TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու

12:19 13.06.2024

2024 թ․ ընթացքում Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու։ Ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

̰
Հրազենով սպանության փորձ Ալավերդի քաղաքում՝ վրեժխնդրության շարժառիթով․ 43-ամյա բնակչի սպանության փորձի համար մեղադրվում է նրա համաքաղաքացին

12:12 13.06.2024

2024 թվականի հունիսի 10-ին` ժամը 14:20-ին «Ալավերդու ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջային պատի և վերջույթների հրազենային բազմաթիվ անցքեր» ախտորոշմամբ նույն օրը` ժամը 13:45-ին, բուժօգնության է դիմել Ալավերդի համայնքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի 43-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ […]

̰
Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է. կրակողը ձերբակալվել է

12:05 13.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

11:58 13.06.2024

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 4-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Ռուդոլֆ Դ.-ն: Նա 2013 թ. մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները

11:28 13.06.2024

ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Բելառուսի իրավապահների կողմից

11:20 13.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Բաթում-Երևան չվերթի ինքնաթիռի թռիչքից առաջ գծային բաժին է տարվել և ձերբակալվել 27-ամյա Վլադիսլավ Ա.-ն: Նա փետրվարի 1-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ

10:53 13.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 4, խարդախության՝ 3, մարդու առևանգման, բնակարանային գողության […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 13-ին

10:40 13.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.36 դրամ:  

̰
Երևանի «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:25 13.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Կառավարության նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

09:53 13.06.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: «Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը․ Արայիկ Հարությունյան

09:43 13.06.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ: Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է: Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության […]

̰
09։30-ի դրությամբ բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ

09:36 13.06.2024

ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ «85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին

09:31 13.06.2024

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։ Իմ խոսքում […]

̰
Արարատի մարզի «Արտաշատի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:11 13.06.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին՝ ժամը 14:30-ից մինչև 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Արտաշատի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:28 13.06.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:17 13.06.2024

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ տեղափոխվել է բժշկական կենտրոն

08:05 13.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 13:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուխտագնացներից մեկի (Ա. Ա., ծնված 1976 թ.) […]

̰
Բուժօգնության դիմած 98 անձանցից 66-ը դուրս է գրվել․ ԱՆ

00:13 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

̰
17 ոստիկան վնասվածքներ է ստացել

00:05 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Ոստիկանները վնասվածքներ են ստացել ոտքերի, ձեռքերի, գլխի ու դեմքի շրջանում:

̰
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

00:01 13.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, 25/2, 25/4, 27 շենքեր, Դ․ Մալյան փ. 4, 4/1, 6 շենքեր, Դ․ Մալյան նրբ. […]

̰
ԱԺ շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ԶԼՄ ներկայացուցիչներ կան

23:03 12.06.2024

Ազգային ժողովի շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել: Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Լրատվամիջոցը հայտնում է, որ […]

̰
Սպանություն Արմավիրում. կասկածյալը դարանակալել ու դպրոցի մոտ  կրակել է զոհին

22:46 12.06.2024

Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ են ժամանել մեծ թվով իրավապահներ: Մինչ ոստիկանների […]

̰
Անահիտ Մանասյանը տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց

22:40 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

̰
Բուժօգնության  է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

22:21 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

̰
Բերման է ենթարկվել 98 քաղաքացի

22:04 12.06.2024

Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ խոսնակը նշել է՝ ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։

̰
Ռուս վերջին խաղաղապահները հեռացան․ Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հեռանկարը դառնում է էլ ավելի անիրատեսական

21:49 12.06.2024

Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը: Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, […]

̰
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան

21:46 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։ Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
ՄԻՊ-ի գրասենյակն ապատեղեկատվություն է որակում պաշտպանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը

21:35 12.06.2024

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող գրառմամբ: ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի […]

̰
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ

21:13 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ

21:01 12.06.2024

2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և […]

̰
BACK_TO_TOP