17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:29 05.03.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք․ Գորիս) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տղամարդու իդեալ» և «Վիետնամ» արտադրատեսակների արտադրությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել նշված ապրանքատեսակների նմուշների փորձաքննության արդյունքները. «Տղամարդու իդեալ» արտադրատեսակի նմուշը Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ «Վիետնամ» արտադրատեսակի նմուշը՝ բորբոսասնկեր մանրէաբանական […]
17:22 05.03.2025
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն: Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության: Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե […]
16:51 05.03.2025
Ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են […]
14:25 05.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման […]
13:17 05.03.2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն տեղափոխվել է շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին: Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ […]
12:05 05.03.2025
Մարտի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նիգավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:26 05.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ […]
08:05 05.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային […]
22:15 04.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը։
21:22 04.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ ՀՀ-ում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով: Արփինե Սարգսյանը նշել է, […]
21:00 04.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Անդրադարձ է եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում շարունակվող կեղծ դատավարությանն ու ընդհանրապես Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:57 04.03.2025
Մարտի 4-ին, ժամը 14:41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցի ռեստորաններից մեկի բակում այրվում է փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի հետնամասում գտնվող ինքնաշեն ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
20:42 04.03.2025
Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը: Այս մասին հայտնում […]
19:23 04.03.2025
Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում»,-ասված է հաղորդագրության մեջ:
19:05 04.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:46 04.03.2025
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […]
17:12 04.03.2025
Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: 56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:
13:13 04.03.2025
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի […]
12:02 04.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի […]
11:55 04.03.2025
Մարտի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Ռուստամ Պ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
11:34 04.03.2025
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային […]
10:32 04.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական […]
09:05 04.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունիի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և […]
08:23 04.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:06 04.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ են […]
01:26 04.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
01:21 04.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […]
01:09 04.03.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […]