TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:54 29.02.2024

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Թբիլիսիի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցին անմխիթար վիճակում է. ահազանգ

09:30 29.02.2024

Մայրաքաղաքի կենտրոնում՝ Հավլաբար թաղամասում գտնվող ևս մեկ եկեղեցի՝ Սուրբ Մինասը, անմխիթար վիճակում է, չնայած այն հանգամանքին, որ 2007 թվականին այս շենքը նույնպես հուշարձանի կարգավիճակ է ստացել, հայտնում են Վրաստանի հայ համայնք ՀԿ-ից: «Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 1790 թվականին, իսկ 1883 թվականի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Նոր Երևանցոց Սուրբ Մինասը։ Եկեղեցու ներքին տարածքը բավականին […]

̰
Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ

08:39 29.02.2024

Երևանում՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։ Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում: Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ: Հայտնաբերվել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 29.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են ԼՂ-ից՝ ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին. Հռոմի պապ

00:08 29.02.2024

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս – Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հռոմի պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է՝ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու […]

̰
ՄԱԿ-ը հայտնում է, որ Գազայի բնակչության մեկ քառորդը սովի եզրին է

23:52 28.02.2024

Գազայի հատվածում ավելի քան 570 հազար բնակիչ «մեկ քայլով է հեռու սովից», անկլավի հյուսիսում մինչև երկու տարեկան յուրաքանչյուր 6-րդ երեխա տառապում է սուր թերսնումից և հյուծվածությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը՝ հավելելով, որ եթե անկլավում իրավիճակը չփոխվի, ապա կան «բոլոր նախադրյալները ստեղծված իրավիճակի հետագա վատթարացման համար»։ «Մենք […]

̰
Փետրվարի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

23:29 28.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Սիլիկյան թաղ. 6, 7 11, 12, 13 փողոցներ, Բաշինջաղյան փ. 165, 173, 175 շենքեր, Դավթաշեն թաղ. 1, 2, 4 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14:00 Ուլնեցի 1 փակ․ 1-5 շենքեր, թիվ […]

̰
Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են մեդուզա, որը հավերժ ապրելու ունակություն ունի

22:49 28.02.2024

Մինչ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը առանց ծերանալու, բնությունն արդեն ստեղծել է գրեթե անմահ օրգանիզմ: Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են Turritopsis dohrnii մեդուզան, որը հավերժ ապրելու ունակություն ունի: Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի որոշ ներկայացուցիչներ կենդանի են արդեն 66 միլիոն տարի՝ բնակվել են օվկիանոսում նույնիսկ դինոզավրերի անհետացումից […]

̰
Իսրայելի հարձակումների հետևանքով Պաղեստինում զոհերի թիվը հասել է գրեթե 30 հազարի

22:29 28.02.2024

Պաղեստինյան Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից 145 օրվա ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30 հազարի, չորեքշաբթի օրը հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: «Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 29954-ի, վիրավորներինը՝ 70325-ի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հեռարձակել է Al Jazeera-ն։ Նախարարության տվյալներով՝ միայն Գազայի հատվածում վերջին 24 ժամում իսրայելական […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Որդիների կանչ» ՀԿ անդամներին

20:05 28.02.2024

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց զոհված հայորդիների ծնողներին ու հարազատներին միավորող «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու մաղթանքները բերեց հայորդիներին Սուրբ Էջմիածին այցի առիթով։ Հայոց Հովվապետը կարևորեց կազմակերպության կողմից ներդրվող ջանքերը՝ հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայած հայորդիների ընտանիքների […]

̰
Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք. Փաշինյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին

17:45 28.02.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին: «Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն […]

̰
Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը

16:08 28.02.2024

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման […]

̰
«Պետք է իմանանք, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի». Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն է ներկայացվել

15:48 28.02.2024

Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները: 2018-23թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ, միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված: […]

̰
Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում․ ՀՀ ԱՆ

15:43 28.02.2024

Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում: Տվյալների համաձայն՝ դեռահասների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է կրկնապատկել ավելի ուշ տարիքում ծխախոտ պարունակող արտադրանքի օգտագործման հավանականությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Էլեկտրոնային հեղուկները սովորաբար պարունակում են բուրավետիչներ, հայտնի քաղցկեղածին նյութեր, ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր, […]

̰
Օրենսդրական փոփոխություններով կխրախուսվեն օրինապահ վարորդները և կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգությունը

