23:57 07.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:38 07.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օդը մաքրող լավագույն ծառատեսակների ցանկը: 1. Կարմիր մայրի- Red Cedar Կարմիր մայրու ծառերի հայրենիքն է Միացյալ Նահանգները: Այս ծառերը հայտնի են նաև որպես արևելյան գիհիներ: Կարմիր մայրու ծառերը լավ դիմացկուն են տաք ու չոր եղանակներին, ուստի կարող են աճել նաև վատ հողային պայմաններում և տարբեր լանդշաֆտային գոտիներում: 2. […]
22:49 07.03.2025
Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ […]
21:27 07.03.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են […]
21:16 07.03.2025
ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են լինելու: Մանրամասները՝ տեսանյութում:
21:04 07.03.2025
Պետությունը փոխհատուցում է մինչև 100 000 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից: ՊԵԿ-ից պարզաբանել են, որ փոխհատուցումից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ: Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, […]
20:12 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» […]
19:46 07.03.2025
Ոստիկանների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը կարևոր քայլ է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ծառայողական պարտականությունների արդյունավետության առումով։ Պարբերաբար անցկացվող վերապատրաստումները ծառայողներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել մարտավարական և տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հանրային անվտանգության պահպանման և իրավապահ գործունեության արդյունավետ իրականացման համար։ ՆԳՆ կրթահամալիրում հերթական հատուկ պատրաստության դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին։ Ոստիկանության գվարդիայի […]
19:35 07.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակիցներին 70 հազար դրամ պարգևատրելու վերաբերյալ։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Փաստաթղթում նշվում է, որ պարգևատրման գործընթացն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի միջոցով։
19:24 07.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խմբի 2025թ. ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵՆԲ կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի առաջընթացը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՆԲ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում: Վահե Հովհաննիսյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և վերջինիս […]
19:14 07.03.2025
2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակից, պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։ «Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի […]
18:56 07.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում […]
18:48 07.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը: Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է […]
18:43 07.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, […]
18:28 07.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի համայնքապետարաններից մեկի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն նույն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Հ. Դ.-ի հետ՝ խմբի կազմում, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ, պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2024 թվականի օգոստոսին իրենց […]
18:14 07.03.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ: Մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ […]
18:07 07.03.2025
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի […]
17:36 07.03.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա […]
17:20 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են […]
17:13 07.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և […]
16:29 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 6 միլիոն դրամ»:
16:20 07.03.2025
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է. «Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։ Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև […]
16:13 07.03.2025
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական […]
15:24 07.03.2025
Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել […]
14:54 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է #ինչպեսխոստացելէի:
13:52 07.03.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական […]
12:15 07.03.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում […]
11:03 07.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում […]
09:11 07.03.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ, հայտնում […]