15:12 10.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:
14:25 10.03.2025
Մարտի 9-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 62-ամյա Գնել Խ․-ն, մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
13:15 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհին հայտնված շանը հարվածելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 26-ամյա Գևորգ Ղ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
12:30 10.03.2025
Մարտի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, փլուզման՝ 3, քարաթափման, պայթյունի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, մերկասառույցի՝ 5, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 4, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ […]
11:08 10.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ […]
10:59 10.03.2025
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ 26-ամյա […]
09:31 10.03.2025
Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն իրականացնում է օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն՝ապահովելով Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի իրավաչափ, արդյունավետ և համահունչ լինելը միջազգային չափանիշներին՝ նպաստելով երկրի իրավական համակարգի շարունակական զարգացմանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
08:25 10.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:00 10.03.2025
Մարտի 9-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը՝ […]
16:48 09.03.2025
Մարտի 9-ին, ժամը 12:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։
12:10 09.03.2025
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից։ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ մարտի 9-ին, ժամը` 18:00-20:00 «Խաչ» սգո սրահում(Երևան-Էջմիածին մայրուղի 6/2): Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ մարտի 10-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր […]
11:30 09.03.2025
Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հաստատություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում, որը 40 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը և 7 տարվա այցելությունների վիճակագրության մեջ ամենաբարձր է:
11:15 09.03.2025
Այսօր Մեծ Պահքի Երկրորդ կիրակին է, որը կոչվում է Արտաքսման կիրակի։ Մեծ Պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստացել է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից և խորհրդանշում է նախամարդու դրախտից արտաքսվելը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ադամն ու Եվան չպահեցին Աստծո կողմից իրենց տրված առաջին «պահքը» և ճաշակեցին բարու և […]
10:39 09.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:05 09.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
20:48 08.03.2025
ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկատվություն, որն անհրաժեշտ է պաշտպանական գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել ռուսական հարձակումները հետ մղելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն Կիևը հետախուզական տվյալներ չի ստանում հարձակողական գործողությունների համար։ Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ […]
19:43 08.03.2025
Մարտի 8-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
19:23 08.03.2025
Մարտի 8-ին, ժամը 12:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Եզդիական» կոչվող թաղամասում, կովն ընկել է ձորակը և արգելափակվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել մոտ 60 մետր խորությամբ ձորակից։
19:15 08.03.2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ Կանանց միջազգային օրվա առթիվ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Աբովյան» ՔԿՀ։
18:20 08.03.2025
ՆԳՆ Պարեկային և Փրկարար ծառայությունների ստորաբաժանումները մարտի 8-ին անցել են ուժեղացված ծառայության։ Պարեկների տեսադաշտում էին կին վարորդները։ Նպատակը՝ ծաղիկ նվիրելն ու ժպիտ պարգևելն էր նրանց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Փրկարար ծառայության աշխատակիցներն էլ բժշկական կենտրոններում ժպիտ ու սեր փոխանցեցին նորաթուխ մայրերին և բուժաշխատողներին»,-ասված է հաղորդագրության մեջ։
16:30 08.03.2025
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի «ՆԳՆ փրկարարական ծառայողների 2025 թվականի ուսուցման որակավորման բարձրացման պլան»-ի համաձայն՝ փետրվարի 16-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից թվով 5 փրկարարական ծառայողներ Ռուսաստանի Դաշնությունում անցել են որակավորման բարձրացման դասընթաց «Ջրասուզական պատրաստություն» թեմայով։ Դասընթացի […]
16:14 08.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողների և շրջանավարտների հետ: Վարչապետը հանդիպմանը մասնակից աղջիկներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով և մաղթել հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:
15:53 08.03.2025
Անահիտ Մանասյանը մարտի 7-ին՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ, մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել «Կանանց ձայները մշակութային բազմազանության մեջ. ուժի և ստեղծագործականության տոն» միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի դիվանագիտական գրասենյակն ու «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպությունը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, այդ թվում` […]
15:21 08.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Մանրամասները՝ տեսանյութում:
14:53 08.03.2025
Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է […]
14:35 08.03.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ. «Կանանց միջազգային տոնը ոչ միայն սիրո, քնքշության, մեղմության, այլև ուժի, ամրության, կամքի ու քաջության խորհուրդ ունի: Եվ այս հատկանիշներն ավելի ակնառու են դառնում, երբ խոսքը վերաբերում է զինծառայող կանանց՝ նրանց, ովքեր կրում են զինվորական համազգեստ և ամենայն բարեխղճությամբ, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու ջանասիրաբար կատարում են պետության […]