12:15 25.02.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նախատեսված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակներում փետրվարի 26-ին` ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
11:17 25.02.2024
Լավատեսությունն ու առողջությունը կարող են կնոջը գրավիչ դարձնել, վստահեցրել է մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան։ Telegram-ի ալիքում բժիշկը նշել է կանանց` տղամարդկանց համար հետաքրքիր լինելու ուղիները։ Ըստ բժշկի՝ կանայք կարող են կորցնել իրենց «կրակը» հորմոնալ համակարգի անհավասարակշռության պատճառով։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ նույնիսկ երիտասարդ տարիքում։ Օրինակ, Վոլկովան բացատրել է, որ եթե կինը անընդհատ հոգնած […]
20:59 24.02.2024
Այսօր՝ ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան […]
20:49 24.02.2024
Բրիտանացի Յան Գերին շինարարական աշխատանքների ժամանակ 500 կիլոգրամանոց գերմանական ռումբ է գտել։ Գտածոյի մասին նա պատմել է Daily Mail-ին։ Պլիմութի 57-ամյա բնակիչը գտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը, որը կշռում է կես տոննա, երբ խրամատ էր փորում իր դստեր նոր տան հիմքի համար: Ըստ Գերիի, երբ բահը հարվածել է մետաղյա պատյանին, նա գտածոն շփոթել է […]
20:28 24.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է նոր ավտոբուոսային երթուղիների շահագործման մասին: Մասնավորապես նշել է. «Սիրելի երևանցիներ, հանրային տրանսպորտի բարեփոխման շրջանականերում 30 նոր ավտոբուս համալրել է մայրաքաղաքի երթուղային ցանցը: Այս համատեքստում, արդեն շահագործման է հանձնվել 64 համարի երթուղին, որը Նոր Նորքի 8-րդ զանգվածը կկապի Էրեբունի վարչական շրջանին՝ մինչև «Սասունցի Դավիթ» կայարան: Սարի Թաղի […]
19:47 24.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
17:28 24.02.2024
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 24-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի […]
15:53 24.02.2024
Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկազմակերպվեն 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին: Որոշման մասին հայտարարվել է փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի շրջանակում: Ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: […]
15:21 24.02.2024
2023 թ.-ին Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ բեռնատար օդանավը, հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:11 24.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ մասնակցել է Ամասիա համայնքում անցկացվող ձմեռային փառատոնին, որին ներկա են գտնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախությամբ է մասնակցում ձմեռային ժամանցի ապահովմանն ու ձմեռային […]
14:16 24.02.2024
Շարունակվում է սփյուռքահայ մասնագետներին Հայաստան բերող ու պետական կառավարման համակարգում աշխատանք առաջարկող «իԳործ» ծրագիրը: Մինչև մարտի 4-ն ընդունվում են արդեն 5-րդ փուլի մասնակցության հայտերը: Տարիներ առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրն ամենամյա դարձավ սփյուռքահայ մասնագետների մեծ պահանջարկի ու հայրենադարձության տպավորիչ վիճակագրության շնորհիվ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
13:35 24.02.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում սուլոցներով ու բողոքի ակցիաներով են դիմավորել գյուղատնտեսական ցուցահանդեսում, դատապարտել է ֆերմերների «հակաարդյունավետ» գործողությունները և կոչ արել նրանց հանգստանալ և չմիջամտել գյուղատնտեսական ցուցահանդեսին։ «Ցուցահանդեսը պետք է անցկացվի հանգիստ պայմաններում։ Ես ասում եմ բոլոր ֆերմերներին՝ դուք ձեր գործընկերներից ոչ մեկին չեք օգնում՝ կոտրելով ստենդները և անհնարին դարձնելով ցուցահանդեսի անցկացումը։ Դուք վախեցնում եք […]
13:26 24.02.2024
Պանելային առաջին քննարկման ժամանակ ներկայացվել են Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված քաղաքականության, իրականացվող ծրագրերի և մարտահրավերների մասին: ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսելով տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մասին՝ նշել է, որ երբ խոսքը վերաբերում է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը, ակնհայտ է դառնում, որ, ի տարբերություն այլ ոլորտների, այստեղ կանանց ներգրավվածությունը ցածր է, հետևապես այդ խնդիրը […]
12:43 24.02.2024
