TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

08:18 09.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 10-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:12 09.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

23:46 08.05.2024

Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։

̰
Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը

21:51 08.05.2024

Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ ապաստան հայցողների համար Հայաստանում կացարանի կառուցմանն աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Նա անդրադարձել է […]

̰
Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

19:47 08.05.2024

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։ 50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։ «Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 […]

̰
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով

17:54 08.05.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: «Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների […]

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

16:51 08.05.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները, անդրադարձել՝ երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը: Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:

̰
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

16:45 08.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա […]

̰
Այրվել է ավտոմեքենա

16:32 08.05.2024

Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և […]

̰
ՀՀ 5 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:25 08.05.2024

Հրապարակվել է Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 28-մայիսի 4-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը, Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3, Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին, Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին, Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-ին, 3-ին։

̰
Կլիմայի փոփոխության «թվային երկվորյակի» մշակումը արագորեն զարգանում է

15:55 08.05.2024

Կլիմայի փոփոխության հարմարվողականության «թվային երկվորյակը», որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, բեկումնային ծրագիր է, որի նպատակն է ստեղծել գործիք բարձր լուծաչափի (5-10 կմ) գլոբալ կլիմայի փոփոխության կանխատեսումների համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ի տարբերություն նախկին կլիմայական կանխատեսումների, կլիմայի փոփոխության «թվային երկվորյակը» նպատակ ունի ապահովել թարմացված արդյունքներ՝ առնվազն տարին մեկ […]

̰
Մայիսի 10-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:10 08.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 12 դպրոց, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա շենքեր, Գ․Նժդեհի փ․ 13, 13բ, 15, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ […]

̰
Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը

14:50 08.05.2024

2024թ. մայիսի 8-ին Կալաբրիայի համալսարանում անցկացվել է «Հայեր. պատմություն, մշակույթ, վկայություններ» խորագրով գիտաժողովը: Ելույթներով հանդես են եկել Իտալիայի տարբեր համալսարանների դասախոսներ՝ Կատանիայի համալսարանի պրոֆեսոր Ջակինո Սրանոն, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը, Վենեցիայի համալսարանի պրոֆեսորներ Ալդո Ֆերրարին և Մարկո Ռուֆֆիլին: Գիտաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել դեսպան Ծովինար Համբարձումյանը:

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:37 08.05.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 7-ին բաժին է ներկայացել 52-ամյա Ռուբեն Մ.-ն: Նա մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Մ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

13:19 08.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի […]

̰
Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ

13:09 08.05.2024

Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի […]

̰
Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:54 08.05.2024

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը մայիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

12:47 08.05.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Հենրիկ Բ.-ն: Նա 2001 թ. նոյեմբերի 10-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի խորհրդի լիագումար նիստին

12:43 08.05.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին։ Միջոցառման շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի […]

̰
Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

12:36 08.05.2024

Մայիսի 7-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Չինաստանի քաղաքացի 50-ամյա Ֆեյ Լ.-ն: Նա 2018 թ. հոկտեմբերի 25-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կառավարության որոշմամբ շուրջ 120 մլն դրամ է հատկացվել Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով

12:12 08.05.2024

Կառավարության այսօրվա որոշմամբ 119 մլն 409 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Ջրառատի մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով, սուբվենցիոն այս ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:09 08.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, հոգեկան ներգործության և թմրամիջոցի […]

̰
Երևանում 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը

11:44 08.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ գտնվել են Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում, որտեղ նկատել են, որ մի քաղաքացի գողանում է նշված վայրում […]

̰
Գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ քննարկում է անցկացվել պետական մարմինների և հասարակական սեկտորի միջև

11:16 08.05.2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջև գնումների գործընթացի բարելավման վերաբերյալ։ Քննարկումը վերաբերում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը առաջարկված հարցերին։ Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտի կոռուպցիոն հանցագործությունների քննության վրա մասնագիտացված օպեր-լիազորների, քննիչների, դատախազների ու […]

̰
Մեկ օրում՝ 10 պատահար, 17 տուժած. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 7-ից 8-ը

10:53 08.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, հոգեկան ներգործության և […]

̰
Գողացել էին ցինկապատ երկաթյա հենասյուները՝ ՓԲ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս

09:30 08.05.2024

Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ 2022 թ. մայիսից մինչև այս տարվա ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում գողացել են ընկերության՝ Մալիշկա բնակավայրի տարածքում գտնվող ցինկապատ երկաթյա հինգ հենասյուները՝ ընկերությանը պատճառելով մոտ 80 միլիոն դրամի վնաս: ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

08:27 08.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են. – Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: – Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը: – Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: – Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: – Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

08:11 08.05.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

08:00 08.05.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Սիսիանի […]

̰
Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել․ երկու վարչական շրջաններում արձանագրվել են խախտումներ

23:42 07.05.2024

Մայրաքաղաքում փոշու, ցեխի առկայությունը պայմանավորված է նաև շինհրապարակներում սահմանված չափորոշիչների խախտումներով ու ոչ պատշաճ կահավորմամբ: Այս մասին հայտնում են  Երևանի քաղաքապետարանից։ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայցի ընթացքում արձանագրել է տարբեր խախտումներ: Շինհրապարակներում փոշու արտանետումը բացառող սարքեր չեն օգտագործվել, ավազի կույտերը համապատասխան անթափանց թաղանթով ծածկված չեն եղել:  

̰
BACK_TO_TOP