19:26 12.04.2024
Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։ «Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար […]
19:18 12.04.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու միջոցառումների փաթեթի ներկայացմանը Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո։ Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է […]
17:49 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։ Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել […]
17:27 12.04.2024
Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքում գործող ավազի լվացման կետի տնօրենի կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու կասկածանքով ապրիլի 5-ին Ախուրյանի համայնքային ոստիկանները պարզաբանումների նպատակով բաժին են բերել «ԶԻԼ» մակնիշի մեքենայի վարորդին` ավազ բեռնած բեռնատարով հանդերձ: Բեռի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել: Ճշտվել է, որ հիշյալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ավազը պետք է տեղափոխվեր Գյումրի` շինանյութի […]
17:00 12.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ […]
16:25 12.04.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը: Ըստ այդմ՝ նախատեսվում […]
16:19 12.04.2024
Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Սահմանվել է, որ ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և […]
16:13 12.04.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […]
16:07 12.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի համայնքի 39–ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն […]
15:50 12.04.2024
Հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող […]
15:44 12.04.2024
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ապրիլի 9-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1,6 գրամ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը շոկո է, գտել է օրեր առաջ և մի մասն արդեն օգտագործել […]
15:13 12.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան […]
15:05 12.04.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես՝ միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար: Որոշմամբ նախատեսվում է նաև մեծացնել Հայաստանի […]
14:31 12.04.2024
Փակ դռներ, ավտովթարներ, հրդեհ, երկրաշարժ, սողանք, քարաթափում… Նման պատահարների ու աղետների դեպքում օգնության է հասնում փրկարարը, առավել բարդ դեպքերում՝ ՆԳՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարը: 2023 թվականի լավագույն փրկարար է ճանաչվել Արթուր Սուքիասյանը: Նա ընդհանուր պրոֆիլի փրկարար է, իր աշխատանքային գործունեության ընթացքում սպասարկել է 2000-ից ավելի ահազանգ: Արժանացել է «Անվեհեր Փրկարար», «Լավագույն հրշեջ […]
14:11 12.04.2024
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է […]
13:57 12.04.2024
Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։ «Քաղաքում ազդանշան է հնչում։ Սա վարժանք չէ։ Կատարվում է զանգվածային տարհանում։ Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Վերջին 10 ժամվա ընթացքում Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով […]
13:16 12.04.2024
Սիդնեյի հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները քայլերթ կանցկացնեն Սիդնեյում՝ Ավստրալիայի վարչապետին և կառավարությանը կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greekherald կայքը։ #MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park […]
13:09 12.04.2024
Գազայում ավելի քան 33,6 հազար մարդ է զոհվել 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։ Այս տվյալները ներկայացրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Պաղեստինյան անկլավում իրավիճակի կտրուկ սրումից ի վեր 33 634 մարդ դարձել է իսրայելական բանակի գործողությունների զոհ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հավելել է, որ նույն ժամանակահատվածում 76 214 պաղեստինցի վիրավորվել է։ Միայն անցած […]
12:49 12.04.2024
Երևանում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր […]
12:43 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Լոռու մարզի Աքորի բնակավայրում հայտնաբերվել և Թումանյանի բաժին է ներկայացվել 31-ամյա Արտակ Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]
12:32 12.04.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, ապրիլի 11-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Սամվել Ն.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սամվել Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
12:19 12.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ: Մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ […]
12:07 12.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածքի՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, հոգեկան ներգործության՝ 6, […]
11:57 12.04.2024
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնում օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։ Այսպես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության բացթողնման բաժնի աշխատակիցները, Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` […]
11:48 12.04.2024
Ապրիլի 1-ի գիշերը՝ ժամը 2.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մոտ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան […]
11:42 12.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Տիչինայի փողոց)։ Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող լվացվող նյութերից, […]
11:25 12.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լրամշակված նախագիծը: Հիշեցնենք, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Եվ սա առաջին նախագիծն է, որը ծավալուն […]
11:10 12.04.2024
Վալերիկ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02, (077) 62-40-40 հեռախոսահամարներով:
10:47 12.04.2024
Ապրիլի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի (ԳԾ) միջգերատեսչական նիստը։ Նիստին մասնակցել են Գործողությունների ծրագրի և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ԵԽ-ԵՄ ծրագրի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների պաշտոնյաներ, ԵԽ քարտուղարության և Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի […]