22:21 12.01.2024
Գազայի հատվածում հեռահաղորդակցության ծառայություններն ամբողջությամբ դադարեցվել են, հայտնել է Պաղեստինյան հեռահաղորդակցական Paltel ընկերությունը։ «Ցավով հայտնում ենք, որ Գազայի հատվածում բոլոր հեռահաղորդակցական ծառայությունները դադարեցվել են շարունակվող ագրեսիայի պատճառով»,-նշված է ընկերության հաղորդակցության մեջ։
20:47 12.01.2024
«Հարազատներս չգիտեն էլ, որ այսօր զորացրվում եմ։ Ուզում եմ գեղեցիկ անակնկալ մատուցել մերոնց։ Պատվով ծառայեցի պատվո պահակային վաշտում. ամենից շատ միջոցառումների մասնակցած զինվորներից եմ։ Վերջերս՝ դեկտեմբերին, պաշտպանության նախարարի կողմից էլ պարգևատրվել եմ ժամացույցով։ Ամեն հայ երիտասարդ պարտավոր է ծառայել, իր երկրի զինվորը լինել։ Ասում են՝ բանակը խիստ ուսուցիչ է, որի տված դասերն ամբողջ կյանքումդ պետք […]
20:26 12.01.2024
Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները, երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերը առաջնակի զննություն կիրականացնեն: Նպատակ կա օրենսդրական փոփոխություններով ընդլայնել պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի ծառայությունների շրջանակն ու մեծացնել շահառուների թիվը: Առողջապահության նախարարն ամփոփել է 2023թ.-ի աշխատանքներն ու խոսել 2024-ի անելիքներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:35 12.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից […]
19:12 12.01.2024
Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը: «Թունավորվածների ընդհանուր թիվն անցած տարի կազմել է 51՝ 2022 թվականի 38-ի դիմաց»,-մանրամասնել է Հայրապետյանը: Նրա խոսքով՝ թունավորման հիմնական պատճառ է հանդիսացել խաչաձև աղտոտումը, […]
18:56 12.01.2024
Առաջիկա շաբաթ օրերին Միգրացիայի և քաղաքացիական ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից տեղահանված անձանց Չնայած այն հանգամանքին, որ ԼեռնայինՂարաբաղից տեղահանված և Հայաստանում գտնվող անձինք Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրերին սպասարկվում են արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այսուհանդերձ տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր […]
17:54 12.01.2024
2023թ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շահառու է դարձել 733 ընտանիք, որոնք պետական սուբսիդավորմամբ ձեռք են բերել բնակարան, որից 179-ը՝ Երևանից, 554-ը՝ մարզերից։ Ընդհանուր առմամբ 2010թ․-ի ծրագրի մեկնարկից ի վեր 8140 շահառու է ընդգրկվել բնակարանային աջակցության այս ծրագրում ։ Նախորդ տարվա դրությամբ շահառու է համարվել 6412 երիտասարդ ընտանիք (գործող վարկեր), որոնց համար 2023թ. պետական բյուջեից […]
17:43 12.01.2024
Ոստիկանությունից հորդորում են ճանապարհը հատել բացառապես հետիոտնային անցումներով. «Երթևեկելիս լինել զգոն, պահպանել արագության սահմանափակումները, մեքենա վարելիս հետևել հետիոտների շարժին. վարորդներին ուղղված կոչերի շարքը դեռ երկար կարող ենք թվարկել: Սակայն երթևեկության մասնակից են նաև հետիոտները: Նրանք ևս պարտավոր են պահպանել որոշակի կանոններ, և ամենակարևորը` պարտավոր են փողոցն անցնել միայն հետիոտնի համար նախատեսված հատվածով, վերգետնյա կամ ստորգետնյա […]
16:22 12.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, խորհրդարանում Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը հունվարի 12-ին համատեղ այց են իրականացրել Իրաքից ժամանած և Հայաստանում ապաստան հայցող եզդիներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գործընկեր կազմակերպության «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության և ՆԳՆ միգրացիայի […]
16:09 12.01.2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ-ում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին։ Զախարովան նշել է, որ Երեւանը պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, կցանկանայի, որ դրա վերաբերյալ ներկայացվեր որևէ փաստ, փաստաթուղթ կամ հայտարարություն միջազգային որևէ կազմակերպությունից, որը Երևանում հեղինակավոր է համարվում, օրինակ՝ ՄԱԿ-ը կամ մեկ այլ կազմակերպություն։ Մենք […]
15:15 12.01.2024
Հունվարի 1-ին, ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժել […]
14:19 12.01.2024
Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Վնասվածքը հրազենային […]
14:12 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 10-ի ժամը 9-ին Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ 41-ամյա տղամարդը մեկ անգամ գործադրել է իր «Վալտեր» տիպի սպորտային ատրճանակը: Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Դեպքի վայրում […]
13:55 12.01.2024
Նախորդ տարիների նման` 2024-ն էլ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Եվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքն արդեն արդյունք է տալիս նաև իրավապահ այլ կառույցների, մասնավորապես՝ նախաքննական մարմինների հետ համագործակցության շնորհիվ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ, 28 և 29 […]
