18:56 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել […]
18:49 03.03.2025
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արուճ գյուղի 60-ամյա բնակչի։ Տղամարդը հայտնել է, որ տանն ունի մարիխուանա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել է 800 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
18:35 03.03.2025
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 4-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը: ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցությունը առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:
18:24 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք […]
18:19 03.03.2025
Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից […]
18:06 03.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:54 03.03.2025
Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով: Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, […]
17:40 03.03.2025
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար […]
17:35 03.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում: ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին: Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի […]
17:27 03.03.2025
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
17:25 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ […]
17:16 03.03.2025
Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական […]
17:10 03.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար: […]
17:05 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
16:21 03.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
15:15 03.03.2025
Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրու 68-ամյա մի բնակիչ իր տանը և օժանդակ շինություններում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, կոնյակներ և ալկոհոլային այլ խմիչքներ: Ստուգման ընթացքում քրեական ոստիկաններն այցելել են գյումրեցու տուն, որտեղ տղամարդը ակնհայտ երևացող վայրում մատնացույց է արել մեծ […]
15:07 03.03.2025
2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա, որից 41-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: 86 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
11:31 03.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 277 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` […]
10:23 03.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:
09:15 03.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:15 03.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:00 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք […]
00:00 03.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի «Արմենմոտոր» ՓԲԸ-ում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
23:30 02.03.2025
Ազգային ժողովը կրկին հյուրընկալել է եվրոպացի պատգամավորների: Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Երևան է ժամանել կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
22:40 02.03.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրը կայուն է եղել. նա այլևս թոքերի արհեստական օդափոխության կարիք չունի, ինչը պահանջվել էր ուրբաթ օրը բրոնխոսպազմից հետո, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Պապի առողջական վիճակն այսօր կայուն է: Նրան անհրաժեշտ չի եղել ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, այլ միայն բարձր հոսքով թթվածնային թերապիա: Նա ջերմություն չունի», – ասվում է […]
22:02 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
20:11 02.03.2025
80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի նվիրյալներից մեկը` վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Նա եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Դերենիկ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է Դինամո մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ […]
19:18 02.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]