13:14 02.03.2024
Ուդմուրտիայի բնակչուհին լաց լինելու պատճառով ծեծել է իր երկվորյակ նորածիններին: Երեխաները ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում, իսկ մայրը քննչական մեկուսարանում է, հայտնում է ՌԴ մարզային քննչական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բալեզինոյի 29-ամյա բնակչուհին մեղադրվում է երկու երեխաների խոշտանգումների քրեական գործով. «Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալը փետրվարի 15-ից 27-ը երեխաների լացից զայրացած ծեծի է ենթարկել իր երկու […]
11:55 02.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից […]
11:52 02.03.2024
Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: «Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ: Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին […]
11:12 02.03.2024
ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում: Այս մասին տեղեկություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Իրենց ուսումնասիրության ընթացքում գիտնականները կենտրոնացել […]
10:02 02.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 1, 2, 3, 6, 159, 163, 187 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 127, 129, 131, 133, 135, 139, 141, 143 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Սարմի փողոց, 11:00-17:00 Ադոնցի […]
09:34 02.03.2024
ԱՄՆ-ի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը հաղորդել է առնվազն հինգ տորնադոյի մասին, այդ թվում՝ երեքը Դեկալբ քաղաքի մոտ՝ Չիկագոյից արևմուտք (112կմ/ժ): Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գրանցվել են ավելի քան 60կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քամին տապալել է ծառերն ու սյուները, տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Փորձագետների կարծիքով այս […]
23:31 01.03.2024
Ֆիթնեսի մարզիչ Սվետլանա Բուտովան խոսել է այն մասին, թե ինչպես է մարդու աշխատանքի բնույթն ազդում մարզումների պլանի մշակման վրա։ Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ Մասնագետը նշել է, որ եթե մարդն ամբողջ աշխատանքային օրն անցկացնում է ոտքի վրա, ապա նրանց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ «Օգտակար կլինեն այն վարժությունները, որոնք կօգնեն բարելավել արյան հակադարձ հոսքը […]
23:13 01.03.2024
2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է հանրակրթության նոր կրթական չափորոշիչներին համապատասխան: Ի՞նչ արդյունքներ կա՞ն, և ինչպե՞ս է այն դրսևորվում դպրոցներում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:43 01.03.2024
Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]
22:09 01.03.2024
Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցումը։ Նորագյուղ թաղամասի Downtown ծրագիրը, որը քննարկվում է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հետ, նպատակ ունի բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնը և ձևավորել նոր դիմագիծ ու միջավայր Երևանի համար, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու քաղաքի հյուրերը:
20:44 01.03.2024
Մարտի 1-ին, ժամը 15:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 4-րդ փողոցի 1-ի նրբանցքի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին […]
17:46 01.03.2024
Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հանրային կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ եկեղեցասեր հայորդիների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ներկայացնելով խմբի անդամներին, Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ եկեղեցասեր հավատացյալների […]
16:42 01.03.2024
Նազարբեկյան թաղամասն Էրեբունու զանգվածին կապող 67 համարի երթուղին այսուհետ կսպասարկվի նոր ու ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
16:18 01.03.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում […]
16:07 01.03.2024
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա չորրորդ մրցույթը: Այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, սովորողների շրջանում խթանելու կայուն գյուղատնտեսության և առողջ […]
16:02 01.03.2024
Հ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 𝟓𝟒 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները […]
15:49 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է գնդակի մեջ […]
15:30 01.03.2024
Հանրապետության տարածքում մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 6-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 1-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 4-6, գիշերը՝ 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-4-ին […]
15:16 01.03.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը: Գերմանիայի տարբեր բուհերը ներկայացնող հիմնադրամի կրթաթոշակառուներին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ […]
14:38 01.03.2024
Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էրբիլի և հարակից շրջանների հայկական համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անմիջական մթնոլորտում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքի ընդհանուր իրավիճակի և զարգացումների վերաբերյալ, զրուցել է միջոցառման մասնակիցների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։ Նախագահն […]
14:19 01.03.2024
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առավել մանրամասն՝ հղումով։
13:52 01.03.2024
Գերմանական բանակի զինծառայողը Ստորին Սաքսոնիայում կրակել և սպանել է չորս մարդու, այդ թվում՝ իր նախկին ընկերուհուն, նրա երեխային, նոր զուգընկերոջը և մորը, գրում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 3։30-ին։ Հրատարակության տվյալներով՝ կրակողը գերմանացի զինծառայող է։ «Հանցագործության վայրում կա չորս զոհ»,- գրում է Bild-ը։
13:33 01.03.2024
Փետրվարի 29-ին, ժամը 16-ին, ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 73-ամյա տանտիրուհին՝ Սուսաննա Պարսամյանը: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Արտաքին զննությամբ մահացածի դեմքի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում […]
12:52 01.03.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մի շարք անձանց համար թոշակավորման փաստաթղթեր ձևակերպելու համար 2023 թվականի նոյեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով Միասնական սոցիալական […]
12:47 01.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ յուրաքանչյուր հարկային տարվա համար անհրաժեշտ է ինքնուրույն հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով, և վճարել պետական բյուջե՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին։ Ֆիզիկական անձն, իր ընտրությամբ, վարձակալական վճարներից ստացված եկամտային հարկը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) […]
12:40 01.03.2024
Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկի 5 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար (4 անձի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը): Դատախազը 2024 թվականի […]
12:22 01.03.2024
Մարտի 1-ին, կեսգիշերն անց, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գիորգի Ս.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից ՌԴ ՆԳՆ Օրենբուրսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
12:10 01.03.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 29-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, […]