TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

17:11 09.04.2024

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, […]

̰
Փողոցային անօրինական առևտրով զբաղվող մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով

15:43 09.04.2024

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։ Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։ Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրություն կազմվեց՝ 200 հազար դրամի չափով։

̰
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել են 2027 թ. խաղերի կազմակերպման հարցերը

14:41 09.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ֆինանսների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրության փորձագետներ: ՖԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին […]

̰
Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան

14:16 09.04.2024

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ.-ն և ջոկի հրամանատար Ն.Մ.-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը: Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

14:09 09.04.2024

Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին կլինի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։ Մարզերում ապրիլի 9-ի և 13-ի ցերեկը, 12-ի և 14-ի գիշերն առանձին […]

̰
2024 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից

13:33 09.04.2024

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա մարտին Հայաստան այցելել է 154 հազար 215 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 159 հազար 918-ի համեմատ։ 2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

̰
Օդի ջերմաստիճանը նախ կտրուկ կբարձրանա, հետո մի քանի աստիճանով կիջնի

12:50 09.04.2024

Հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։ Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ […]

̰
Մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը

12:35 09.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, […]

̰
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում ստեղծվելու է մեկ միասնական ուսումնական հաստատություն. շրջանառության է դրվել օրենքների նախագծերի փաթեթ

12:29 09.04.2024

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել […]

̰
Մեկ օրում գրանցվել է 7 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:23 09.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 104 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, հոգեկան ներգործության՝ 8-ական, գույքը […]

̰
Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հանձնուք բերած կնոջ մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 180 հատ փաթեթ՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով

11:44 09.04.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցի ներթափանցման մասին։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից […]

̰
Կարբի և Ուշի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:33 09.04.2024

Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Կարբի բնակավայրում, իսկ ժամը 12։00-ին Ուշի բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։.

̰
Գալշոյան փողոցում հայտնաբերված 41-ամյա տղամարդը գողություն էր կատարել

11:28 09.04.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Գալշոյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Գագիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
ՄՊՀ-ում քննարկվել են պահնորդական գործունեության ոլորտի հարցերը

10:25 09.04.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել պահնորդական ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ: Պահնորդական գործունեությունն այն հինգ ոլորտներից մեկն է, որտեղ ՄՊՀ-ն ուսումնասիրություն էր իրականացրել 2023 թվականին: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոլորտը մրցակցային է, կենտրոնացվածությունը՝ ցածր: Այստեղ գործունեություն են ծավալում 100-ից ավելի սուբյեկտներ, ընդ որում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտն աճի միտում ունի […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է

10:16 09.04.2024

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1968 թ. ծնված Սամվել Ավանեսյանը: Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին նա Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Էլեկտրական շչակի գործարկում Արմավիրի մարզի Հայթաղ բնակավայրում

09:56 09.04.2024

Ապրիլի 10-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:03 09.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։ ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։ […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե որ տարածքներում է այսօր արեգակն ամբողջությամբ խավարել

22:57 08.04.2024

Այսօր Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներում արեգակը ամբողջությամբ խավարել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Ո՞վ է Ռուբեն Վարդանյանին առաջադրել Նոբելյան մրցանակի

22:30 08.04.2024

Հայտնի բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ովքե՞ր են առաջադրել ու ե՞րբ է քննարկվելու թեկնածությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռուբեն Վարդանյանի թեկնածությունը ներկայացրել են մի խումբ հեղինակավոր մտավորականներ տարբեր երկրներից: Ընդ որում՝ նրանց թվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի տարիներ առաջ արժանացած գործիչներ: Ըստ […]

̰
Մալիում ծայրահեղ շոգից ավելի քան 100 մարդ է մահացել

21:29 08.04.2024

Մալիում վերջին շաբաթների ընթացքում մշտական ​​շոգ եղանակի պատճառով ավելի քան 100 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC մեդիա խումբը։ Մայրաքաղաք Բամակոյի «Գաբրիել Տուրե» հիվանդանոցում միայն ընդունվել է շոգի պատճառով 102 հոոսպիտալացված, որոնք հետագայում մահացել են, նշվում է տեքստում: Անցած շաբաթ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կայես քաղաքում օդի ջերմաստիճանը 48,5 աստիճան է գրանցվել, որը դիտարկման […]

̰
Ապրիլի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 08.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենք, տոնավաճառ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, շուկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 5 մշակույթի տուն, թիվ 98 դպրոց, թիվ 131 մանկապարտեզ, Նորագավիթ 1, 4, 7, […]

̰
Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք կարող են քվեարկել իրենց նախընտրած համարանիշի օգտին

20:05 08.04.2024

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր: «Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին։ 2024 թ. փետրվարի 1-ից գործարկված Auction.mia.gov.am հարթակի […]

̰
ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին

18:55 08.04.2024

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի […]

̰
Ապօրինի գովազդային վահանակներն ու օդում կախված լարերը կապամոնտաժվեն

18:06 08.04.2024

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ևս 417 գովազդային վահանակ. այս և գործակարգավարական խորհրդացությանը քննարկված այլ հարցերի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թեղիների հատման մասով մինչ այս պահը գիտական հակափաստարկ չի ներկայացվել. Արմեն Բեգոյան

15:53 08.04.2024

Նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալով, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանան  գրավոր, հիմնավոր որևէ մի փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ 20-ից ավելի գիտնականների՝ նախկինում ընդունած փաստաթուղթը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր  քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» […]

̰
Նուռնուսի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:33 08.04.2024

Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Նուռնուսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 516 դեպք, որից 225-ը՝ արտակարգ

13:37 08.04.2024

Ապրիլի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 516 դեպք, որից 225-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 153, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, բնական հրդեհի, երկրաշարժի, ուժեղ քամու՝ 1-ական, քարաթափման, փլուզման 2-ական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությանը

13:30 08.04.2024

Ակնկալվում է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
Վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է 33 պատահար. 2 մարդ զոհվել է

13:23 08.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 29, թմրամիջոցի հայտնաբերման` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, խարդախության և անձնական ունեցվածքի […]

̰
Աշտարակ-Փարպի ճանապարհի տնկարանից գողացել էր մոտ 300 տնկի

13:10 08.04.2024

Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս: Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի […]

̰
BACK_TO_TOP