21:53 23.01.2024
Հնդկաստանում կապիկը տղամարդուց գողացել է թանկարժեք հեռախոս, բայց տղամարդուն հաջողվել է խորամանկ եղանակով վերադարձնել այն։ Հայտնում է Daily Star-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Մաթուրա շրջանի Բրինդաբանի տաճարում։ Տղամարդու ձեռքից խլելով հեռախոսը՝ կենդանին բարձրացել է բարձր պատի վրա, որտեղ նստած են եղել այլ կապիկներ։ Գողության զոհ դարձած զբոսաշրջիկին հաջողվել է անսովոր ծրագիր մտածել. […]
20:27 23.01.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ տարածքի ձնածածկույթը 2024 թվականի հունվարի 21-ի դրությամբ:
19:57 23.01.2024
Ամփոփվեց «Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության և սոցիալիզացիայի խմբակ» փորձարարական ծրագիրը։ Այս առիթով ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Առողջապահության նախարարությունը հրավիրել էր ծրագրի դասընթացավարներին, ինչպես նաև առավել ակտիվ մասնակիցներին, որոնց կյանքը լիովին փոխվել է խմբակ հաճախելու արդյունքում։ Ողջունելով մասնակիցներին՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց ծրագրի դերը հանրային առողջապահության բարելավման գործում։ Խմբակի փորձարարական փուլի […]
19:20 23.01.2024
Մ-4, Երեւան-Սեւան ճանապարհն է։ Այս, ինչպես նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ճանապարհներին կատարվում է շուրջօրյա հերթապահություն՝ մաքրելով ու մշակելով երթեւեկելի մասը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
18:40 23.01.2024
Հունվարի 15-ից ՆԳՆ փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունում և Հոգեբանական աջակցության բաժնում ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար մեկնարկել են վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացների նպատակն է վերազինել քաղաքացիների հետ առաջնային օղակում աշխատող ծառայողներին արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն տրամադրելու գիտելիքներով և հմտություններով: Բժշկական ապահովման վարչության մասնագետները վերապատրաստման դասընթացներն անց են կացնում տեսական […]
18:22 23.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
14:45 23.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: 2024թ․ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս […]
14:35 23.01.2024
Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է: ՀՀ-ում իր տարածվածությամբ այն գրավում է 2-րդ տեղը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Տարեկան հայտնաբերվում է 250-260 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առաջացման հիմնական պատճառներից են մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակները: ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Արգանդի վզիկի քաղցկեղը քաղցկեղի այն եզակի տեսակներից է, որը հնարավոր է […]
14:24 23.01.2024
Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Քայլ 1 Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի […]
13:35 23.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արարատյան 1-ին զանգ.՝ 15, 17 շենքեր, Կուրղինյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի 6, 6ա, 8 շենքեր, Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց […]
13:09 23.01.2024
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է […]
12:22 23.01.2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ հունվարի 23-ի ցերեկը և 24-ին հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում Երևանում, սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հատկապես գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի ցերեկը և 24-ի գիշերը կշարունակի […]
12:12 23.01.2024
Սոչիի ՈւՀԱ («Ուրախների և հնարամիտների ակումբ») «Հարավային մայրաքաղաք» թիմի նախկին անդամ և հարսանյաց հանդեսի հաղորդավար Ամիրան Գևորգյանը մահացել է Սոչիում ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ ծեծկռտուքից հետո, հայտնում է Shot հեռագրային ալիքը։ Հունվարի 18-ի առավոտյան 31-ամյա Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան «Ժեմչուժինա» հյուրանոցի մոտ, որտեղ ամեն տարի անցկացվում […]
11:52 23.01.2024
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի […]
10:50 23.01.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանի՝ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված քաղաքացիների սպասարկման գրասենյակը, աշխատակիցների շրջանում սուր շնչառական վարակների տարածվածությամբ պայմանավորված, ժամանակավորապես չի գործելու: Մինչ գրասենյակի վերագործարկումը քաղաքացիներին կսպասարկի Արգիշտի 1 հասցեում (գլխավոր մասնաշենք) գտնվող գրասենյակը: Ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանից հայցում են ձեր ներողամտությունը:
10:43 23.01.2024
Հունվարի 19-ին, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում ծառայող Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Մեքենայի դռան գրպանում նկատելով կաթուցիչ` պարեկները Ճամբարակում բնակվող 23-ամյա վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործեու կասկածանքով, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ վարորդը ներկայացրել է կաթուցիչը՝ կանեփանման զանգվածով: Ըստ վարորդի` […]
09:06 23.01.2024
Հունվարի 22-ին, ժամը 22:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս […]
08:43 23.01.2024
Հունվարի 22-ին, ժամը 09:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների միջնամասում բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ժամը 10։48-ից 23։00-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են […]
08:04 23.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Բագրատաշեն-Իջևան, Վանաձոր-Դիլիջան, ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների […]
21:11 22.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 63, 65, 67, 71, 101 շենքեր, Վիլնյուսի փողոցին հարող առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենք 1-7 մուտքեր, 11:00-17:00 Մամիկոնյանց փ. […]
20:27 22.01.2024
Հունվարի 22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անց է կացվել վարժանք՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակների միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում։ Միաժամանակ «քաղաքացիական պաշտպանություն» հասկացությունը բնակչությանը ավելի հասանելի դարձնելու նպատակով վարչական շենքում, միջնակարգ դպրոցում […]
16:00 22.01.2024
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանության, զբաղվածության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում համատեղ աշխատանքների կազմակերպման հնարավորությանը։ Ներկայացնելով տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է […]
15:50 22.01.2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2024 ծրագրի հայտադիմումների ընդունումը, որը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ծրագրին կարող են դիմել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ համարժեք կամ ավելի բարձր) և […]
15:28 22.01.2024
Հունվարի 15-22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 168, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 261 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 261, վարելիս ծխախոտային արտադրատեսակ […]
15:22 22.01.2024
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։ […]
14:19 22.01.2024
Չորս մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում սողանքի հետևանքով, իսկ անհետ կորածների որոնումները շարունակվում են, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Երկուշաբթի՝ ժամը 5.51-ին, Յունան նահանգի Չժաոտոն քաղաքի Չժենսյոն շրջանի մի քանի գյուղերում սողանք է տեղի ունեցել: 47 մարդ գտնվել է գետնի տակ, և նրանց հետ կապը կորել է։ Տեղական ժամանակով ժամը 15.08-ի դրությամբ փրկարարներին […]
13:29 22.01.2024
Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 5.15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր […]
13:21 22.01.2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Երևանում հունվարի 22-ի ցերեկը սպասվում […]
13:13 22.01.2024
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով դիտահորերի կափարիչների գողության վերաբերյալ օպերատիվ տվյալները և համագործակցելով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ, հունվարի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և, «Մերսեդեսով» հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 22-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա հայտնել է, որ Գյումրիի Արցախ թաղամասում գողացել է […]
13:03 22.01.2024
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: