TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ

14:31 17.04.2024

Ոսկեպարցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվում է Կիրանց։ Այնտեղ ևս նախատեսվում է հարցուպատասխան բնակիչների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

̰
Պարեկները ծառայության ժամանակ հետախուզվողի են հայտնաբերել

13:50 17.04.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 16-ին Նոր Գեղի գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը՝ 48-ամյա Արամ Ի.-ն, փետրվարի 6-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի […]

̰
Անհրաժեշտ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում․ Մանասյան

13:32 17.04.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ: «Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս Նոր տարին Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության […]

̰
Գազայում զոհերի թիվը հասել է 33 899-ի

13:09 17.04.2024

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 33 899-ի, վիրավորվել է 76 664 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33 899-ի, տուժել է 76 664 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

̰
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար

13:03 17.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել բնակիչների հետ։

̰
Սպասվում է կարճատրև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

12:55 17.04.2024

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]

̰
Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով

12:49 17.04.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 16-ին Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա Արսեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Մեկ օրում գրանցվել է 15 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:07 17.04.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 16-17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք ։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու`7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնեու կամ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, […]

̰
Վերացվել է մսուր-մանկապարտեզի արտադրական գործունեության կասեցումը

10:41 17.04.2024

«Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ գյուղի «Ծիածան» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում Արարատի մարզային կետնրոնի տեսուչները իրականացրել են կրկնակի ստուգում և հավաստիացել, որ խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է սահմանված նորմերին։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
ՆԳՆ ոստիկանությունը 106 տարեկան է

09:46 17.04.2024

Ապրիլի 16-ին, ՆԳՆ ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ, մայրաքաղաքում ցուցադրական ելույթներով հանդես են եկել Ոստիկանության զորքերի նվագախումբն ու պարի համույթը։

̰
Ախուրյան համայնքի «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:15 17.04.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Երազգավորսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:15 17.04.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:02 17.04.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

̰
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ 11 մարդ է բերման ենթարկվել

23:59 16.04.2024

Վրաստանի անվտանգության ուժերը 11 մարդու են ձերբակալել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ «Բողոքի ակցիայի ընթացքում իրավապահները վարչական իրավախախտումների համար բերման են ենթարկել 11 անձի»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնում են, որ ակցիայի ժամանակ վիրավորված իրավապահը տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա։

̰
Վրաստանի օմբուդսմենը ոստիկանությանը կոչ է անում ապահովել Թբիլիսիում հավաքների ազատությունը

23:33 16.04.2024

Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին կոչ է արել իրավապահ մարմիններին համաչափ ուժ կիրառել Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարների նկատմամբ և ապահովել նրանց հավաքների ազատությունը։ Այս մասին ասված է օմբուդսմենի տարածած հայտարարության մեջ։ «Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը (օմբուդսմեն) շարունակում է հետևել Թբիլիսիում հավաքին՝ խորհրդարանին հարող տարածքում։ Վրաստանի հանրային պաշտպանը կոչ է անում ներքին գործերի նախարարությանը […]

̰
Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածների պահման վայր

22:26 16.04.2024

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ՄԻՊ-ը, ձերբակալված Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 22 ավտոտնակ կքանդվի

21:17 16.04.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.8, Արտաշիսյան փողոցի հ.45/21 և Արտաշիսյան փողոցի հ.47/19 հասցեներում թվով 22 ավտոտնակ կքանդվի։ Առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված քարե շարվածքով ավտոտնակների փոխարեն նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել […]

̰
Սանկտ Պետերբուրգում  բացվել է հայկական  հոգևոր ճեմարան

21:07 16.04.2024

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական: Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը: ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները […]

̰
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:48 16.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Դանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Դանիայի մշակութային ինստիտուտի Արևելյան հարևանության երկրների տարածաշրջանային տնօրեն Հենրիետ Բորգ Ռայնհոլդտը, որը Երևանում է գտնվում Հայաստանի և Դանիայի քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների մասնակցությամբ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է […]

̰
Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ

18:35 16.04.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Հայ կինոյի օրվա առթիվ «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում բացվել է երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի ցուցահանդեսը

18:30 16.04.2024

Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը: Օրվա շրջանակում Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային սինեմատեք» կինոթանգարանում այսօր բացվել է ճանաչված նկարիչ, երգիծանկարիչ Գեորգի Յարալյանի բացառիկ երգիծանկարների ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներ, ստեղծագործողներ, կինոգործիչներ: […]

̰
Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

18:20 16.04.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, […]

̰
Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել

17:16 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով հարկային մարմին […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:43 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ողևորափոխադրող ընկերության աշխատակիցների կողմից Աբովյանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

15:48 16.04.2024

Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող […]

̰
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

15:32 16.04.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման, […]

̰
2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

15:05 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 46․6 […]

̰
Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ներկա պահին […]

̰
«Կասկադը» կբերվի վերջնական տեսքի. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին

14:37 16.04.2024

Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները:  «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը՝ նշված հասցեներում գտնվող անշարժ գույքեր նվիրաբերել համայնքին՝ պայմանով, […]

̰
Ապրիլի 17-ին Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի

14:16 16.04.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Արշակունյաց պող. 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, Արշակունյաց պող. 26 շենք, 11:00-17:00 Աղբյուր Սերոբի փ. 1-3 շենքեր, Գյուլբենկյան փ. 13-15 շենքեր, Զարոբյան փ. 7 փողոց 16-62 առանձնատներ, Սարմենի փ. 36-50 առանձնատներ, […]

̰
BACK_TO_TOP