TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեքենայի խուզարկությամբ 500 գրամ մեթամֆետամին է հայտնաբերվել

09:53 28.02.2024

Փետրվարի 21-ին Ազգային անվտանգույթան ծառայության Երևանի քաղաքային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի 24-ամյա մի բնակիչ խմբի կազմում զբաղվում է ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ստացվեց հավաստի տեղեկություն՝ երիտասարդը Արենի բնակավայրի ճանապարհին է և թմրամիջոց է տեղափոխում Երևան: Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային և Վայոց ձորի […]

̰
Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը

09:28 28.02.2024

Փետրվարի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Բարձրունի բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

09:18 28.02.2024

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով. • Իսաբեկյան – Դուրյան • Արտաշիսյան – Հովսեփյան • Դավիթ Բեկ – Գաջեգործներ:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:18 28.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Հրդեհ Նորագավթի 7-րդ փողոցում

08:13 28.02.2024

Փետրվարի 28-ին, ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները

21:53 27.02.2024

Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:42 27.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

21:31 27.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Գիտնականները հերքել են Երկրի վրա մագնիսական փոթորկի սկսվելու մասին տեղեկությունը

21:00 27.02.2024

Երկրի վրա մագնիսական փոթորիկ չի նկատվում, մոլորակի գեոմագնիսական դաշտը հանգիստ է՝ կարճատև անկայունությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի հելիոգեոֆիզիկական ծառայությանը (FSBI IPG): Փետրվարի 27-ին որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Արեգակի վրա ակտիվության պատճառով Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել։ «Գեոմագնիսական դաշտը, ըստ միջին լայնության կայանների տվյալների, հանգիստ է, երբեմն անկայունության […]

̰
Տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը

19:50 27.02.2024

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի […]

̰
Հայաստանը մասնակցել է Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկային

19:10 27.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, մասնակցել են Բեռլինի 74-րդ միջազգային կինոփառատոնին կից ամենամյա Եվրոպական կինոշուկային։ Հայկական տաղավարն այս տարի նվիրված էր աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին: Ձևավորումն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր և՛ փարաջանովյան կինոյի երկրպագուների, և՛ մասնագիտական շրջանակների համար։ […]

̰
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով

18:44 27.02.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապակցությամբ: Բարձր գնահատելով Արտյոմ Սմբատյանի ներդրումը համակարգի բարեփոխման և զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային […]

̰
Օձունում կասեցվել է 2 մանկապարտեզի խոհանոցների արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:51 27.02.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում գործող «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Ստուգման ժամանակ պարզվել է, որ տնտեսավարողի գործունեության 2 հասցեներում էլ ճաշարանների գործունեությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցներում հատակը, […]

̰
Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի, ՀԱՊԿ-ի ու հնարավոր էսկալացիայի մասին

16:35 27.02.2024

Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ին տրված այդ մեկ հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: ԱԺ նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գերիների թվին, խոսել նրանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի և այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փետրվարի 28-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:34 27.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 25 շենք, Հաղթանակ թաղ․12, 14, 16, 18 շենքեր, Տիչինայի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 շենքեր և […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

14:21 27.02.2024

Փետրվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4742 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 228 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 269 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 221, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 224, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

14:10 27.02.2024

ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 26-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Մարտուն Փ.-ին, որը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային […]

̰
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի՝ 500գ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել

13:15 27.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային […]

̰
Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

12:53 27.02.2024

Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին և մեր զորակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։ Այսպիսի հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից կբարձրանա

12:46 27.02.2024

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 3-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

̰
Վերջին մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 141 դեպք

12:29 27.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական […]

̰
Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:13 27.02.2024

Փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կայք բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ  հաղորդագրության մեջ։

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:56 27.02.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ փետրվարի 27-ին‚ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։

̰
Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք

10:58 27.02.2024

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք: Հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Դատարանը 27/02/2024 թվականի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Լուկաշի Գրիգորյանի միջև […]

̰
Լարսը բաց է

08:03 27.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Արդյո՞ք Երևանը հայելային ձևով կպատասխանի Մոսկվային՝ հրաժարվելով արտահանձնել Ռուսաստանի կողմից հետախուզվողին

21:48 26.02.2024

Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է  Ռուսաստանի կողմից  հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]

̰
Փետրվարի 27-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:37 26.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 9, 10, 10ա շենքեր, Օգանովի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Վարդաշեն 12փ․ 1-58 առանձնատներ, 11:00-17:00 Հերացու փ. 18-24 շենքեր, Մյասնիկյան պող. 2-4 շենքեր, Այգեստան 11 փող․ 1-4 […]

̰
Զրո խտրականության օրվա շրջանակներում կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար, անանուն հետազոտություններ

21:26 26.02.2024

Հանրային միջոցառում Ազատության հրապարակում` Զրո խտրականության օրվա շրջանակներում անցորդներին կտրամադրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ հետազոտությունների կարևորության մասին տեղեկատվություն, կիրականացվեն ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար, անանուն հետազոտություններ՝ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում: Հետազոտությունները կկատարվեն կենտրոնի լաբորատոր մասնագետների կողմից, որը կուղեկցվի նախա և հետթեստային խորհրդատվությամբ:

̰
Հնդկաստանում առանց մեքենավարի 80 կիլոմետր ընթացած գնացքը ֆիքսվել է տեսանյութում

21:17 26.02.2024

Հնդկաստանում բեռնատար գնացքն առանց վարորդի անցել է մոտ 80 կիլոմետր, գրում է Times of India-ն։ «Պոտենցիալ աղետը հազիվ է կանխվել, երբ բեռնատար գնացքը, որը Կատուայից շարժվել էր առանց վարորդի, կանգնել է Ունչի Բասսիի մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ: Կադրերում երևում է, որ գնացքը շարժվում է բնական թեքության պատճառով՝ հասնելով մեծ արագության։ Ավելի ուշ գնացքը […]

̰
Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

20:25 26.02.2024

Փետրվարի 26-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
BACK_TO_TOP