15:32 28.02.2024

Փետրվարի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոփոխություններով նախատեսվում է․ քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

14:55 28.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Իվանի Ռիժկովի մահվան մասին։ Ղեկավարելով ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր […]

̰
Ճապոնիան ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին

14:20 28.02.2024

Ճապոնիան ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։ 2024 թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության […]

̰
Քասախ գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են

14:01 28.02.2024

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր: Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]

̰
Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

13:44 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 27-ին բաժին է ներկայացել 39-ամյա Տիգրան Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:15 28.02.2024

Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։

̰
«Դասարան+Դասական». 70 պատանի անվճար հիմունքներով կմասնակցի ծրագրին

12:46 28.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։ Նշենք, որ ծրագիրը բաղկացած կլինի դասախոսություններից, […]

̰
ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվողին Թբիլիսիից տեղափոխեցին Հայաստան

12:39 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2023 թ. հունիսի 1-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել էր 30-ամյա Հայկ Գ.-ն: 2024 թ. փետրվարի 27-ին նա ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Թբիլիսից տեղափոխվեց Հայաստան: Հայկ Գ.-ն 2023 թ. մայիսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց […]

̰
Հրդեհ՝ վագոն-տնակում

12:21 28.02.2024

Փետրվարի 28-ին, ժամը 09:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) առաստաղը և տանիքը:

̰
Մեկ օրում ոստիկանները հայտնաբերել են հանցագործության 130 դեպք

12:07 28.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 16, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք […]

̰
Երևան ժամանած 27-ամյա Արտյոմը հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից դսալքության մեղադրանքով

11:57 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, ժամը 1.40-ին, Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 27-ամյա Արտյոմ Ժ.-ին: Նա 2023 թ. ապրիլի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի (Դասալքությունը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]

̰
22 և 34 տարեկան երիտասարդները նկուղներից գողացել էին շուրջ 230 լիտր օղի, սղոց, մսի պահածոներ և այլ իրեր

11:44 28.02.2024

ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնում փետրվարի 24-ին հաղորդում տված Երևանի մի բնակիչ հայտնել էր, որ փետրվարի սկզբից փետրվարի 23-ի ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մովսես բնակավայրի իրեն պատկանող տանը մարդ չբնակվելու հանգամանքից, թաքստոցից վերցրել են տան և նկուղների բանալիները և նկուղներից գողացել էին ապակյա տարբեր տարողությամբ տարաներով շուրջ 230 լիտր օղի, բենզինով աշխատող սղոց, 25 մսի […]

̰
Իր ամբողջ շքեղությամբ գալիս է. Գագիկ Սուրենյանը՝ գարնան ավետաբերի մասին

11:00 28.02.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ձնծաղիկների լուսանկար և ավետել գարնան մոտակա գալուստի մասին: Նա մասնավորապես գրել է. «Գալիս է, իր ամբողջ շքեղությամբ գալիս է»:

̰
Տորթը կալանավայր չհասավ. Լոռու ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

10:30 28.02.2024

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Վանաձորի Սովխոզ կոչվող թաղամասի մի բնակիչ ձեռք բերած թմրանյութը մտադիր է փոխանցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ընկերոջը: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, պարզվեց նաև, որ թմրանյութով տորթը թխելու է նույն թաղամասի մի բնակչուհի: Կոնկրետ գործողություները իրականացվեցին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների հետ: Փետրվարի 23-ին, ժամը 11.40-ին, Վանաձորի Տիգրան […]

̰
Մեծամորի ոստիկանները բացահայտեցին Մրգաշատում կատարված բնակարանային գողությունները

10:26 28.02.2024

Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի իրեն պատկանող տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ: Նման մի գողություն էլ կատարվել էր հունվարի 30-ին: Մեկ այլ մրգաշատցի հաղորդում էր տվել, որ Ռուսաստանում ժամանակավոր բնակվող իր եղբոր տնից գողացել են հեռուստացույց և […]

̰
Դեբեդից ապօրինի ջրառը կասեցվել է

10:19 28.02.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Լոռու մարզի Ալավերդի համայնքում գործող «Նորայր և Տիգրան» ՍՊԸ-ում անցկացրած ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը քարի սղոցման, հղկման և մշակման աշխատանքների ընթացքում ապօրինի ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։ Ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել […]

̰
BACK_TO_TOP