09:47 07.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բմասնագետներն Հայաստանի գետերում ջրի մոնիթորինգ են իրականացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը: Այն կատարվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ EU4Environment – Water and Data ծրագրի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում:
09:08 07.05.2024
Միրգ-բանջարեղենից մինչև հիգիենայի պարագաներ. չնայած բացօթյա ապօրինի առևտրի օրենսդրական արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում են զբաղվել փողոցային առևտրով։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ հերթական ստուգայցն է կատարել տարածքի քրոնիկ հասցեներ։ Մանրամասները՝ տեսանյութում:
08:17 07.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Լարսի մասին
00:19 07.05.2024
Մայիսի 6-ին, ժամը 18:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի մանկապարտեզներից մեկի ջրի խողովակի վնասվելու պատճառով ջրալցվել է նկուղային հարկը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր։
21:07 06.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 2, 4 շենքեր, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքեր, Գայի պող. 55, 57, 57/1, 59 շենքեր, Միկոյան փ. 1, 3, 5 շենքեր, թիվ […]
19:46 06.05.2024
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […]
17:30 06.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
17:24 06.05.2024
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 43 և 34 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: 43-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում և բեռնախցիկում կա 6000 տուփ ծխախոտ: Նաև հայտնել է, որ ծխախոտն ինքը […]
17:05 06.05.2024
Մայիսի 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 62 և 57 տարեկան երկու տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց։ Հիմնավոր կասկածաքով նախ ձերբակալվեց և, իր «Մերսեդեսով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 62-ամյա տղամարդը։ Այնուհետև ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց նաև 57-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ 62-ամյա տղամարդու մոտ հայտանաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Նա հայտնեց, […]
15:19 06.05.2024
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […]
15:06 06.05.2024
Մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում` ժամը 13։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
14:48 06.05.2024
Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։
14:35 06.05.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Երևան քաղաքի Արցախի փողոցում հայտանբերել և Աշտարակի բաժին են տեղափոխել 44-ամյա Հայկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
14:16 06.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […]
14:10 06.05.2024
Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Իջևան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում գտնվող իր տնից իրեր են բացակայում: Կուտական մեկնած Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ից մայիսի 4-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, միջանցքի պատուհանի ապակին կոտրել, մտել էին առանձնատուն և գողացել հեռուստացույց, վառարան՝ խողովակներով, […]
12:54 06.05.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը գյուղի 21-րդ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել, թմրանյութ ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և […]
12:46 06.05.2024
Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Մաշտոցի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 9-ից 14.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բնակարանի մուտքի դուռը բացել և գողացել են օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք և […]
12:40 06.05.2024
Երևանում դիտարկվում է նոր կանգառասրահների տեղադրում, որոնք կահավորված կլինեն վճարային տերմինալներով ու չվացուցակի համար նախատեսված էկրաններով: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ 171 նոր ավտոբուսների և 15 տրոլեյբուսների մրցույթները կայացած են. վեցամսյա ժամկետում կիրականացվի դրանց մատակարարումը:
12:35 06.05.2024
Երևանի մետրոպոլիտենը հաջորդ շաբաթվանից կաշխատի նոր ժամանակացույցով, 23:00-ի փոխարեն մետրոն կգործի մինչև կեսգիշեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:25 06.05.2024
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության […]
12:16 06.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որից 76-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության և խարդախության ՝ 21-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական […]
11:44 06.05.2024
Ոստիկանության Եղեգնաձորի և Մասիսի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 5-ին Մալիշկա բնակավայրում հայտնաբերել, ձերբակալել և Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 34-ամյա Վարդան Հ.-ին: Նա ապրիլի 29-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]
11:09 06.05.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Գառնիկ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
10:58 06.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ի գիշերը, ժամը 3.30-ին, Երևան-Դոհա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 56-ամյա Մայ Իսմաիլի-Ալաոուին: Նա 2023 թ. դեկտեմբերի 19-ից Մարոկկոյի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
10:20 06.05.2024
Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ այսուհետ ս․թ․ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։ Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2740 […]
09:40 06.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
09:10 06.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
08:55 06.05.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580 – կմ10+200 հատվածում։ «Աշխատանքները մեկնարկել են 2023թ. ամռանը։ Հիմնանորոգումն իրականացվում է երկու փուլով։ Կատարվում են հողային աշխատանքներ‚ հիմքի, մայթերի, կառուցում‚ այլ աշխատանքներ։ Ծրագրի արդյունքում ունենալու ենք 46 հազար քմ երկշերտ ասֆալտապատ ճանապարհ՝ 7 […]