21:12 16.07.2024
Օձերը կենդանական աշխարհի «ամենատուժված» կենդանիներից են։ Մարդիկ դարեր շարունակ օձերի մասին հորինել են ամենատարբեր լեգենդները, որոնք տարածվում են առ այսօր, հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց՝ նշելով, որ շատ հաճախ օձերին ոչնչացնում են՝ կասկածելով, որ թունավոր են, չնայած թունավոր օձերը կազմում են ընդհանուր տեսակի 25%-ը։ «Օձերի համաշխարհային օրը ևս մեկ անգամ հնարավորություն տալիս մարդկանց իրազեկելու էկոհամակարգում […]
20:40 16.07.2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային՝ հույս հայտնելով, որ նրա փորձառությամբ գրասենյակը կաշխատի առավել համակարգված, և կառույցի հետ համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հայաստանի առողջապահական համակարգը փոխակերպումների փուլում է։ ԱՀԿ-ն և մյուս գործընկերները լուրջ դեր ունեն իրենց փորձագիտական, կազմակերպչական աջակցությամբ նպաստելու բարեփոխումներին։ Ես անձամբ հետևողական […]
20:28 16.07.2024
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն […]
20:20 16.07.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1 […]
20:05 16.07.2024
Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը հենված է ժողովրդավարության զարգացման նույն արժեհամակարգի վրա: Նախարարն ընդգծել է, […]
19:12 16.07.2024
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։ Ամփոփման ավարտին ՌՈ պետը […]
18:31 16.07.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ «Շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։ Ուսումնասիրելով առկա վիճակը և դիտարկելով […]
17:37 16.07.2024
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել […]
17:24 16.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 19.50-ին, ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշապատի ոստիկանները, Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների և մարզի պարեկների հետ համատեղ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա երկու գլանակ և թղթե երեք փաթեթ, որոնցից երկուսը՝ […]
17:20 16.07.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի՝ հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 1-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
17:16 16.07.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գործունեություն ծավալած սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Հունիսի 26-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են Պեմզաշեն: Այցելության պահին քարհանքում աշխատում էր քարհատ մեքենա և կար «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Պարզվել է, […]
17:02 16.07.2024
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ: Ըստ տղամարդու` կանեփն […]
16:25 16.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:00-ին Կաթնաղբյուր և ժամը 12:00-ին Իրինդ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:14 16.07.2024
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր […]
16:00 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել […]
15:52 16.07.2024
Պետքարտուղար Ուզրա Զեյայի այցի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընթրիքի է հրավիրել մի խումբ կին առաջնորդների։ «Կանանց առաջնորդող դեր վերապահելը և կանանց համար հեռանկարներ ապահովելը էական են Հայաստանի ժողովրդավարության հաջողության համար։ Ժողովրդավարությունն առավել ամուր է, երբ այն ներառական է», – ասել է դեսպան Քվինը։
14:20 16.07.2024
Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը […]
13:58 16.07.2024
Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 19-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
13:50 16.07.2024
Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ: Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների […]
13:43 16.07.2024
Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվելու է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 14:00-ից մինչև 14:20-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:25 16.07.2024
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Արտակ Ն.-ն: Նա հունիսի 18-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:04 16.07.2024
Ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հուլիսի 15-ին Առինջ համայնքի Ս. Առինջեցու փողոցում հայտնաբերել և Կոտայքի բաժին են տեղափոխել 60-ամյա Արծրունի Պ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:55 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու […]
12:50 16.07.2024
Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 347-ը տուժել են։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։ «Տուժել է 347 մարդ է, ավերվել են բազմաթիվ տներ, զոհվել է մոտ 40 մարդ (տվյալները կարող են փոխվել», – գրել է նա X-ում: Զամանը նշել է, որ տուժածներին ցուցաբերվում […]
12:42 16.07.2024
Երևան քաղաքում հուլիսի 16-ին երեկոյան, 17-ին, 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-ին, 21-ին առանձին շրջաններում, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և […]
12:16 16.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մի խումբ […]
12:12 16.07.2024
Եվս մեկ բաժանմունքէ բացվել ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ «Մեր նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղի բուժման ամբողջ շղթան: Մի կողմից բոլոր ծառայությունները ֆիզիկապես, մյուս կողմից` ֆինանսապես, մեր երկրում դարձնել հասանելի, որին նպաստելու է առոշղջապահական ապահովագրության ներդրումը»,- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության ընդլայնված բաժանմունքի բացմանը նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսուհետ քաղցկեղ […]
12:04 16.07.2024
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ […]
11:57 16.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տարվել 33-ամյա Արշավիր Դ.-ն: Նա հունիսի 3-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
11:52 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 20-21-ը Դիլիջանում կանցկացնի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը: Փառատոնը Հայաստանի համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, արհեստագործության և արվեստների տեղի ու դերի արժևորմանը, հասարակության մասնակցայնության բարձրացմանը, ինչպես նաև […]