հաղթանակի դեպքում, վարչակազմի երկրորդ դեմքը կլինի Միլուոկի նահանգը ներկայացնող սենատոր Ջեյ Դի Վերնսը: Ամերիկյան քաղաքական ավանդույթը այնպիսին է, որ փոխնախագահի դերը բավական համեստ է: Բայց, այս ընտրարշավում, փոխնախագահների թեկնածուների անձը շատ է կարևորվում: Ինչո՞ւ. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: […]

̰
BACK_TO_TOP