TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՆԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին, ծանոթացել իրադրությանը

20:41 12.06.2024

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին: «Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,-նշել է Փաշինյանը։ Վարչապետը հայտարարել է, որ Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր […]

̰
ԱԺ-ի մոտ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

20:34 12.06.2024

Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով բերման է ենթարկվել բողոքի ակցիայի […]

̰
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ

20:30 12.06.2024

Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցը, ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն այսօր հրավիրված հանրահավաքում կոչ է արել համակիրներին արգելափակել խորհրդարանի մուտքերը, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան դուրս գալ Ազգային ժողովի շենքից ու կատարեն՝ Կառավարության հրաժարականի մասին […]

̰
«Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ

19:48 12.06.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ: Հունիսի 8-ին կազմակերպված շաբաթօրյակն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և անտառպարկի աշխատակիցների մասնակցությամբ։ Մաքրվել են անտառպարկի շուրջ 50 հեկտար տարածքը, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկվել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։ Ընկերության աշխատակիցներին ներկայացվել են անտառպարկում աճող, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում […]

̰
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ

19:41 12.06.2024

Բաղրամյան, Պռոշյան և Դեմիրճյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Այս պահին բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից՝ Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից»,- նշել է ՆԳՆ խոսնակը։

̰
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու

19:10 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

̰
Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ. վարչապետ

18:56 12.06.2024

Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, և հիմա Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ: Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել:

̰
«Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ». Ոստիկանության հայտարարությունը

18:44 12.06.2024

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: «ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։ Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-ասվում է հայտարարությունում:

̰
ՄԻՊ-ը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը

18:40 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող ցանկացած գործողությունից: «Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի […]

̰
«Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի». ՀՀ ՄԻՊ

18:16 12.06.2024

Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների մի քանի խնդիր կստանա համապատասխան լուծում. քննարկում ԱԺ-ում

17:29 12.06.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ […]

̰
ՄԻՊ-ն ահազանգել է ստացել՝ ձերբակալել են Հաթերքի գյուղապետին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին

16:07 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ահազանգ է ստացվել առ այն, որ ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին՝ մեքենայում միայնակ թողնելով վերջինիս մանկահասակ երեխաներին։ Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ դեպքի մանրամասները հրատապության կարգով բանավոր ընթացակարգով ճշտվել են պետական իրավասու մարմինների հետ: Արդյունքում, պարզվել է, որ Վարդան Գրիգորյանն ազատ է արձակվել: Դեպքի հանգամանքների մանրամասները պարզելու նպատակով գրավոր պարզաբանում կպահանջվի […]

̰
Չինաստանի արևելքում ուղղաթիռի վթարի հետևանքով անհետ կորել է երեք մարդ

15:58 12.06.2024

Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով մոտավորապես 14։00-ին Շանժաո քաղաքում։ Միջադեպի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն։

̰
Որոնվում է լուսանկարում պատկերված անձը

15:42 12.06.2024

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարեկ 1-02։

̰
Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, կիրականացնի փոփոխություն․ Փաշինյան

14:58 12.06.2024

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակմանը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ հարցին ՝ վարչապետը նշել է․ «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»։

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ

14:49 12.06.2024

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաթեթի ներնետման միջոցով փորձ է արվելու հիմնարկ անցկացնել թմրամիջոցներ և արգելված իրեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ծառայողները զննության են ենթարկել հիմնարկի ողջ տարածքը և անցակետերից մեկի տանիքին հայտնաբերել փնտրվող փաթեթը։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն […]

̰
Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով

14:41 12.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։ Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, […]

̰
Հայաստանի պաշտպանությանն առավել հասցեական գործիքակազմով կաջակցի նաև Ոստիկանության գվարդիան. ՆԳ  նախարարի տեղակալ

14:24 12.06.2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Ոստիկանությունը, որպես մասնագիտացված կառույց, զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով, և Ոստիկանության գվարդիան այդ շարքում է, որի ձեւավորումը նախատեսված է եղել […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:35 12.06.2024

Երևանում հունիսի 12-13-ին, 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 12-14-ին, 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, […]

̰
Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով

13:28 12.06.2024

Ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 11-ին, ժամը 4-ին, «Գոգավանի» հսկիչ անցակետի տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել և Ստեփանավանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Էդգար Ա.-ն: Նա հունիսի 1-ից Ֆրանսիայի Հանրապետության Իրավապահների կողմից հետախուզվում էր գողությունների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազություն:

̰
Դասախոսություններ հայ երիտասարդների համար՝ Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի շրջանակում

13:20 12.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանում մասնակցել է Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտնիյին, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Սալվա Նակուզին: Խաղաղության եռօրյա շրջիկ դպրոցն իրականացվում է «Առաջնորդները հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը: Նպատակն է […]

̰
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը

13:05 12.06.2024

Թուրքիան, որի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախը, շարունակում է աջակցել ալիևյան ցեղասպան ռեժիմին՝ իր շինծու և հայատյաց թեզերի մշակման և տարածման գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրեր առաջ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ազգային հանձնաժողովի նախագահ Մահմուդ Օզերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ներկայացուցիչների […]

̰
«Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ  ու լուծումներ» խորագրով համաժողովին մասնակցելու հրավեր

12:57 12.06.2024

Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը: Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով: Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների […]

̰
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքով անցնող ավտոճանապարհի մի հատվածը

12:50 12.06.2024

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքով անցնող Հ-85, /Հ-1/ – Հրազդան – /Հ-55/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.7կմ երկարությամբ հատվածը։ Ընթացքի մասին պատմում է շինաշխատանքների ղեկավարը։

̰
Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից․ ՆԳՆ

12:19 12.06.2024

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ու հավաքի մասնակիցներին, կազմակերպիչներին հորդորել զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից «Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը: Հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

12:14 12.06.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին Կառնուտ բնակավայրի իր տնից բերման է ենթարկվել 38-ամյա Աղասի Պ.-ն: Նա մարտի 13-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Որպես անհետ կորած որոնվող Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է

12:05 12.06.2024

Հունիսի 9-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Կարինե Մովսիսյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

̰
Մինչև սեպտեմբեր ՀՊՉ-ի լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված մասնակցության հայտեր չեն ընդունվի

11:58 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում մինչև սույն թվականի սեպտեմբեր ամիսը մասնակցության հայտեր չեն ընդունվի՝ հաշվի առնելով ուսումնական տարվա ավարտի և հանրակրթական ուսհաստատություններում ուսումնական գործընթացի դադարեցման հանգամանքը: Հիշեցնենք, որ հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված […]

̰
Կրակոցներ, սպանություն և սպանության փորձ Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:46 12.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ հունիսի 11–ին Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու սպանության, ինչպես նաև 35–ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել […]

̰
2023 թ․ Եվրոպայում գրանցված բոլոր նոր մեքենաներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել

11:43 12.06.2024

Համաձայն Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակված նոր նախնական տվյալների՝ 2023 թ․ Եվրոպայում գրանցված բոլոր նոր մեքենաներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.4%-ով ցածր են եղել, քան 2022 թ․։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նույն կերպ, նոր բեռնատարներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.6%-ով ցածր են […]

̰
BACK_TO_TOP