13:15 04.07.2024
Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացվող թանգարանային մասնագետների և վերականգնողների վերապատրաստման դասընթացները կիրականացվեն նաև առաջիկա երկու տարիներին: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած «Հայաստան. ժառանգության կրթություն, պահպանում, պաշտպանություն և արժևորում» ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում ամփոփվել են 2022-2023 թվականներին ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և նախանշվել հետագա համագործակցության ուղղություններն ու անելիքները: 2024-2025 թվականներին կշարունակվեն արդեն իսկ […]
13:05 04.07.2024
Երևանում հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերին, 7-9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, […]
12:57 04.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր […]
12:49 04.07.2024
ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ծառայություն իրականացնելիս Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը: Մեքենան բեռնված էր հաճարի, բոխի և կաղնի տեսակի 10 խմ փայտանյութով: Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացրել է անհատ ձեռներեցի կողմից տրված փաստաթղթեր և հայտնել, որ փայտանյութը բեռնել է Մարց գյուղում: Կատարված ստուգումների […]
12:28 04.07.2024
«Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
12:20 04.07.2024
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, […]
12:12 04.07.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ: Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման […]
11:52 04.07.2024
ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՄՔԾ ԱՎՎ աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 47-ամյա Վարդան Պ.-ն: Նա ապրիլի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
11:13 04.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
11:05 04.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, […]
10:28 04.07.2024
Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի: Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը […]
10:00 04.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
20:35 03.07.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […]
20:16 03.07.2024
Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Կլիմայի Ազդեցության Հետազոտական Ինստիտուտի (PIK) ուսումնասիրությունները ցույց են տվել կլիմայի փոփոխության գենդերային նշանակալի ազդեցությունները աղքատ ընտանիքների կանանց և աղջիկների վրա՝ ընդգծելով հատկապես ջրի հավաքման բեռի ավելացումը: Հոդվածը ներկայացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է ստիպել կանանց ամբողջ աշխարհում մինչև 30% և ավելի ժամանակ ծախսել ջուր […]
19:52 03.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, […]
19:34 03.07.2024
«Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: […]
18:48 03.07.2024
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:42 03.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի […]
18:34 03.07.2024
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին նոր կառավարության երդմնակալությունից առաջ փոխել է երկրի պաշտպանության նախարարին։ Այսպիսի հայտարարություն է արել «Al-Youm as-Sabia» տեղեկատվական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սուեզ նահանգի նախկին նահանգապետ Աբդել Մագիդ Սաքրը, ով նախկինում ալ Սիսիի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Հունիսի 29-ին Եգիպտոսի կառավարական կառույցների աղբյուրները հայտնել են, որ […]
18:16 03.07.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […]
17:47 03.07.2024
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
17:33 03.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […]
17:16 03.07.2024
ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու […]
17:00 03.07.2024
ՊՀԾ-ի գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատման առաքելության ներկայացուցիչներին՝ առաքելության ղեկավար Ֆրանս Վան Գերվենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) […]
16:57 03.07.2024
Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման Արգիշտիի փ. հ. 1 հասցեի գրասենյակում սույն թվականի հուլիսի 4-ի ժամը 15:00-ից անորոշ ժամանակով քաղաքացիներին չի սպասարկելու: Վերանորոգման ընթացքում սպասարկումն իրականացվելու է Փ. Բուզանդի հ1/3. հասցեի քաղաքացիների սպասարկման գրասենյակում:
16:46 03.07.2024
Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել […]
16:37 03.07.2024
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կայանալիք բանակցություններում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկկողմ հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ և, իհարկե, կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախագահները հազիվ թե շրջանցեն սիրիական և ուկրաինական թեմաները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
16:36 03.07.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։ Քննարկվել են տեսողության […]