TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

12:55 22.01.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:38 22.01.2024

Հունվարի 20-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 19-ին, ժամը 14.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 19-ին, ժամը 10.30-ին, Երևանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:15 22.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խուլիգանության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, վստահված գույքը չարաշահելու և համակարգչային հափշտակության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, սեքսուալ […]

̰
Խուլիգանություն Չարենցավանի հանդիսությունների սրահներից մեկի բակում. կան ձերբակալվածներ

11:55 22.01.2024

Հունվարի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի հանդիսությունների սրահներից մեկի բակում վիճաբանություն է եղել չարենցավանցի հինգ երիտասարդների միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 23-ամյա երիտասարդը գազային ատրճանակից օդ է կրակել: Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի […]

̰
Մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում կձևավորվի  ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ

11:37 22.01.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է […]

̰
Տավուշի մարզի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:25 22.01.2024

Հունվարի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
33-ամյա Մասիսը որոնվում էր ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար

11:01 22.01.2024

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա. ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

10:53 22.01.2024

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել […]

̰
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը

10:25 22.01.2024

Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին շաբաթապահքն է։ Այն հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից դրված պահքի, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին։ Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:10 22.01.2024

Հունվարի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու […]

̰
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման քննությունների մեկնարկը տրված է

09:05 22.01.2024

ՀՀ ՊՆ-ն «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման քննությունների մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։  

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:05 22.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Հոգեբանը խորհուրդներ է տվել, թե ինչպես բացատրել երեխային ծնողների ամուսնալուծությունը

19:37 21.01.2024

Ծնողների բաժանումը կարող է շատ ցավալի ազդեցություն ունենալ երեխայի կյանքի վրա, ուստի դա պետք է բացատրել հատուկ զգայունություն ունեցող երեխաներին: Մանկական հոգեբան և երեխա-ծնող հարաբերությունների մասնագետ Վալերիա Ստեպանենկովան Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես կարելի է երեխային հնարավորինս զգույշ ներկայացնել ամուսնալուծության մասին տեղեկատվությունը։ «Ամուսնալուծության բացատրությունը երեխային պետք է թվա պարզ ու հասկանալի։ Դուք չպետք է օգտագործեք […]

̰
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում է քամու ուժգնացում, բուք, ձյուն և ձնախառն անձրև

18:34 21.01.2024

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է` Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի […]

̰
Երևանում սպասվում է ձյուն

15:04 21.01.2024

Երևան քաղաքում հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, […]

̰
Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:45 21.01.2024

Հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին. Տիգրան Ավինյան

10:45 21.01.2024

Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ ցավով տեղեկացա շուրջ երկու տասնամյակից ավելի Երևանին ուրույն կոլորիտ հաղորդած Ժիրայր Ավանյանի մահվան մասին։ Ժիրայրը մեկն էր մեր այն հայրենակիցներից, որ 90-ականներին Հայաստան տեղափոխվելով` կարողացավ իր ձեռագիրը, իր առանձնահատուկ համն ու հոտը փոխանցել թե՛ երևանցիներին և թե՛ մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին։ Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ Ժիրայր»: […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

10:14 21.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Մի լավ բան. Հայաստանում դատավոր չեն դառնում կաշառքով․ Կարեն Անդրեասյան

19:42 20.01.2024

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի լավ բան. Հայաստանում դատավոր չեն դառնում կաշառքով: Համատարած նեգատիվի ֆոնին, որոշեցի ինքս իմ ու նաև ձեզ համար մեր երկրում կատարված ու կատարվող գոնե մի լավ բան հիշեմ: Օրը գոնե մեկը: Դուք էլ փորձեք հիշել, որ լավ բաներ անելու ցանկություն մնա»,-գրել է նա։

̰
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը

17:49 20.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի օրինակով։ Ըստ նախարարի՝ ի նշանավորումն այս կանանց պատմական դերի՝ 2023 թ․ Երևանի թիվ 180 դպրոցն անվանակոչվել է գրող, […]

