14:21 15.07.2024
Նեպալում հուլիսի 12-ին երկու մարդատար ավտոբուս գետն էր ընկել, առնվազն 55 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Փրկարարական գործողությունը շարունակվում է արդեն չորս օր։ «Ողջ մնացածներին գտնելու ոչ մի հնարավորություն չկա: Մեր ուշադրությունը կենտրոնացած է դիերի հայտնաբերման վրա»,- լրագրողներին ասել է Չիթվան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Բեշ Ռաջ Ռիջալը: Նրա խոսքով՝ գործողության […]
13:30 15.07.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 65-ամյա Նատալյա Տ.-ն: Նա հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]
13:16 15.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 17, անձնական […]
12:56 15.07.2024
Երևանում հուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին […]
12:38 15.07.2024
Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:34 15.07.2024
Հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 4.50-ին, ՆԳՆ ոստիականության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում իրենց ծեծի են ենթարկել։ Ժամը 6.36-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. շտապօգնության խումբը Թումանյան փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել 25-ամյա կնոջ և 38 ու 36 տարեկան երկու տղամարդու՝ երեքն էլ օտարերկրյա քաղաքացի։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական […]
12:07 15.07.2024
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապատասխանության հարցը: Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 […]
11:53 15.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հուլիսի 12-ին ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 42-ամյա Հարություն Հ.-ն։ Նա 2010 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք։
11:37 15.07.2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի արդյունավետ կիրարկման, կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ներդնման և մարդկային կարողությունների զարգացման նպատակով՝ հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրն իրականացնող CNFA ընկերության միջև, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Փաստաթուղթը կնքվել է ԱՍՀ նախարարի տեղակալ […]
11:30 15.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները հուլիսի 11-ին Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել 33-ամյա Արմեն Հ.-ին։ Նա հունիսի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Խափանման միջոցը՝ ստորագրություն:
11:17 15.07.2024
Հուլիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]
11:13 15.07.2024
Վայոց ձորի մարզում շարունակվում են ՀՀ Կառավարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրի իրազեկման աշխատանքները, հայտնում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից: «Հերթական հանդիպումը Արենի համայնքում էր։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը մեր հայրենակիցներին ներկայացրին ծրագրին դիմելու ընթացակարգը, ժամկետները, փուլերը, գործող առցանց հարթակը՝ https://housing.socservice.am։ […]
11:06 15.07.2024
Այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը՝ 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը»,-ասված է հաղորդագրության մեջ։
11:00 15.07.2024
Ոստիկանության Գուգարքի բաժնի ԱԳ և ԸԲԿ ծառայողներն ու Շրջակա միջավայրի նախարարության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները հուլիսի 12-ին համատեղ միջոցառումների ընթացքում Եղեգնուտ գյուղի վարչական տարածքի անտառում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր 4-5 խմ փայտանյութով: Եղեգնուտ գյուղի բնակիչ 38-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, […]
10:47 15.07.2024
Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։ Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ […]
10:37 15.07.2024
«Տունս 4–րդ կարգի վթարային վիճակում էր․․այս ծրագիրը ճիշտ ժամանակին եկավ հասավ ինձ»․ Անդոկ Կարապետյանը պատմում է սահմանամերձ գյուղական բնակավայրում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:30 15.07.2024
Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների հետ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվորողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։ Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել […]
10:23 15.07.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են […]
10:16 15.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:10 15.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։
10:04 15.07.2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1․25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում, հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ «Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության միջոցների կիրառման կառուցակարգերի կատարելագործումը: […]
21:37 14.07.2024
Հուլիսի 14-ին, ժամը 20:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները քաղաքացիներ Հ. Ս.-ին (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ին (ծնված 1993 թ.) և մոտորանավակը դուրս են բերել ափ:
18:39 14.07.2024
Իսրայելի զինվորականների գործողությունների հետևանքով 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է առնվազն 141 մարդ, եւս 400-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակը 4 հարձակում է իրականացրել Գազայի հատվածում, որոնց հետևանքով զոհվել է 141 մարդ, ևս 400-ը վիրավորվել են», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում […]
16:56 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով շապիկներ՝ արված մահափորձից անմիջապես հետո, հայտնվել են Չինաստանի խոշորագույն՝ էլեկտրոնային առևտրի Taobao հարթակում՝ դեպքից ընդամենը մի քանի ժամ անց, գրում է South China Morning Post-ը։ Հրատարակության համաձայն՝ չինական առցանց խանութների վաճառողների արձագանքը գրեթե նույնքան արագ է եղել, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը և ավելի արագ, քան ամբողջ աշխարհի […]
16:01 14.07.2024
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած հրաձգության ականատեսը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ նախազգուշացրել է ոստիկաններին կրակոցից առաջ տանիքում ենթադրյալ կրակողի մասին։ Վկան ասել, որ տեսել է «տանիքից տանիք շարժվող տղայի»։ Նա նշել է, որ սպային ասել է, որ ենթադրյալ կրակողը տանիքում է եղել։ «Երբ ես շրջվեցի, որպեսզի վերադառնամ այնտեղ, որտեղ […]
14:21 14.07.2024
Երևանում հուլիսի 14-ին երեկոյան, 15-19-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին կեսօրից հետո, 15-17-ին առանձին շրջաններում, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
13:24 14.07.2024
Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը […]
10:56 14.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ: