Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

11:03 05.07.2024

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։

«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։

Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները>,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։ <Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ը

13:30 27.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում են

13:22 27.06.2025

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում են

Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...

Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասին

13:10 27.06.2025

Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

13:00 27.06.2025

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...

Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով

12:53 27.06.2025

Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

12:45 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...

BACK_TO_TOP