14:14 04.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի նախաձեռնությամբ այսօր մարզում անցկացվել է մարզային շաբաթօրյակ, որին միացել են բոլոր համայնքները բնակավայրերով, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները, բազմաթիվ կոլեկտիվներ: Ինչպես տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզը շաբաթօրյակին մասնակցել է մեծ համախմբվածությամբ: Մարզային շաբաթօրյակին ամբողջ կազմով միացել է նաև Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ շաբաթօրյակն անցկացնելով դեպի Մարմաշենի վանական համալիր տանող հատվածում, մարզպետի աշխատակազմին […]
14:06 04.05.2024
Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, […]
10:15 04.05.2024
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և […]
10:12 04.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ:
09:52 04.05.2024
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […]
09:16 04.05.2024
Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ամռանը։
08:41 04.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:50 03.05.2024
Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […]
23:39 03.05.2024
Երևան, հզոր ամպրոպային ամպ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարակել։
23:15 03.05.2024
Մայիսի 3-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են […]
22:23 03.05.2024
Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […]
22:11 03.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Լազոյի փ․ 6 շենք 1-ին մուտք, Լազոյի փողոցի և նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 30, 32 շենքեր, Լուկաշին 1, 2 փողոցներ, Րաֆֆու փ. 29, 31, 33, 35 շենքեր, […]
21:25 03.05.2024
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան 4/1 հասցեի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից: Վարչական շրջանում ներկա պահին 18 բակային տարածք է բարեկարգվում: Մանրամասները` տեսանյութում։
21:00 03.05.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից […]
17:34 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14-ամյա անչափահաս բնակչի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 1-ին՝ ժամը 14։08-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության […]
17:28 03.05.2024
Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ e-work.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծելու գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղելու ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը: e-work.am-ի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով պանելային քննարկում: Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
17:22 03.05.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
17:06 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցային համալիրի տարածքում կատարված առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» աշտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է […]
16:53 03.05.2024
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի համար մշակվել են բազմաթիվ լուծումներ բարձր ջերմաստիճաններին դիմակայելու և հարմարվելու համար։ Այս լուծումները պետք է անհապաղ կիրառվեն ըստ Շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի: Անհրաժեշտ են ավելի շատ ծառեր և կանաչ տարածքներ՝ քաղաքային «ջերմային կղզու» էֆեկտը մեղմելու համար, ինչպես նաև «պասիվ սառեցում» բնակարաների համար, ինչպիսիք են, օրինակ, ջերմամեկուսացումը և հատուկ փեղկերի […]
16:50 03.05.2024
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակը հաղորդագրություն է տարածել․ «Այսօր՝ մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին: Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը: Չնայած […]
16:28 03.05.2024
Մայիսի 3-ին տեղի է ունեցել աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ «e-work.am»-ի պաշտոնական շնորհանդեսը, որի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղել հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրողների միջև կապը։ Հաջորդիվ տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
15:55 03.05.2024
Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […]
15:43 03.05.2024
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով սերնդափոխությունը, մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին: ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը հայտարարել է մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի մեկամսյա ընդունելության մեկնարկը: Ուսումնական կենտրոնը պարբերաբար այցելում է բուհեր՝ իրազեկելու առկա հնարավորությունների մասին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներին ներկայացվեց չորսշաբաթյա՝ տեսական և գործնական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը:
15:37 03.05.2024
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված […]
15:31 03.05.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ 1») Աննա Ղազարյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և մեկ ամսով նրա գործունեությունը կասեցնելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
15:25 03.05.2024
Ապրիլ ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Լոռու և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ և ուսումնավարժանքներ են իրականացրել՝ ուղղված հանրային իրազեկվածության բարձրացմանը, անվտանգության մշակույթի և աղետակայուն միջավայրի ձևավորմանը։ Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պաշտպանվածությունը՝ տեղեկություններ փոխանցելով համայնքներին բնորոշ աղետների վերաբերյալ, ուղղորդելով և ուսուցանելով վարքականոններ, որոնք հնարավորություն կտան վերջիններիս քայլեր ձեռնարկել և լինել հնարավորինս պաշտպանված։ […]
15:16 03.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի մի խումբ քննիչների հանձնվեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից անցկացված «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ HELP առցանց դասընթացի մասնակցության վկայագրերը։ Դասընթացը, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների՝ կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունների դեպքերով նախաքննություն կատարող մի […]
15:07 03.05.2024
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն ստացան, որ ժամը 19.10-ի սահմաններում մի երիտասարդ իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության մոտակայքում անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։ Նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել, այսպես կոչված՝ դրիֆտ: Ոստիկանության ծառայողներն իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ 21-ամյա երիտասարդը […]
14:37 03.05.2024
Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում մեծամասնություն կազմող, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են փաստաթղթերում բարձրացված խնդիրներին՝ […]