13:43 12.01.2024
Հունվարի 3-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Թեղուտ բնակավայրում խոտի դեզ է այրվում: Պատահարի ստուգման ընթացքում թեղուտցի 44-ամյա տղամարդը հայտնել է, որ Թեղուտ բնակավայրի Սարի հողեր հանդամասում հրդեհվել է իրեն պատկանող մոտ 30 տոննա խոտի դեզը: Նա նաև հայտնել է, որ հրդեհից քիչ առաջ ինքը ծխախոտի մնացորդը նետել […]
13:06 12.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մեկնարկել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների հունվար ամսվա վճարման գործընթացը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, այսօրվանից մեկնարկել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների հունվար ամսվա վճարման գործընթացը։ Հայտնում ենք նաև, որ այսօրվանից վճարվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մինչև երկու տարեկան երեխաներին տրամադրվող խնամքի նպաստները ևս, որոնց համար ներկայացված դիմումները բավարարվել են […]
12:55 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Դրոյի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 53-ամյա Անահիտ Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական […]
12:38 12.01.2024
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Սևակ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
12:10 12.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 6-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 5, հոգեկան ներգործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փողերի լվացման […]
11:28 12.01.2024
2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից: Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։ Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ […]
10:05 12.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի, Տիգրանաշենի […]
00:00 12.01.2024
Եթե զուգընկերներն այլևս շոշափելի ջերմություն չեն ցուցաբերում միմյանց նկատմամբ, սա մոտալուտ բաժանման վստահ նշան է, ասում է հարաբերությունների և ամուսնության փորձագետ Ռիկ Նեցիոզվին: Mirror-ն ուշադրություն է հրավիրել նրա մեկնաբանության վրա։ Ըստ Նեցիոզվիի՝ պետք է զգույշ լինել, եթե ամուսիններից մեկը կամ երկուսն էլ խուսափում են իրար դիպչելուց։ «Դու այլևս չես գրկախառնվում, համբույրները փոխվել են կամ ավելի […]
22:31 11.01.2024
Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը: Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել. առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, […]
20:35 11.01.2024
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ազգային ժողովի կողմից օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում 1. Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված […]
20:20 11.01.2024
«Դիրքերում տոները նշելն ունի իր առավելություններն ու հիշարժան պահերը։ Շատ հպարտ եմ, որ այդ օրերին նաև ինձ է վստահվել հայրենիքի պաշտպանությունը։ Շատ շուտով տուն եմ վերադառնալու և ամեն ինչ անելու եմ, որ ծառայությունս փառքով ու պատվով ավարտեմ»,-ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է դիրքապահ Սենիկ Կարախանյանը։
20:05 11.01.2024
Հունվարի 11-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վայքի, Մարտունիի, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Գավառի, Աշոցքի, Ճամբարակի, Թումանյանի, Թալինի, Տաշիրի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
18:45 11.01.2024
Առաջարկվում է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով: ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակ Արփինե Դավոյանի խոսքով նշված ժամանակահատվածը բավարար է անհրաժեշտ գործնական […]
17:55 11.01.2024
Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից: Նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Ա․ Խաչատրյանը, Բ․ Սողոմոնյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը, ուժային կառույցների մարզային ղեկավարներ, ծնողներ, ընկերներ, հարազատներ։ «Բարձրաստիճան այրերը բարեմաղթանքի և ոգեշնչող խոսքեր […]
17:08 11.01.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԼՂ մեր հայրենակիցներին հիշեցնում են, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։ Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք […]
16:12 11.01.2024
Պետությունը կաջակցի Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում: Հաջորդ տարվանից Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը: Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է և ցանկություն է հայտնում ծանուցումը ստանալ էլ. փոստով: ՆԳ նախարարի ներկայացրած նախագիծը քննարկվել էր նաև Կառավարության նախորդ տարվա վերջին նիստում: […]