TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսունավարժություն Լոռու մարզում

11:34 01.12.2023

Նոյեմբերի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձոր կայարանի տարածքում կազմակերպել և անց է կացրել «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել ՆԳՆ փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ամրապնդել ներգրավված շահագրգիռ կողմերի փոխհամագործակցությունը։ Ուսումնավարժությանը […]

̰
«Թող համայնքներն առաջնորդեն». դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:13 01.12.2023

Ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու մահացածների հիշատակը: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է` «Թող համայնքներն առաջնորդեն»։ […]

̰
Երևանի մետրոպոլիտենի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ. հայտնաբերվել է թմրանյութ

09:47 01.12.2023

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է, որ ուղևորների անվտանգությունն ապահովում են Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Մետրոպոլիտենում ոստիկանի աշխատանքը հեշտ չէ: Ոստիկանը պարտավոր է ապահովել՝ ուղևորների անվտանգ երթևեկությունը, հասարակական կարգի պահպանությունը մետրոպոլիտենի տարածքում և կայարանային համալիրներում, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման […]

̰
Անպտուղ համարվող կինը հղիացել է 39 տարեկանում և ենթարկվել հարձակումների

09:28 01.12.2023

Գերմանիայի բնակչուհին, ով իրեն անպտուղ էր համարում, առաջին անգամ հղիացել է 39 տարեկանում՝ բազմաթիվ անհաջող փորձերից հետո և բախվել չարախոսների հարձակումներին։ Այս մասին հայտնում է Metro-ն։ Ադրիանա Քժեսնյակը 15 տարի շարունակ անհաջող փորձ է կատարել հղիանալու. 2016 թվականին նա ծանոթացել է ներկայիս ամուսնու հետ։ Կնոջ մոտ ախտորոշվել է էնդոմետրիոզ՝ հիվանդություն, որի դեպքում արգանդի ներքին շերտի […]

̰
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն

08:48 01.12.2023

Հնդկական Պունա քաղաքում կինը քթին մեկ հարվածով սպանել է ամուսնուն, քանի որ վերջինս հրաժարվել է իր ծննդյան օրը արձակուրդ գնալ Դուբայ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ «36-ամյա տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ կինը բռունցքով հարվածել է նրա քթին, քանի որ հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան տարեդարձը նշելու համար», […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:12 01.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար

22:51 30.11.2023

70-ական թվականներին հիմնադրված Երևանի թիվ 109 մանկապարտեզը հերթականն է, որտեղ ապահովվել են նոր ու անվտանգ պայմաններ՝ շուրջ 170 փոքրիկների համար: Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ:

̰
ՄԱԿ-ը ահազանգել է AI-ի՝ հասարակությունն ու քաղաքականությունը փոխելու ունակության մասին

21:28 30.11.2023

Հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու թվային տեխնոլոգիաների և գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի կարողությունը տագնապալի է, ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի և մարդու իրավունքների գագաթնաժողովում։ «Ես ավելի ու ավելի եմ անհանգստանում հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու՝ թվային տեխնոլոգիաների ուժից: Քանի որ 2024 թվականին աշխարհում նախատեսված են […]

̰
Բռնությանը ժամանակին արձագանքելով՝ կկանխվեն հետագա դեպքերը․ ՆԳՆ անդրադարձը

19:48 30.11.2023

Բռնության զոհ կարող են դառնալ բոլորը՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, սոցիալական կամ այլ կարգավիճակից։ Տարբեր են նաև բռնության տեսակները՝ ֆիզիկական, հոգեկան, սեռական, ֆինանսական, ընտանեկան և այլն։ Բռնության ինչ տեսակ էլ լինի՝ անթույլատրելի է, նաև՝ քրեորեն պատժելի։ Եթե չխոսվի, չբարձրաձայնվի բռնության մասին, այն կդառնա շարունակական, անելանելի, նաև անդառնալի հետևանքներով։ Ուրեմն, եթե կա բռնության ռիսկ, այն պետք […]

̰
Կառավարությունը շարունակում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացի ապահովումը

18:05 30.11.2023

Գործադիրն ընդունել է որոշում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. ծրագրերի շրջանակում պետական աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. սեպտեմբերի 15-ից հետո դիմած և չորրորդ եռամսյակում դիմող շուրջ 280 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 200 մլն։ Հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև հոկտեմբերի 17-ի […]

̰
Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում

17:36 30.11.2023

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ […]

̰
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավ՝ Տավուշի մարզում

17:06 30.11.2023

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15․00-ին, «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Իջևանի մշակույթի տան դիմաց տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: «Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու առավել մանրամասն ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասների։ Ցանկացողները կարող են դեկտեմբերի 1-ին մասնակցել միջոցառմանը, իրենց հետ ունենալ անհրաժեշտ փաստաթղթերը` տեղում ընդունելության դիմում ներկայացնելու համար։ Եղի՛ր […]

̰
Վթարային շենքերում բնակվող 38 ընտանիքի նոր շենքում հատկացվել են բնակարաններ

17:00 30.11.2023

Կառավարությունն ընդունել է «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշում, որով առաջարկվում է վթարային շենքերում բնակվող թվով 38 ընտանիքների նոր շենքում հատկացնել բնակարաններ: 5 բնակարան էլ առաջարկվում է տրամադրել 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով Ապարան քաղաքում բնակելի տունը քանդված և նախկինում բնակարան չստացած ընտանիքներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` ֆունկցիոնալության խորը կամ ծանր […]

