TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ էին պատրաստվում պահել ադրբեջանցիները Խրամորթ գյուղի հարևանությամբ կառուցված համակենտրոնացման ճամբարում

22:19 15.01.2024

Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]

̰
ՆԳ նախարարն ու տեղակալներն ամփոփել են 2023-ի աշխատանքներն ու խոսել անելիքներից

22:03 15.01.2024

Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է, իսկ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով, 52-ով աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։ Նախարար Վահե Ղազարյանի փոխանցմամբ՝ վերացվելու […]

̰
Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում՝ իր ուղեբեռի պարունակության պատճառով

21:55 15.01.2024

Իսպանացի երգիչ և երգահան Խուլիո Իգլեսիասը ձերբակալվել է Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում՝ ճամպրուկների պարունակությունը ստուգելու ժամանակ։ Ճամպրուկներում արգելված ապրանքներ են եղել, գրում է ABC թերթը։ Հրատարակության տվյալներով՝ Պունտա Կանա օդանավակայանի մաքսավորները ձերբակալել են ութսունամյա կատարողին, ով ժամանել էր Բահամյան կղզիներից։ Իգլեսիասը ճամպրուկներում ավելի քան 40 կիլոգրամ սնունդ է կրել։ Երգչի ճամպրուկները բացելով՝ օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են […]

̰
Հնդկաստանն առաջին անգամ դպրոցներում դասավանդվող դասական լեզուների շարքում ներառելու է պարսկերենը

21:22 15.01.2024

Նոր կրթական քաղաքականության համաձայն՝ Հնդկաստանը պատրաստվում է առաջին անգամ ներառել պարսկերենը այսպես կոչված դասական լեզուների շարքում: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Թույլ տվեք տեղեկացնել բոլորիդ, որ Հնդկաստանի կառավարությունը որոշել է մեր նոր կրթական քաղաքականության մեջ պարսկերենը ներառել Հնդկաստանի ինը […]

̰
Շենգավիթի որոշ հատվածներում երթևեկությունն այս գիշեր կդադարեցվի

20:54 15.01.2024

Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 15-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 16-ի ժամը 06:00-ն կդադարեցվի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

̰
Բարելավվել է կենսաթոշակների գումարի անկանխիկ տնօրինման հնարավորությունը

20:42 15.01.2024

Բարելավվել է կենսաթոշակների գումարի անկանխիկ տնօրինման ու մինչև 5000 դրամ ամեն ամիս հետվճար ստանալու հնարավորությունը: Կառավարության որոշմամբ` այժմ արդեն կապ չունի, թե որ բանկի քարտապան է քաղաքացին: Անկանխիկ գործարքների դեպքում բոլորը կստանան այդ գումարը, ընդ որում` փոխհատուցման ամբողջ ծավալը կֆինանսավորվի պետբյուջեից: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։

̰

20:36 15.01.2024

Հունվարի 15-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի, ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Վահե Ղազարյանը ներկայացրել է […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

20:10 15.01.2024

Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու։  

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է

20:05 15.01.2024

Հունվարի 15-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով […]

̰
1.5 տարեկան երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել. օրեր անց նա մահացել է

19:20 15.01.2024

Հունվարի 14-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա՝ դեմքի, պարանոցի և ձախ վերին վերջույթի շրջանում առաջացած այրվածքային վերքերով՝ հետագա բարդացմամբ: ԲԿ-ն դեպքի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին. երեխայի վրա տանը եռման սուրճ են թափել: Ծնողները փորձել են տնային պայմաններում «բուժել»՝ անհայտ ծագման քսուք են քսել այրվածքների վրա և […]

̰
Կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը ձերբակալվել է. Ոստիկանության տեսանյութը

17:16 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]

̰
Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

15:45 15.01.2024

Բաքվի վերաքննիչ դատարանը քննարկել է Լաչինի միջանցքից ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հրավիրված դատական նիստում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Խաչատրյանը իր հերթին ևս մեկ անգամ պնդել է, որ ինքն անմեղ է ու խնդրել […]

̰
Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից

15:40 15.01.2024

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը բարեկարգելու համար հանգստի գոտին կազատվի տարածքում առկա տարատեսակ ռեստորաններից ու սրճարաններից։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ իսկ ինչ վերաբերում է թենիսի «Արարատ» ակումբին, ապա այն կգործի մեկ այլ վայրում՝ վերակառուցված ու ավելի հարմարավետ պայմաններով:

̰
Սիսիանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

15:09 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 3.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 21-ամյա Նորայր Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող […]

̰
Ապօրինի ձկնորսության երեք դեպք. ջրային պարեկների բացահայտումները

14:55 15.01.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը: Ձեռնարկվել էին հատուկ, նաև քարոզչական միջոցառումներ, ու թվում էր, թե գիտակցությունը գերակայել է: Սակայն Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վերջին օրերի կանխարգելիչ միջոցառումները նաև հանգեցրին կոնկրետ բացահայտումների: Նորատուս գյուղի մոտ ծառայություն իրականացնելիս հունվարի 13-ի ուշ երեկոյան ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2115» մակնիշի […]

̰
Տավուշի ոստիկանները ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել

14:26 15.01.2024

Հունվարի 10-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հերթական ստուգման նպատակով այցելել են Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող որսորդմիության անդամի տուն։ Իրավապահները ստուգման ընթացքում երկաթյա պահարանում հայտնաբերել են նաև ապօրինի պահվող մեկփողանի որսորդական հրացան։ 44-ամյա տղամարդու հայտնածով՝ հրացանն ամիսներ առաջ ձեռք էր բերել ազգականից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

̰
Խուլիգանություն Քասախ գյուղում. կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

14:03 15.01.2024

Հունվարի 14-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իրենց տան ուղղությամբ կրակում են: Դեպքի վայր՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղ օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերոհիշյալ տան դարպասի ուղղությամբ՝ պատճառելով գույքային վնաս: ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի և […]

̰
Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

13:54 15.01.2024

Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 59-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը պարզաբանումների համար գնացել է նրա տուն, որտեղ հարևանը փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ ինքը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ […]

̰
Վանաձորցի երեք տղամարդիկ ձերբակալվեցին գողության կասկածանքով

13:31 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ: Հունվարի 14-ի կեսգիշերին նրանք Վանաձոր քաղաքի Իսահակյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում իրականացրին դարանակալում: Այդ ընթացքում նկատվել է 35-ամյա վանաձորցու կողմից շահագործվող «Ֆոլքսվագեն Ջետա» մակնիշի մեքենան՝ սրահում, վարորդից բացի, երկու անձ: Մեքենան կայանել է նշված […]

̰
20-ամյա երիտասարդը ձերբակալվեց հուշանվեր թղթադրամներ իրացնելու կասկածանքով

12:50 15.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնեց, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:30 15.01.2024

Հունվարի 12-ին, ժամը 22-ին, Երևանի Դուրյան և Իսաբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 13-ին, ժամը 12.45-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպեդը. 45-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի […]

̰
Վերջին 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 138 դեպք

12:12 15.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 9, խուլիգանության և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության ու կաշառակերության՝ 4-ական, շորթման և ջրային […]

̰
30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են և առաջիկայում դուրս կգան երթուղի

11:37 15.01.2024

Հայաստան ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. առաջիկայում դրանք կմտնեն երթուղի: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Նախորդ պայմանագրի շրջանակում ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, իսկ մյուս երկուսն առաջիկա շաբաթվա ընթացքում նույնպես կլինեն Երևանում»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա՝ […]

̰
Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ

10:37 15.01.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։ Նշանակվել են վարչական […]

̰
Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

09:47 15.01.2024

Հունվարի 15-ին՝ ժամը 09։25-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր

09:09 15.01.2024

Հունվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» […]

̰
Հրդեհ Հայրավանք գյուղում

08:33 15.01.2024

Հունվարի 14-ին, ժամը 21:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղում այրվում է առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսի 9 փողոցի տներից մեկին կից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:28-ին, մարվել՝ 22։58-ին: Այրվել […]

̰
Տաթև վանական համալիրի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել

08:27 15.01.2024

Հունվարի 14-ին, ժամը 12:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանական համալիրի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 13։00-ից 23։12-ը ընկած ժամանակահատվածում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:21 15.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Փրկարարները բեռնատարները դուրս են բերել արգելափակումից

08:05 15.01.2024

Հունվարի 14-ին` ժամը 17:10-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 3 կմ) […]

̰
BACK_TO_TOP