̰
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը տարածաշրջանային ֆորումներ կանցկացնի Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, ՌԴ-ում և այլուր

17:29 20.01.2024

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և  Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, թեմական և տարածաշրջանային ծրագրերը, այս մասին հայտնում են ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակից: 2023 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԵՀԵՄ VI Ատենապետաց առցանց ժողովի ընթացքում որոշվել են 2024-2025 թվականների ՀԵՀԵՄ տարածաշրջանային և […]

̰
ՆԳ նախարարը Տավուշում հանդիպում-քննարկում է ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ

16:24 20.01.2024

Այսօր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում են ունեցել մարզի ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ։ Հանդիպման հիմնական նպատակը ՀՀ ներքին գործերի նախարարությունում միասնական ընդունելություն-մրցույթն էր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար։ Նախարար Վահե Ղազարյանը ողջունել է ներկաներին և ներկայացրել ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները, որի […]

̰
Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետը՝ ՊԵԿ-ում

15:27 20.01.2024

«Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ»,-ՊԵԿ-ում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

13:00 20.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 19-ին Մասիս քաղաքի 6-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Վահագն Հ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Վարդենիսի բաժին: Առանց խափանման միջոցի:

̰
Վրաերթի ենթարկված 59-ամյա կինը մահացել է

12:26 20.01.2024

Հունվարի 19-ին, ժամը 7.40-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 134-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Մայրամ Մկրտչյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը և հարթակներն արդեն հասանելի են

12:20 20.01.2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սերվերային համակարգում տեխնիկածրագրային աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից շուտ։ Ծառայության էլեկտրոնային համակարգերը (այդ թվում՝ վճարային) և հարթակներն արդեն հասանելի են։    

̰
Կապիկը գողացել է զբոսաշրջիկի անձնագիրը և պատռել այն նրա աչքի առաջ

10:20 20.01.2024

Բալիում կապիկը գողացել է կնոջ անձնագիրը։ Bali Sun-ն ուշադրություն է հրավիրել արտասովոր միջադեպի տեսանյութի վրա։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որը ցույց է տալիս գողությունը, տեղի է ունեցել Ուբուդի Sacred Monkey Forest բնության արգելոցում։ Տեսանյութում Պորտուգալիայից մի կին փորձել է իր անձնագիրը վերցնել, փոխարենը կապկին տալ ինչ-որ թուղթ։ Սակայն պրիմատը անտարբեր է մնացել նրա ջանքերի նկատմամբ և […]

̰
Հնդկաստանում տատիկը գողացել է նորածին թոռանը և վաճառել նրան

09:11 20.01.2024

Հնդիկ կինը գողացել է դստեր երեխային և վաճառել այլ ծնողների, հայտնում է News9Live-ը։ Ուտար Պրադեշ նահանգի Մեծ Նոյդա քաղաքից Բաբիտա անունով տատիկը առևանգել է իր թոռանը 2023 թվականի մայիսի 10-ին: Նորածնի մայրը՝ Շիվանգին, պատմել է, որ այդ օրը ամուսնու հետ գնացել է դեղորայք գնելու և մորը խնդրել է երեխայի մոտ մնալ։ Երբ զույգը վերադարձել է, […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:04 20.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Հռոմի պապը զարմանալի հայտարարություն է արել դժոխքի մասին

22:52 19.01.2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղիղ եթերում հարցազրույց է տվել և խոսել դժոխքի մասին։ Այս մասին գրում է Catholic News Agency-ն։ 67-ամյա պոնտիֆիկոսի՝ «Che Tempo Che Fa» հեռուստաշոուին տված հարցազրույցը դիտել են ավելի քան երեք միլիոն իտալացիներ։ Հեռարձակման ընթացքում Ֆրանցիսկոսը կատակել է, որ ինքը «դեռ ողջ է», մեկնաբանել Վատիկանի վերջին հայտարարությունը միասեռ ամուսնությունները թույլատրելու և ընթացիկ ռազմական հակամարտությունների […]

̰
BACK_TO_TOP