TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց Ձորաղբյուրում

15:21 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 1-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 48-ամյա Նելլի Մ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ. հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:12 04.03.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ պարզվել է, որ տարանցման հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային և ոսկենման զարդեր 5 դեպքով մաքսային ծառայողները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, փորձ է արվել տեղափոխել առանց հայտարարագրման բժշկական սարքավորում, ապրանքների հայտարարագրում նշված […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, երկաթե ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել, 4 տուժածներն էլ անչափահասներ են

15:05 04.03.2024

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում 17-ամյա Վ․ Մուշեղյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի 74/11 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանիսը կոտրել, ապա բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու գլխիվայր հայտնվել «Լիկա մետիս» ՍՊԸ-ի բակում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի […]

̰
Վարչապետն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

14:56 04.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման […]

̰
Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով

14:12 04.03.2024

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլև գրանցվելու է կանչի հրատապությունը՝ դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:

̰
Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:57 04.03.2024

Մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
«Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով

13:36 04.03.2024

Երևանին է վերադարձվել «Կասկադ» համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետարանն այդ տարածքում ևս բարեկարգման ու կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացնի, որի արդյունքում «Կասկադ» համալիրը երևանցիներին և քաղաքի հյուրերին կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով:

̰
Մարտի 8-ին կանայք հանրային տրանսպորտով կերթևեկեն անվճար

13:17 04.03.2024

Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով երթևեկությունը կանանց համար կլինի անվճար, նրանցից գումար չի գանձնվելու: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից

13:13 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 2-ին բաժին է ներկայացել 39-ամյա Արթուր Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 11-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից: Խափանման միջոցը՝ կալանք: Արթուր Հ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

13:08 04.03.2024

Երևանում մարտի 4-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում մարտի 4-ի, 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին սպասվում են […]

̰
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է

13:02 04.03.2024

Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ավելցուկային քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի, որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի […]

̰
Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ

12:54 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ 51 և 54 տարեկան երկու տղամարդ, նախնական համաձայնության գալով, որոշել են էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի ձուկ որսալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 3-ին, ժամը 12.50-ին, վերոհիշյալ տղամարդիկ գետի ափին հայտնաբերվել, էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձուկ որսալու անմիջականորեն ծագած կասկածի […]

̰
Նոր Արթիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:44 04.03.2024

Մարտի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության  մեջ։

̰
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին

12:37 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները մարտի 3-ին Երևան-Սևան ճանապարհին ծառայություն կատարելիս, սահմանված արագությունը գերազանցելու համար, կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Իրախախտման արձանագրությունը կազմելու ընթացքում վարորդը 20 000 դրամ է դրել պարեկների ծառայողական մեքենայի ցուցիչների վահանակին, վերցրել է փաստաթղթերը և փորձել հեռանալ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ

12:30 04.03.2024

Փետրվարի 26-ից մարտի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 173, փլուզման, երկրաշարժի, պայթյունի, դիակի հայտնաբերման, քարաթափման, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի՝ 4-ական, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 50, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 146, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ 14, […]

̰
3 օրում ոստիկաններն արձանագրել են հանցագործության 205 դեպք

12:21 04.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 205 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 28-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 18-ական, հոգեկան ներգործության՝ […]

̰
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցել

12:16 04.03.2024

Ղրղզստանի հյուսիսում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, երկուշաբթի հայտնել է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսիկ-Կուլ շրջանում՝ Չոլպոն-Աթա քաղաքից 35 կիլոմետր հյուսիս, Բիշքեկից 190 կիլոմետր հեռավորության վրա։ Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ղազախստանի Ալմաթիում՝ 4,5 բալ, Չոլպոն-Աթայում՝ 4 բալ, Բիշքեկում և Կարակոլում՝ 3,5-ական բալ։

̰
2024-ին Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 120 դեպք

12:07 04.03.2024

2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 120 դեպք, որից 87-ը՝ երեխաներ, 33-ը՝ մեծահասակներ: 5 մարդ հոսպիտալացված է: Այս մասին հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:  

̰
Մարտի 8-ին որոշ տրանսպորտային միջոցներից կանայք և աղջիկները կօգտվեն անվճար. Տիգրան Ավինյան

11:38 04.03.2024

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Մետրոպոլիտենով, MAN, Higer, Ժոնգ Տոնգ, Գազել Սիթի ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար. այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով նաև այլ նախաձեռնությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կողոպուտ «Մանկական երկաթուղու» տարածքում․ հափշտակել են ռուս զբոսաշրջիկի պայուսակը

10:17 04.03.2024

Երեկ՝ մարտի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները «Հրազդանի» կիրճում տաք հետքերով բռնել ու վնասազերծել են կողպուտ կատարողին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17։15-ի սահմաններում «Հրազդանի» կիրճում գտնվող «Մանկական երկաթուղու» տարածքում ՌԴ քաղաքացի 30-ամյա Յանօբուխովիին են մոտեցել իրեն անծանոթ 2 քաղաքացիներ, որի ժամանակ նրանցից մեկը բացահայտ […]

̰
Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում

10:00 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 40-ամյա Վազգեն Չ.-ն: Նա 2006 թ. սեպտեմբերի 7-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առևանգման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով 18-ամյա Համիկ Խ.-ն հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից

09:48 04.03.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն: Նա փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր […]

̰
23-ամյա երիտասարդը գիշերը մտել էր հարևանի տուն և փող էր գողացել. նա ձերբակալվել է

09:43 04.03.2024

Մարտի 1-ին, գիշերվա ժամը 3.37-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել: Նշված հասցե ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 44-ամյա տանտիրուհին հաղորդում է տվել, որ ժամը 3-ի սահմաններում, դեռևս չպարզված եղանակով, բացել են առաջին հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, մտել […]

̰
Հանրախանութում տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ

09:38 04.03.2024

Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայրաքաղաքի Մազմանյան փողոցի հանրախանութի սրահում վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու Երևանի […]

̰
Այսօր պաշտոնական այցով ՀՀ կժամանի Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը

09:28 04.03.2024

Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:17 04.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Կանանց գումարտակի հագեցած առօրյայի մասին պատմում են գումարտակի զինծառայողները

19:58 02.03.2024

Կանանց գումարտակի հագեցած առօրյայի մասին պատմում են գումարտակի զինծառայողները: Գումարտակի համալրմանը զուգահեռ` մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում կենցաղ-կացարանային հարմարավետ և ժամանակակից պայմաններ ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները

18:23 02.03.2024

Այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Այս մասին հայտնում են Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։ «Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ […]

̰
Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

18:05 02.03.2024

Մարտի 2-ին, ժամը 15։14-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ջրանցքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։41-ին, մարվել՝ 16։54-ին։ Այրվել է մոտ […]

̰
Հրդեհ Արջահովիտ գյուղում

17:50 02.03.2024

Մարտի 2-ին, ժամը 14։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
BACK_TO_TOP