TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան

20:59 05.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների […]

̰
Օրինակելի զինվորին՝ անակնկալ արձակուրդ. այց հայրական տուն

20:10 05.07.2024

Շարքային Հովհաննես Մկրտչյանը 1.5 տարի է, ինչ համազգեստ է կրում: Նա հարավային սահմանագոտու պաշտպաններից է՝ իր զորամասի լավագույն ժամկետայիններից մեկը: Հովհաննեսը նախապես պատրաստություն է անցել ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել է դիրքապահ ստորաբաժանում: Մանրամասները՝  Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Սպասվող տեղումները առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա. Սուրենյան

19:37 05.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած: «Դրանք առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա: Ձեզ բարի հանգիստ»,-գրել է նա:

̰
Նախարար Մկրտչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ

18:33 05.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նարեկ Մկրտչյանը գործընկերներին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության […]

̰
Լը Պենը գնահատել է կուսակցության հնարավորությունները՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար

17:18 05.07.2024

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) բացարձակ մեծամասնություն ստանալու կուսակցության լուրջ հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Harris Interactive-ի հարցումը BFMTV հեռուստաալիքի համար ցույց էր տվել, որ կուսակցությունը կարող է ստանալ  խորհրդարանի 577 մանդատներից մինչև 220-ը՝ ավելի քան 60 տեղով պակաս լինելով […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

16:50 05.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:  

̰
Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

16:05 05.07.2024

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։ «Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը: Հուլիսի […]

̰
Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […]

̰
Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է […]

̰
Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ․ ՄԻՊ

12:43 05.07.2024

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Հարկ է նկատի ունենալ, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված […]

̰
Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

11:03 05.07.2024

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։ «Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:18 05.07.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը․ Փաշինյան

09:14 05.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք […]

̰
Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

21:57 04.07.2024

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ:

̰
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

21:44 04.07.2024

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։ Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը […]

̰
Հուլիսի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:26 04.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Մայիսի 9-ի, Կողբի 1-ին, Արագածի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Բաբաջանյան նրբանցք 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 […]

̰
Ֆրանսիացի 18-ամյա ֆուտբոլիստը էլեկտրական սկուտերով մահացու ելքով հարվածել է մի կնոջ

21:00 04.07.2024

Ֆրանսիական «Ռենի» ֆուտբոլիստը էլեկտրական սկուտերով հարվածել է 51-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում է RMC Sports գործակալությունը։ Կինը մահացել է հունիսի 24-ին՝ դեպքից մի քանի օր անց։ Նշվում է, որ 18-ամյա խաղացողը կալանքի տակ է չկանխամտածված սպանության համար։ «Ռենի» խաղացողին ուղեկցել է անչափահաս ուղեւորը։ Երկուսի մոտ էլ ալկոհոլի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Ֆուտբոլիստի ինքնությունը չի […]

̰
ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունն ու Փրկարար ծառայությունը հորդորում են պահպանել հասարակական կարգն ու լողամիջոցների շահագործման կանոնները

19:49 04.07.2024

Հուլիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի և Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները պատասխանել են Սևանում լողափնյա սեզոնի բացման, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայության, լողամիջոցների շահագործման հետ կապված […]

̰
Օգոստոսի 1-ից ՀՀ 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

19:12 04.07.2024

Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։ Oգոստոսի 1-ից […]

̰
Ջրային պարեկային ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

18:36 04.07.2024

Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում: Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են […]

̰
Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

17:45 04.07.2024

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […]

̰
Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

17:20 04.07.2024

Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […]

̰
Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

16:25 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, […]

̰
Սահմանվել են էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը

16:00 04.07.2024

Գործադիրը սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը: Ըստ այդմ՝ հատուկ ուսուցումը ներառում է տեսական և գործնական մաս, որի ժամկետը 5 աշխատանքային օր է։ Հատուկ ուսուցումն իրականացվում է ուսումնական հաստատությունում՝ ծառայողի՝ իր վերջին անցած հատուկ ուսուցումից հետո յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստականությանը վերաբերող հմտությունների շարունակական զարգացման և […]

̰
Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի

15:55 04.07.2024

Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող գույքի նվիրաբերությունը և այն ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով։

̰
Կապահովվի անհայտ կորածների, գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:48 04.07.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ 6.6 մլն դրամ կհատկացվի մայիս և հունիս ամիսներին 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական […]

̰
Կկանխվեն սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները

15:35 04.07.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում այն է՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը ապահոված […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:29 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Պետությունը կապահովի դպրոցականների լողի պարապմունքները. նոր ծրագիր

14:02 04.07.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը նախորդ տարի հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարության կարևորագույն ուղղություններից է, որով նախատեսվում է խրախուսել երեխաների շրջանում առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվությամբ […]

̰
BACK_TO_TOP