̰
Կմեկնարկի «Կողք կողքի» փառատոնը՝ միավորելու զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող մարդկանց

15:33 30.11.2023

Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Փառատոնի գլխավոր նպատակն է բացահայտել, զարգացնել և նպաստել ներառական մտածողությունը հասարակության մեջ: Փառատոնի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին: «Օրերս պատիվ ունեցանք Կառավարությանը ներկայացնելու նախագիծ, որտեղ մեծ ծրագրերով ներկայացված էր ներառական ոլորտը: Գալով «Կողք կողքի» փառատոնին՝ կուզենայի ողջունել նրա անունը՝ […]

̰
Վաղարշապատի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

15:28 30.11.2023

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 28-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին նշված հասցե: Երիտասարդը նրանց հայտնեց, որ թմրանյութ ունի և պատրաստ է ներկայացնել: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […]

̰
Ծեծի էր ենթարկել կնոջը, այնուհետև կրակոցներ էր արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ

15:16 30.11.2023

Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ դստեր ամուսինը, լինելով ոչ սթափ վիճակում, ծեծի է ենթարկել դստերը, իսկ երբ ինքը դստեր ու թոռների հետ իր մեքենայով հեռացել է նրա տնից, փեսան որսորդական հրացանից կրակել է մեքենայի ուղղությամբ: Քաղաքացին նաև հայտնել է, որ փեսան սպառնացել է գալ իր տուն […]

̰
Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ

14:55 30.11.2023

Նոյեմբերի 28-ին «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.30-ին ոմն Մհեր եղբոր և ընկերների հետ գնացել են 19-ամյա երիտասարդի աշխատավայրի՝ Կոմիտասի պողոտայի սուպերմարկետի ավտոկայանատեղի և երիտասարդին կանչել պարզաբանման: ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը

14:40 30.11.2023

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ) կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպում են ունեցել ՉԺՀ մարդկային ռեսուրսների և սոցիալական ապահովության նախարար Վան Սիաոփինի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են նախարարությունների լիազորությունները, համակարգման շրջանակն ու իրականացվող աշխատանքները։ Քննարկվել են նաև […]

̰
Խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են, զենքը վերցվել է

14:16 30.11.2023

Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը նոյեմբերի 29-ի երեկոյան Կապանի Երկաթուղայինների թաղամասի 5-րդ շենքից հայհոյանքի ձայներ լսելով՝ մոտեցել և պարզել է, որ երևանցի՝ 16-ամյա և կապանցի՝ 19-ամյա երկու երիտասարդ բնակարաններից մեկի պատշգամբում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Երբ ոստիկանները բարձրացել են նշված բնակարան, նրանք նախ տևական ժամանակ դուռը չեն բացել, իսկ բացելուց հետո էլ 19-ամյա […]

̰
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել

13:58 30.11.2023

Նոյեմբերի 29-ի ժամը 18.15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները ծառայության ընթացքում Շատին բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-21214» մանիշի մի մեքենա: Արտաքին ստուգման ժամանակ բեռնախցիկի տեսանելի հատվածում պարեկները նկատել են «ԻԺ-17» որսորդական ողորկափող հրացան՝ խզակոթին 16 մմ տրամաչափի 6 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով և պարկ, որի մեջ […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

12:36 30.11.2023

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ի ժամը 04.30-ին Երևան-Վիեննա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 45-ամյա Կարեն Ա.-ն: Նա սեպտեմբերի 19-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների […]

̰
Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1-ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն

11:47 30.11.2023

2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Այս պահին ՀՀ տարածքում այդ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Գումարը կվերադարձվի, երբ մեքենան ՀՀ-ում ժամանակավոր ներմուծումից դուրս հանվի, […]

̰
2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից

11:26 30.11.2023

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ: Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն […]

̰
Ծեծի էր ենթարկել 70-ամյա հորը, որը հիվանդանոցում մահացել էր

10:50 30.11.2023

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից «պոլիտրավմա, ԳՈՒՏ, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 70-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:00 30.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

20:37 29.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Տների վերանորոգման վարկային ծրագիրը պետությունը կսուբսիդավորի ևս 7 ամիս

19:10 29.11.2023

Էներգաարդյունավետության բաղադրիչով տների վերանորոգման պետական աջակցության վարկային ծրագրից Հայաստանում օգտվել է արդեն 6800 քաղաքացի։ Նախորդ տարվա հունիսի 1-ից մեկնարկած ծրագիրը բավական պահանջարկ է ունեցել քաղաքացիների շրջանում, և պետությունը որոշել է երկարացնել ժամկետը։ Մինչև 2024 թ.-ի հուլիսի 1-ը քաղաքացիները կարող են դիմել ծրագրին, և պետությունը կսուբսիդավորի։ «Մինչ ծրագրի ժամկետը երկարաձգելը կատարել ենք մոնիթորինգ՝ պարզելու, թե արդյոք […]

̰
2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿՀ

17:29 29.11.2023

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2024 թ.-ի սակագները: 2024 թ.-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։ Հիշեցնենք, որ 2023 թ.-ի համար ՀՀ […]

̰
Ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում

16:23 29.11.2023

ՊԵԿ-ը տեղեկատվական տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում։ Մասնավորապես հետևյալ հարցերի պատասխաններն են՝ ինչո՞ւ է անհրաժեշտ անշարժ գույքի վարձակալության դիմաց վճարել եկամտային հարկ, ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել, ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսված։

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Այրումի սահմանային անցակետում

14:05 29.11.2023

Նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին, Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկիի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ Սախալինի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
BACK_TO_TOP