10:36 25.01.2024
Հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-Գորիս (Հարժիսից մինչև Գորիս) և Շինուհայրից դեպի Տաթև, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Մեղրիի և Ստեփանավանի լեռնանցքները և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Աբովյանի, Գավառի, […]
10:31 25.01.2024
Առատ ձյան առաջացրած անհարմարությունները շտկելու նպատակով՝ մետրոպոլիտենի աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում իրականացրել են դեպի բոլոր կայարաններ տանող աստիճանահարթակների ձնամաքրման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:
10:22 25.01.2024
Հունվարի 16-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել են կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց նշված վայր: Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, […]
08:36 25.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
08:05 25.01.2024
ունվարի 24-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում ծառը շրջվել է և երկկողմանի փակել երթևեկությունը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են տապալված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից․ […]
22:22 24.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենք 8-13 մուտքեր 35 շենք: 11:00-17:00 Սունդուկյան փ. 5/2-7Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 8-10 շենքեր, Գյուլբենկյան փ. 27 շենք, Ծարավ Աղբյուրի փ. 66/1-177/6 առանձնատներ, Աճառյան փ. 7/6-35/74 շենքեր, […]
21:48 24.01.2024
«Հարգելի վարորդներ մեկ անգամ ևս հիշեցնում ենք այսօր գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Տեղեկացնենք նաեւ, որ երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, ճանապարհը մշակելիս աղը կորցնում է հալոցք առաջացնելու հատկությունը‚ և աղավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին՝ առաջացնելով մերկասառույց։ Ուստի, վարորդներին հորդորում ենք լինել խիստ ուշադիր»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
21:29 24.01.2024
Հունվարի 24-ին, ժամը 16:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Պ․) […]
20:42 24.01.2024
Հունվարի 24-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Արարատի, Էջմիածնի, Թալինի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Գորայք, Ջերմուկի ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան-Լծեն-Տաթեւ, Մ-9 միջպետական ճանապարհից դեպի […]
20:18 24.01.2024
Սույն թվականի հունվարի 24-ին Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում, տեղի ունեցավ «Պահպանելով Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոխորհրդարանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը: Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման, պատմամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության […]
17:14 24.01.2024
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռեզա Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
17:00 24.01.2024
Հունվարի 22-ին, ժամը 9.40-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 22-ին, ժամը 22-ին, Երևանի Թումանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 22-ին, ժամը 18.57-ին, հիվանդանոցից […]
16:30 24.01.2024
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։ «Լեռնային Ղարաբաղում մենք ականատես եղանք ևս մեկ հումանիտար ճգնաժամի, որն առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց։ Այդ սուր հումանիտար ճգնաժամը վերածվեց տարածաշրջանից հայ բնակչության զանգվածային արտագաղթի։ Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները […]
15:49 24.01.2024
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիրներին այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: Ստալ Սարդարյանի խոսքով՝ 2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը, սակայն այն ամբողջությամբ […]
15:13 24.01.2024
Շարունակվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագիրը․ այս պահի դրությամբ՝ ծրագրի շահառու է 350 ընտանիք, որից 180-ն արդեն վարկավորվել են։ Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։ Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմնական պայմաններին՝ ամուսինները պետք է գրանցված […]
15:06 24.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։ Եթե հարկային տարվա ընթացքում վարձակալության վճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա գերազանցվող մասի համար պետք է վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ։ Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս` անհրաժեշտ է կնքել պայմանագիր, որը պետք […]
14:11 24.01.2024
Այսօր կրթության միջազգային օրն է: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման հարցերի և ոլորտին առնչվող այլ մարտահրավերների թեմայով ասուլիսին բանախոսները ներկայացրել են ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:33 24.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:16 24.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և շորթման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը չարաշահելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական […]
11:28 24.01.2024
Ձմռան սկզբից ի վեր առաջին անգամ Երևանում ձյան շերտ է ձևավորվել: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է երւևանյան ձմռան ֆոտոշարք:
11:19 24.01.2024
Հունվարի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:57 24.01.2024
Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված […]
10:30 24.01.2024
Հունվարի 18-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեվազ գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է մարիխուանա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 24-ամյա երիտասարդը և Օշական գյուղի 29-ամյա մի բնակիչ Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին։ Խուզարկությամբ 24-ամյա ոսկեվազցու մոտ հայտնաբերվել են 27 գրամ մարիխուանայով փաթեթ […]
10:14 24.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և շորթման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը չարաշահելու, խուլիգանության, պաշտոնատար անձի […]
09:16 24.01.2024
Հունվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Նաիրիի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առատ […]
08:05 24.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
23:20 23.01.2024
Մեծ Բրիտանիայի բնակիչը փողոցում հայտնաբերել է նորածին աղջկա և փրկել նրան։ Այս մասին հայտնում է People-ը։ Երեխային գտել են Լոնդոնում հունվարի 18-ի երեկոյան։ Ինչպես նշվում է տեղի ոստիկանության մամուլի հաղորդագրությունում, աղջիկը, սրբիչով փաթաթված, պառկած է եղել պայուսակի մեջ: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ երեկո ջերմաստիճանը եղել է մինուս 3 աստիճան։ Մի անցորդ, ով զբոսնում էր իր շան […]