18:42 10.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախ ներկայացրել է 2023 թ.-ի սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնք սկզբում եղել են առաջնային կարիքների և կացարանների ապահովման տեսքով, ապա կառավարությունն իրականացրել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Արցախից տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև […]
17:50 10.01.2024
Արթիկում այսօր տրվել է 2024 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ են ճանապարհել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ տեր Նարեկ Վարդապետ Ավագյանը, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ: Մարզպետը բարի երթ, խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն է […]
16:35 10.01.2024
Սոցիալական ցանցերում, հատկապես՝ օնլայն ծանոթությունների համար նախատեսված «Տինդեռ» հավելվածում, ակտիվորեն տարածվում է խարդախությամբ գումար հափշտակելու նոր եղանակ, որին զոհ են դառնում հիմնականում ազգությամբ ռուս ներկայացող կանանց ու աղջիկների հետ նամակագրությամբ կապ հաստատած ՀՀ քաղաքացի տարբեր տարիքի տղամարդիկ։ Վերջիններիս, միասին թատրոն գնալու պատրվակով առաջարակվում է գնել իրենց նախընտրած ներկայացման տոմսերը։ Այդ նպատակով, ռուս ներկայացած իգական սեռի […]
16:18 10.01.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացված աշխատանքը, ներկայացրել 2024 թվականի անելիքներն ու նոր նախաձեռնությունները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության վերաբերյալ․ 2023 թ․ մեկնարկել և հիմա էլ շարունակվում է ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված 3 ծրագիր (առաջնային կարիքների բավարարման […]
15:20 10.01.2024
Մեքսիկայի դերասան Ադան Կանտոն, ով նկարահանվել է «X-Men-ում, մահացել է։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Ինչպես նշվում է, մահվան պատճառը ապենդիքսի (որդանման ելուն) քաղցկեղն է։ Կանոտոն X-Men-ում մարմնավորել է Sunspot-ի սուպերհերոսին։
15:05 10.01.2024
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին […]
14:49 10.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:29 10.01.2024
ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 9-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ալի Բ.-ն: Նա 2023 թ. հունիսի 26-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութի իրացման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ալի Բ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
14:22 10.01.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 […]
13:19 10.01.2024
Հունվարի 8-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով 19-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել նրան: Ոստիկանության Ավանի […]
12:34 10.01.2024
ԲՏԱ նախարարությունը ներկայացրել է հաճախ տրվող հարցերը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Հարց․ ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում։ Պատասխան․ ըստ փոփոխությունների՝ 2024 թվականի հունվարից հավաստագրված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին արտանությունը տրամադրվում է միայն եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով։ Այլևս չի գործում շահութահարկի […]
12:15 10.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, խուլիգանության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ […]
10:50 10.01.2024
Հունվարի 10-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը:
09:27 10.01.2024
Հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:05 10.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
23:40 09.01.2024
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից և գործընթացը լինելու է շարունակական:
22:17 09.01.2024
Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական […]
21:53 09.01.2024
Եվրոպական մամուլը քննարկում է, թե ով կարող է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել Շառլ Միշելին: Հիշեցնենք, կանոնադրության համաձայն այդ պաշտոնը կարող է անցնել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին: Արդյո՞ք մեզ պետք է մտահոգի Վիկտոր Օրբանի` ԵՄ խորհրդի նախագահ դառնալու հեռանկարը և որքանո՞վ է այն իրական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնենք, որ երեկ հաստատվեցին […]
21:27 09.01.2024
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
21:22 09.01.2024
Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է նաև ենթակա ծառայություններում քաղաքացիների որակյալ և օպերատիվ սպասարկումը, ինչի ուղղությամբ 2023 թվականին նույնպես իրականացվել են ծավալուն աշխատանքներ։ Հուլիսի 10-ին սկսել է գործել ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական ստորաբաժանումը, որն անհամեմատ բարձր հարմարավետության պայմաններ է ապահովում սպասարկվող քաղաքացիների համար։ Տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում իրականացնող անձնակազմի քանակի ավելացմամբ պայմանավորված՝ մեկ աշխատանքային օրվա […]
19:48 09.01.2024
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Թբիլիսիում ծնվեց հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հոբելյանական օրվա առիթով Երևանում, Թբիլիսիում անցկացվում են միջոցառումներ, ցուցադրում ֆիլմեր: Երևանի Կինոյի տանը բացվեց վարպետի մետաղյա արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Փարաջանովի արձանը կտեղափոխվի Կինոյի տան մոտ, շենքի հարակից հատվածում կստեղծվի աստղային պուրակ, որը, ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ, կկոչվի լեգենդար […]
18:55 09.01.2024
Ի՞նչ է դեմենցիան, որո՞նք են այս հիվանդության ախտանիշները, ի՞նչ անել, եթե հաստատվել է ախտորոշումը։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մասնագետների խորհուրդները։
18:38 09.01.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Քննություններն անցկացվելու են 2024 թ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ: Հիմնականկրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու […]
17:32 09.01.2024
Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Գորիսի […]
16:35 09.01.2024
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Ինչպե՞ս կանխարգելել: «Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին: Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։ Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ […]
16:12 09.01.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկի եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Հայ եկեղեցու սպասավորների հետ համատեղ ազատազրկված անձանց և հիմնարկի վարչակազմի համար անցկացրել է Ջրօրհնեքի կարգ՝ նախ ներկայացնելով սրբազան տոնի խորհուրդը, այնուհետև երգերի և աղոթքների ուղեկցությամբ օրհնելով ջուրը։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Հիսուս […]
15:46 09.01.2024
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […]
15:17 09.01.2024
Հունվարի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում տվեց, որ դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում հանգուցյալ հոր՝ Արմավիրի մարզի Գայ գյուղի հողամասից գողացել են բետոնե չորս պանել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, իրականացրեց համապատասխան գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզներն էլ նույն օրը պարզեցին, որ պանելները գողացել է Գայ գյուղի 68-ամյա բնակիչը: Նա ձերբակալվեց ու […]
15:03 09.01.2024
Ճամբարակի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն թմրամոլության վերաբերյալ: Ըստ տեղեկության` Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ օրեր առաջ գնացել էր 29-ամյա համագյուղացու տուն, որտեղ եղել էր նաև նրա 43-ամյա հարևանուհին: 28-ամյա երիտասարդը թղթե փաթեթից վերցրել էր մարիխուանա, չորացրել վառարանի վրա, լցրել պլաստիկ շշի մեջ, օգտագործել անձամբ և հյուրասիրել ներկաներին: Նմանատիպ մի դեպք էլ եղել […]