TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուջանիկը վերադարձավ քրեակատարողական հիմնարկ. Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

13:48 29.11.2023

Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին […]

̰
Ինչպես էր 41-ամյա տղամարդը փորձում կողոպտել 74-ամյա կնոջը. ոստիկանության տեսանյութը

13:26 29.11.2023

Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի: Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:22 29.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 5, վստահված գույքը հափշտակելու՝ 4, ֆիզիկական ներգործության և խուլիգանության՝ 2-ական, սպանության, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, գույքը […]

̰
Ապօրինի հանքարդյունահանման ու արտադրական գործունեության արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր վնաս

11:32 29.11.2023

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սահմանափակ պատասխատվությամբ ընկերություններից մեկի տնօրինությունը կամ իրավասու անձինք, խախտելով Կառավարության համապատասխան որոշման պահանջները, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Այգեշատ գյուղի շուրջ 1,5 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում, առանց սահմանված կարգի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

10:56 29.11.2023

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22.00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է բնակիչների ներողամտությունը:

̰
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում

10:09 29.11.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 5-րդ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ավան վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Դուրյան թաղ. 31, 32, 33, 34, 38, 39, Չարենցի թաղ. 12 շենքերից, Նոր Նորք […]

̰
Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+100 հատվածի հիմնանորոգումը

09:47 29.11.2023

Ավարտվել է Տավուշի մարզով անցնող Տ-10-32, /Մ-4/ – Դիտավան ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+100 հատվածի հիմնանորոգումը։ 3.1կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարությունը կատարել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը նորոգել է ճանապարհային հագուստը‚ կառուցել է իջատեղեր ու մուտքեր‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ նորոգվել են հենապատերը‚ կոյուղագիծը‚ ջրահեռացման համակարգը‚ […]

̰
Երևանի այսօրվա լուսաբացը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

09:36 29.11.2023

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Երևանի այսօրվա լուսաբացը»։

̰
Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

09:23 29.11.2023

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

08:40 29.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ […]

̰
Պտղնիի ամառանոցներում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

08:21 29.11.2023

Նոյեմբերի 29-ին, ժամը 01։15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցներում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 01:55-ին: Այրվել է Պտղնիի ամառանոցներ 12-րդ թաղամասի տներից մեկին հարակից վագոն-տնակը (27 քմ)։

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:11 29.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը

08:03 29.11.2023

Նոյեմբերի 29-ին, ժամը 01։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել են (մոտ 500 մ) «VOLVO» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․) և դուրս […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է  Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին

21:00 28.11.2023

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների: Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 […]

̰
Քննարկվել են Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ճեմուղու կառուցման, հարակից տարածքների բարեկարգման հարցերը

20:30 28.11.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը նոյեմբերի 27-ին մասնակցել են աշխատանքային քննարկման, որը նախաձեռնվել էր ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կողմից: Դիտարկվել է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ՀՀ մարզերի և համայնքների համար միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման […]

̰
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում վաղը լույս չի լինի

20:15 28.11.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գետափնյա 2, 3 փողոցների առանձնատներ, Աէրացիա թաղ․ 1/10, 2/10 շենքեր, Շիրակի փ․ 92/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Հերացու փ. 5, 7 շենքեր, Աբովյան փ. 52, 54, 56, 58, 60 […]

̰
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի բետոնապատ հատվածում իրականացվում են գծանշման աշխատանքներ

19:09 28.11.2023

«Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի կմ9+300-կմ28+900 (Երևանից Արտաշատ) բետոնապատ հատվածում իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Գծանշումը կատարվում է ջերմաթաղանթով (տերմոպլաստով)։ Ֆրեզավորվում է հին գծանշումը‚ և տեղադրվում է նոր տերմոպլաստ։ Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

19:02 28.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ամփոփվել են 2023 թվականին անցկացված մասսայական միջոցառումները, որոնց հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ոլորտային այլ ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է […]

̰
Հրդեհ Արագած գյուղում

18:50 28.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության պայմանագրի և Հայաստանին առնչվող այլ հարցերի մասին

18:30 28.11.2023

ԱՄՆ պետքարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի` «ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը» հայտարարությանն է անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն համարելով ԱՄՆ պաշտոնյայի կողմից արված զգուշացում: ԱԺ նախագահը հավելել է, որ Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա: ԱԺ […]

̰
Պայքարելու ենք՝ վերականգնելու Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց իրավունքները. Վիլեն Գաբրիելյան

18:25 28.11.2023

ՀՀ Ազգային ժողովի սրահում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ։ Բացման ելույթում, ապա նաև տեղի ունեցած ասուլիսին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հետևողականորեն պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

18:18 28.11.2023

«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը: Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել

17:46 28.11.2023

2023թ. նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն […]

̰
41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը. նա ձերբակալվել է

16:58 28.11.2023

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 13.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի: Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո կարող են օգտվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու բնակապահովության ծրագրից

16:33 28.11.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, ներկայացվել է բնակարանային ապահովության աջակցության ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս շահառուներին կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից […]

̰
Սևաստոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

14:47 28.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 42-ամյա Վադիմ Պ.-ն: Նա 2021 թ. օգոստոսի 19-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Քարհանքի տարածքից անսարք տրակտորները գողացել և հանձնել էին մետաղների ընդունման կետ

13:41 28.11.2023

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ագարակ համայնքի վարչական տարածքի չգործող քարհանքից տրակտորներ են գողացել: ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև պարեկային ծառայության կարգախումբ է մեկնել նշված վայր: Պարզվել է, որ նոյեմբերի 25-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 26-ի ժամը 18.15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են չգործող քարհանքի երկու […]

̰
Նարեկ Մկրտչյանը կմեկնի Չինաստան՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով

13:36 28.11.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Շանհայում և Պեկինում՝ աշխատանքի ու սոցիալական ապահովության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարության և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ընդլայնման համատեքստում։

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 76 դեպք

13:22 28.11.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, վստահված գույքը հափշտակելու, խարդախության, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, մարմնական վնասվածք պատճառելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, թմրանյութի իրացման […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

12:25 28.11.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
BACK_TO_TOP