Բողոքող ֆերմերները ներխուժել են Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդես, որտեղ սկսվել են բախումներ ոստիկանության հետ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ցուցահանդեսի տաղավարում, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնն առավոտյան նախաճաշել է արհմիությունների ներկայացուցիչների հետ, լսվել են խլացուցիչ սուլոցներ ու բացականչություններ։ Զայրացած ֆերմերների ամբոխը փորձել է ճեղքել ոստիկանական հատուկ շղթան։ Ֆերմերները բախվել են ոստիկանների հետ, ովքեր տապալել են նրանց հատակին՝ […]
12:33 24.02.2024
Առնվազն 15 անձ, այդ թվում՝ ութ երեխա, զոհվել են Հնդկաստանի Ուտարախանդ նահանգում այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող տրակտոր-կցասայլը շրջվել է ճանապարհի եզրին գտնվող լճակը։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության խոսնակ Ապառնա Ռաջաթ Կաուշիկը։ Միջադեպը տեղի է ունեցել Կասջանգ գյուղի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տրակտորի վարորդը փորձել է խուսափել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի հետ […]
12:25 24.02.2024
Մեծ Բրիտանիայի բնակելի շենքի բակում հայտնաբերված 500 կիլոգրամանոց գերմանական Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբը վնասազերծվել է, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: «Պլիմուտում գտնվող տան հետևի այգում հայտնաբերված 500 կգ ռումբը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենախոշոր տարհանման գործողություններից մեկի պատճառ է դարձել, անվտանգ վնասազերծվել է բրիտանական բանակի և թագավորական նավատորմի ռումբերի ոչնչացման փորձագետների կողմից»,- […]
11:55 24.02.2024
Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման […]
11:13 24.02.2024
Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է […]
10:06 24.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.43 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։
09:23 24.02.2024
Մի կին գնացել է Մեծ Բրիտանիայի ազգային պարկ, ընկել ժայռից ու ողջ մնացել։ Այս մասին գրում է BBC-ն։ Զբոսաշրջիկը, ում անունը չի նշվում, ճամփորդում էր Կամբրիա նահանգի Լեյք շրջանի բնության արգելոցում և բարձրացել էր Բլենկատրա լեռը: Ինչ-որ պահի նա սայթաքել է և գլորվել ցած։ Մոտ 20 մետր բարձրությունից ընկնելուց հետո զբոսաշրջիկին հաջողվել է կառչել ժայռերից։ […]
22:56 23.02.2024
Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել 64 համարի երթուղին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այն Նոր Նորքի 8-րդ զանգվածը կկապի Էրեբունի վարչական շրջանին՝ մինչև «Սասունցի Դավիթ» կայարան:
22:30 23.02.2024
Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովը: Մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և ոստիկանության ներկայացուցիչներ: Իր խոսքում ՆԳ […]
22:08 23.02.2024
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
20:18 23.02.2024
Փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոն 2 թաղամասում այրվում է բնակելի տան տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 […]
19:43 23.02.2024
Փետրվարի 23-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
17:16 23.02.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար առողջապահության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի, ինչպես նաև սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի վերաբերյալ: Արտակ Ջումայանի ներկայացմամբ՝ առողջության առաջնային պահպանման կենտրոններում արդեն հաշվառվել է 70 495 […]
16:57 23.02.2024
Փետրվարի 12-ին Ներքին Հանդում հայտնաբերվել էր 40-ամյա Գոռ Ասատրյանի դին։ ԵԿՄ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպության անդամ Ասատրյանը նախորդ օրը, նախնական, տվյալներով հանկարծամահ է եղել։ Սակայն քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասատրյանին սպանել են։ Radar Armenia-ին ՔԿ-ից հայտնեցին, որ 2024թ․ փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան […]
15:59 23.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ): Որոշման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումները, որոնք փաստել են այս օբյեկտի գործունեության անհամապատասխանությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Այսպես՝ հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ […]