11:15 09.03.2025
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և […]
10:39 09.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:48 08.03.2025
ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել ռուսական հարձակումները հետ մղելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն Կիևը հետախուզական տվյալներ չի ստանում հարձակողական գործողությունների համար։ Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ […]
19:23 08.03.2025
Մարտի 8-ին, ժամը 12:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Եզդիական» կոչվող թաղամասում, կովն ընկել է ձորակը և արգելափակվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից։
19:15 08.03.2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ Կանանց միջազգային օրվա առթիվ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ։
18:20 08.03.2025
ՆԳՆ Պարեկային և Փրկարար ծառայությունների ստորաբաժանումները մարտի 8-ին անցել են ուժեղացված ծառայության։ Պարեկների տեսադաշտում էին կին վարորդները։ Նպատակը՝ ծաղիկ նվիրելն ու ժպիտ պարգևելն էր նրանց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Փրկարար ծառայության աշխատակիցներն էլ բժշկական կենտրոններում ժպիտ ու սեր փոխանցեցին նորաթուխ մայրերին և բուժաշխատողներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
17:00 08.03.2025
Կանանց տոնի առթիվ հանդիպում շուրջօրյա հաստատություններում բնակվող ավագ սերնդի տիկնանց հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
16:30 08.03.2025
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի «ՆԳՆ փրկարարական ծառայողների 2025 թվականի ուսուցման որակավորման բարձրացման պլան»-ի համաձայն՝ փետրվարի 16-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից թվով 5 փրկարարական ծառայողներ Ռուսաստանի Դաշնությունում անցել են որակավորման բարձրացման դասընթաց «Ջրասուզական պատրաստություն» թեմայով։ Դասընթացի […]
16:14 08.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողների և շրջանավարտների հետ: Վարչապետը հանդիպմանը մասնակից աղջիկներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով և մաղթել հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:
15:53 08.03.2025
Անահիտ Մանասյանը մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` […]
15:21 08.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Մանրամասները՝ տեսանյութում:
14:53 08.03.2025
Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է […]
14:35 08.03.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ. «Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի: Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու ջանասիրաբար կատարում են պետության […]
13:52 08.03.2025
Մարտի 8-ը ևս մի առիթ է շնորհակալություն հայտնելու ՆԳՆ համակարգում մեր ծառայող, աշխատող կանանց՝ նրանց անձնվեր աշխատանքի, տոկունության և անսահման նվիրումի համար։ Ձեր խիզախությունն ու նվիրումն ամուր հիմք են մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։
13:39 08.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է` ընդգծելու կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությունը։ Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում, և անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կին կարող […]
13:22 08.03.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2025 թվականի մարտի 7-ին Վարպետաց դաս է անցկացրել Դպրոցի ուսանողների համար՝ անդրադառնալով օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներին ու հաջողության պատմություններին: Աննա Վարդապետյանը, ի պատասխան ուսանողների հարցերին, անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ղեկավարման իր փորձառությանը, առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղիներին, […]
13:10 08.03.2025
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, գործընկերուհիներ, շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական պարտքը: Ձեր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ են նաև գրանցվում այն դրական արդյունքները, որոնցով բնութագրվում է մեր […]
12:43 08.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:
11:57 08.03.2025
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով․ «Սիրելի՛ կանայք, Մարտի 8-ին մենք նշում ենք Կանանց միջազգային օրը՝ խորհրդանշելով գարնան, կանացի գեղեցկության, նրբության և հոգևոր իմաստության տոնը։ Այս օրը նաև հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց նկատմամբ մեր ուշադրությունը, արժևորելու իրենց կարևոր դերը՝ անկախ կարգավիճակից։ Կանանց միջազգային տոնի առթիվ ուզում եմ […]
11:45 08.03.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշեց նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։ Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում […]
11:25 08.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ: Այս օրը լավ հնարավորություն է արտահայտելու մեր խորին հարգանքն ու երախտագիտությունը ձեր հանդեպ՝ նվիրվածության, անսպառ ուժի ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար: Ձեր՝ օրեցօր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում յուրահատուկ […]
11:17 08.03.2025
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։ Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով […]
11:12 08.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Մեր երկրում հասարակական ու քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, կանանց վերագրվող դերերի բովանդակությունը՝ ևս։ Եվ սա կանանց ներուժի լիարժեք կիրառման հնարավորությունների ընդլայնման մասին է խոսում։ Կանանց և տղամարդկանց […]
10:51 08.03.2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով: Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի […]
08:41 08.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:08 08.03.2025
ՆԳՆ ՓԾ-ը շարունակելով է քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավը՝ ներկայացնում է, թե ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում: Մանրամասները՝ տեսանյութում: