15:22 06.03.2025
Մարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […]
14:55 06.03.2025
Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
13:49 06.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման […]
12:04 06.03.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, […]
10:52 06.03.2025
Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […]
10:11 06.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
09:45 06.03.2025
Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
08:25 06.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 06.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
23:48 05.03.2025
Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։ Լուսավորության արդիականացումը ոչ միայն գեղեցկացնում է մեր քաղաքը, այլև բարձրացնում է անվտանգությունը՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ […]
23:39 05.03.2025
Բաքվի զինվորական գործերով դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայնանի գործով հերթական նիստը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ընթացքի մասին տարածել են չոր տեղեկություններ: Թեմայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այդ «միջոցառումը» լուսաբանում է միայն Ադրբեջանի «Ազերտար» պետական լրատվական գործակալությունը, դժվար է Բբաքվից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այնուամենայնիվ, որոշ տպավորություն կարող ենք ստանալ և […]
23:01 05.03.2025
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620,000,000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս: Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և […]
21:25 05.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Անդրադարձ է եղել անապահովության նպաստների տրամադրման նոր համակարգին և նոր չափորոշիչներին: Ի՞նչ է ենթադրում անապահովության նոր համակարգը, ինչպե՞ս է գանահատվելու ընտանիքը ծայրահեղ անապահով է, թե ոչ, ի՞նչ ծառայություններ են նոր համակարգով հասանելի լինելու, ինչպե՞ս է նոր համակարգը խթանելու ընտանիքի աշխատունակ անդամների զբաղվածության […]
21:14 05.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբանցք, Արարատյան փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների […]
20:42 05.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:28 05.03.2025
Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ-ը շարունակում է իրազեկման հանդիպումները: Այս անգամ էլ մասնագետները եղել են Աբովյան քաղաքում: Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացրել են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանել մասնակիցների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:07 05.03.2025
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:
19:49 05.03.2025
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կոնվենցիայի գործադիր քարտուղարը ներկայացրել է COP17-ի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության պատկերացումները, անելիքները և այդ ամենին քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերը։ […]
19:22 05.03.2025
Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի: «Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, […]
19:14 05.03.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ ամրագրելով համատեղ համագործակցության ուղղությունները, որոնք միտված են աջակցելու Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում բնակվող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հայրենադարձների […]
19:04 05.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի […]
18:55 05.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահումով խաղերի ոլորտում նախատեսվող հարկային փոփոխություններին և կարգավորումներին՝ ընդգծելով, որ այս հարցում արմատական մոտեցում ունի։ «2018-ից այս կողմ շահումով խաղերի ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ուղիղ ասել՝ այս հարցում ես ռադիկալ տրամադրված եմ, բայց չեմ ցանկանում, որ այդ տրամադրվածությունը մեզ զրկի հավասարակշռված մոտեցումներից», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային […]
18:37 05.03.2025
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում Սյունիքի մարզում իրականացվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակն ու նախատեսվող փոփոխությունները, խոսել անապահովության գնահատման նոր համակարգի տեղեկատվական ենթահամակարգի ու թվային փոխակերպման հայեցակարգի մասին։ Միասնական սոցիալական ծառայության […]
18:27 05.03.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք կարող են նպաստ բերել բոլոր խնդիրներին, այդ թվում՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հարցրել է. «Բացի հայտարարություններից, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիների համար, որոնք […]
18:20 05.03.2025
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել: Արդեն հաջորդ օրը ստացվեց ևս մեկ ահազանգ: Փետրվարի 10-ի առավոտյան ժամը […]
17:48 05.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […]
17:41 05.03.2025
Մարտի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:29 05.03.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք․ Գորիս) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տղամարդու իդեալ» և «Վիետնամ» արտադրատեսակների արտադրությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել նշված ապրանքատեսակների նմուշների փորձաքննության արդյունքները. «Տղամարդու իդեալ» արտադրատեսակի նմուշը Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ «Վիետնամ» արտադրատեսակի նմուշը՝ բորբոսասնկեր մանրէաբանական […]
17:22 05.03.2025
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն: Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության: Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե […]