22:40 11.06.2024
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
21:10 11.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Լեփսուսի փ. 11-16 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․ 46, 47, 48 շենքեր, Սիլիկյան թաղ. 4, 11, 12, 13 փողոցներ, Նազարբեկյան թաղ․ 43, 44, 48 […]
20:57 11.06.2024
Հունիսի 11-ին, ժամը 18։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցում էլեկտրական սյան վրա գտնվող բնից (մոտ 4 մ բարձրություն) արագիլի ձագը կախվել է․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները թռչունին իջեցրել են, ցուցաբերել օգնություն […]
20:49 11.06.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: «Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր: Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության […]
20:35 11.06.2024
Իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում տուգանքի չափը նվազում է 75 տոկոսով՝ դառնալով 25 000 դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Նշենք, որ նկատի ունենալով վերոնշյալ բոնուսային համակարգի գոյությունը՝ ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում վերջերս ներդրված՝ տուգանքի գումարը 50 %-ով և 30 %-ով պակաս վճարելու բոնուսային նոր համակարգը չի կիրառվում առանց […]
19:35 11.06.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։ «ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։ Քննարկվել են փոխգործակցությանն […]
19:04 11.06.2024
«Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմամբ» ծրագրերի շրջանակում՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել համակարգող խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Արփինե Սարգսյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի, համագործակցության ակտիվացման և համատեղ […]
18:30 11.06.2024
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» […]
18:24 11.06.2024
Հունիսի 11-ին, ժամը 15։01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին […]
17:40 11.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսավարող սուբյեկտները կպարտավորվեն շինության մուտքը եւ բոլոր կողմերն ապահովել անընդմեջ եւ բարձր որակի (24/7 ռեժիմով, գունավոր, նվազագույնը 4 մեգապիքսել հզորությամբ, 30 մետր հեռավորությամբ գիշերային լուսավորման հնարավորությամբ արտաքին ցանցային տեսախցիկներ (IP)) տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, դեղատների, […]
17:21 11.06.2024
Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի աշխատանքները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքն ու օրհնությունը բերելով Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին, հայցեց Սուրբ Հոգու շնորհներն ու […]
17:14 11.06.2024
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը: Տղաներին պարզաբանվել է […]
16:17 11.06.2024
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով: Տղամարդը հայտնել […]
16:06 11.06.2024
Հունիսի 10-ին ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի համաձայն Քաղաքացիական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուների հետ անցկացվեց սեմինար-պարապմունք: Սեմինարին մասնակցում էին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, կառավարությանը և վարչապետին ենթակա, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված ինքնավար և օրենքով ստեղծվող այլ մարմինների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության պատասխանատուները։ Միջոցառման […]
16:00 11.06.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ․Ն․-ին։ Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել են քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3․34 և 2․3 գրամ քաշերով առանձնացված […]
15:40 11.06.2024
Հունիսի 10-ին «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում զետեղել էր հրապարակում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանի վերաբերյալ։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։ Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին […]
15:12 11.06.2024
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։ Մինչ քննության մեկնարկը […]
15:05 11.06.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Խորհրդարանը հունիսի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի […]
14:58 11.06.2024
Էրեբունի վարչական շրջանի 12 բակ 2024 թվականին կբարեկարգվի, որոնցից 4-ում արդեն իսկ իրականացվում են աշխատանքները: Առաջիկա ամիսներին դրանք նոր տեսքով կհանձնվեն բնակիչներին: Բակերում եղել են ավտոտնակներ, ապօրինի զավթած տարածքներ, որոնք քաղաքացիների պահանջով քանդվել են: Արդեն բարեկարգված հատվածներում տեղադրվելու են խաղասարքեր, մարզասարքեր, ճեմուղիներ, ֆուտբոլի դաշտեր: Գործընթացը լինելու է շարունակական:
14:46 11.06.2024
Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան /սկիզբ/ – Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի խող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան: Փոփոխված ուղեգիծն է՝ […]
13:40 11.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ […]
13:00 11.06.2024
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Տիմուր Ս.-ն: Նա 2023 թ. հունվարի 24-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:54 11.06.2024
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են անչափահաս ամուսիններին եւ վաղ ամուսնություններին: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային […]
12:25 11.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 10-ից 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության` 9, հոգեկան ներգործության և խարդախության՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության, […]
12:05 11.06.2024
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգովգ դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ […]
11:50 11.06.2024
Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց: Պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով: Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին […]
11:43 11.06.2024
Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի պարեկների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա […]
11:23 11.06.2024
Հունիսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 84 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 228 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 436, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 270, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
11:10 11.06.2024
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող […]