18:35 18.03.2025
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է ունեցել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական նոր կայանի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։
ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական կայանի կառուցման գործում ցուցաբերած օժանդակության համար։ Նա աղետներին դիմակայունության բարձրացման համատեքստում կարևորել է ԱՄՆ գործընկերների հետ շարունակական համագործակցությունը, որի շրջանակում նման հենակետեր են կառուցվել նաև հանրապետության 6 համայնքներում։
Արփինե Սարգսյանը նշել է, որ Ստեփանավանում հրշեջ-փրկարարական կայանի գործարկումը կարևոր նախաձեռնություն է՝ մի կողմից թույլ տալով փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում ապահովել արագ արձագանքում՝ լինելով ավելի մոտ մեր հանրությանը, մյուս կողմից՝ արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելով հենց ծառայողների համար։
«ՀՀ կառավարությունը աղետների ռիսկի կառավարման տրամաբանության մեջ լիովին նոր ռազմավարական մոտեցումներ է որդեգրել, որոնք մեզ պետք է օգնեն ոչ միայն կենտրոնանալու փրկարարական աշխատանքի վրա որպես արձագանքման կարևոր բաղադրիչ, այլ նաև գալով սկզբից, ըստ էության, գնահատելով առկա ռիսկերը՝ հասկանալ, թե ինչպիսի վաղ ազդարարման համակարգեր կարող ենք ունենալ, հետո գալ դեպի արձագանքումը ու նաև հետաղետային վերականգնումը, ինչը թույլ պիտի տա աղետների ռիսկի կառավարման ցիկլում ավելի արդյունավետ գործել»,-նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարի խոսքով՝ փրկարարի առաքելությունը ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար Հայաստանն առավել ապահով դարձնելն է, և այդ համատեքստում կարևոր են թե՛ ծառայությունում ինստիտուցիոնալ փոփոխությունները, թե՛ ստորաբաժանումների նյութատեխնիկական հագեցվածությունը։
Մատնանշելով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հաղթահարման փորձը՝ նախարարը նշել է, որ այն Փրկարար ծառայության օպերատիվ արձագանքման կարողությունները գնահատելու համար առանձնահատուկ օրինակ է։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև փրկարարների մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմանը, մարզում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի ձևավորմանը։
Նախարարն արձանագրել է, որ ջանք չի կարող խնայվել և չի խնայվում 911 փրկության հեռախոսահամարով դիմողին փրկությունը հնարավորինս արագ հասցնելու համար։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ «Այս հրշեջ-փրկարարական կայանը Ստեփանավանի և մոտակա համայնքների բնակավայրերի համար հնարավորություն է, որպեսզի արտակարգ իրավիճակներին հնարավոր լինի ավելի արագ արձագանքել»:
Կայանի բացման արարողությանը երգ ու պարով հանդես են եկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շրջել են տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայողների հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական ու գույքային համալրվածությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը20:17 23.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 24-ի տեղական ժամանակով ժամը 14:99-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության խոսնակ Մաջիդ Ախավան: «Վերջին իրադարձությունների հետ կապված, և ուղևորների ու թռիչքների անվտանգության համար երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև երեքշաբթի ժամը 14:00-ն: Հայրենակիցներին խորհուրդ է տրվում զերծ մնալ երկրի օդանավակայաններ այցելելուց և թռիչքների կարգավիճակի մասին […] ...
20:07 23.06.2025
Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ.Գլխավոր դատախազություն2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով […] ...
19:54 23.06.2025
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվողը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Վարագյանը պայմանագիր է ստորագրել Կրասնոյարսկի «Սոկոլի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հոկեյիստի պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Այս ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում: Վարագյանը մինչև այս հանդես էր գալիս ռուսական «Յուժնի Ուրալ» և «Մագնիտկա» ակումբներում և 45 խաղում վաստակել էր 5 միավոր […] ...
19:45 23.06.2025
Հայտնաբերվել է 411 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4516 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 136 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 186 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 303 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 978, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 392, վարելիս […] ...
19:38 23.06.2025
Վահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 23-ի որոշմամբ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Վահան Գագիկի Հակոբյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային […] ...