TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:21 06.03.2024

Մարտի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

̰
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարում է մրցույթներ՝ Փրկարար ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար

09:12 06.03.2024

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարում է մրցույթներ՝ Փրկարար ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Հայտարարությունների փաթեթները Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 19.03.2024 թ.։

̰
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

08:46 06.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Հրդեհ Արարատյան 1-ին զանգվածում

08:11 06.03.2024

Մարտի 5-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […]

̰
Ինչի համար են Բաքու գնացել պակիստանցի գեներալները

22:16 05.03.2024

Բաքու է ժամանել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Պակիստանցի գեներալներն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել: Ինչ նպատակով ու ինչ օրակարգով են եկել, և ինչում է դրսևորվում ադրբեջանա-պակիստանյան ռազմատեխնիկական համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել ռազմական բնագավառում համագործակցության հերթական աշխատանքային խմբի նիստը, արդեն սա […]

̰
Ներդրվում են բնակչության պաշտպանության ավելի գործուն մեխանիզմներ․ ՆԳՆ

19:14 05.03.2024

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու և առկա օրենսդրական բացերը լրացնելու նպատակով։ «Հարկ է նշել, որ գործող «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին և այլևս չի […]

̰
Հրդեհ Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկի տանիքում

18:38 05.03.2024

Մարտի 5-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում (մոտ 80 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին, […]

̰
Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

14:42 05.03.2024

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են ներկայացել 36-ամյա Գարեգին Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

̰
Հետախուզվողը ՌԴ-ից վերադարձել և ներկայացել է ոստիկանություն

14:14 05.03.2024

ՆԳՆ ոստիկանության Ապարանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին ՌԴ-ից վերադարձել և Ապարանի բաժնի ոստիկաններին է ներկայացել 31-ամյա Կարեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:42 05.03.2024

Երևանի առանձին հատվածներում մարտի 5-ի և 8-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի գիշերը, 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

13:35 05.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ, խոհանոցի հատակը, պատերը և […]

̰
Ոսկեհատ և Ոսկեվազ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:09 05.03.2024

Մարտի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:00-ին Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

12:57 05.03.2024

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել 42-ամյա Սեմյոն Պ.-ն, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Մարտի 6-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

12:50 05.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 202, 203, 205 առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Մյասնիկյան պողոտայի հարակից առանձնատներ, «Ռիցար» հյուրանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

12:38 05.03.2024

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Բրիջեշ Ս.-ն: Նա 2020 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Վերջին մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:27 05.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, հոգեկան ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, […]

̰
Ձեռնափայտով հարվածել էր 91-ամյա հորը, ապա գրպանից փող էր հափշտակել

12:07 05.03.2024

Փետրվարի 4-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Այգեստան բնակավայրի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակից դեմքի վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխել 1933 թ. ծնված տղամարդու: Հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկել ու վնասել է դեմքը: ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ […]

̰
Էմիլ Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

11:58 05.03.2024

Էմիլ Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել կենտրոնականի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

̰
23-ամյա երիտասարդը գիշերը մտել էր հարևանի տուն և փող էր գողացել

11:31 05.03.2024

Մարտի 1-ին, գիշերվա ժամը 3.37-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Բջնի գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը գողեր են մտել: Նշված հասցե ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: 44-ամյա տանտիրուհին հաղորդում է տվել, որ ժամը 3-ի սահմաններում, դեռևս չպարզված եղանակով, բացել են առաջին հարկում գտնվող խոհանոցի պատուհանը, մտել […]

̰
Տվերի մարզում հայրը նորածին երեխային գցել է տան մուտքի մոտ

10:59 05.03.2024

Տվերի մարզի Բելսկի թաղամասում բնակելի շենքի մուտքում նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզում քննչական վարչությունը։ Տեղի բնակիչներից մեկը բնակելի շենքի մուտքի մոտ վերմակով փաթաթված երեխայի է հայտնաբերել, տղամարդը ոստիկանություն և շտապօգնություն է կանչել։ Նորածին աղջկան հետազոտել են եւ տեղափոխել բուժհաստատություն։ Ինչպես պարզել է ոստիկանությունը, Օլենինո գյուղի 31-ամյա բնակչուհին տանը […]

̰
24 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների ջրամատակարարումը

09:49 05.03.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 6-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-16, Մաշտոցի 1-4, Արշակունյաց 1-36, Ագաթանգեղոսի 1-7, Խորենացի 1-29, Իսրայելյան […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:03 05.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ երբ մարտը կմտնի իր դերի մեջ

22:20 04.03.2024

Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ մրտը կմտնի իր դերի մեջ։ «Մարտի 6-ից մարտը մտնում է իր դերի մեջ»,-գրել է նա:

̰
Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում սովից մահացել է 10 երեխա

21:41 04.03.2024

Գազայի հատվածի Քամալ Ադվան հիվանդանոցում սովից մահացել է 10 երեխա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նա նշել է, որ ԱՀԿ ներկայացուցիչները շաբաթավերջին այցելել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Աուդա և Քամալ Ադվան հիվանդանոցներ։ Նրանք արձանագրել են թերսնման լուրջ մակարդակ, վառելիքի, սննդի և դեղորայքի պակաս: «Այս այցելությունները առաջինն էին […]

̰
Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում

21:32 04.03.2024

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր […]

̰
Մարտի 5-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:09 04.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ե․Թադևոսյան փ․ 17 շենք, Ե․Թադևոսյան փ․ նրբ․ 1, 3, 5, 7, 9 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16 թաղ․ 16, 17 շենքեր, Բաբաջանյան փ. 157, 159, 163, 165, […]

̰
Հայաստանի և Հունաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի

19:55 04.03.2024

Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]

̰
Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն. Փամբուխչյանը հանդիպել է փողոցի բնակիչների հետ

18:07 04.03.2024

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Լվովյան փողոցի բնակիչների հետ: «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում

16:05 04.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրությամբ հայտնել է․ «ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։ Եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 26-ից մարտի 3-ը

15:31 04.03.2024

Սևանա լճի մակարդակը փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.17 մ (03.03.24թ.), որը հավասար է 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակին, իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 26-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.425մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի […]

̰
BACK_TO_TOP