TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրանցվել է 494 դեպք, որից 159-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

10:43 27.11.2023

Նոյեմբերի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 83, օձի նկատման՝ 2, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ […]

̰
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերվելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը. նոր կարգավորում

10:34 27.11.2023

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և […]

̰
Հանցավոր խմբի 9 անդամները մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. ԱԱԾ բացահայտումը

10:20 27.11.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես […]

̰
Կողբ բնակավայրում անց է կացվել «բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք

09:52 27.11.2023

Նոյեմբերի 23-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անց է կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է Կողբ բնակավայրի բնակչության ազդարարում։ Միևնույն ժամանակ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ և հիմնական դպրոցներում, բնակավայրի […]

̰
Ավարտվել են Ակնալիճ-Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

09:44 27.11.2023

Ավարտվել են Հ-76, /Մ-5/ – Ակնալիճ – Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ2+050 հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով: Տարոնիկ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշեց‚ որ մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր անբարեկարգ վիճակում‚ վերջին անգամ նորոգվել էր մի քանի տասնամյակ առաջ։ Մոտ 2կմ այս պատվածի միջին նորոգման […]

̰
Աշոցքի և Թալինի տարածաշրջաններում անձրև է տեղում

09:11 27.11.2023

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի և Թալինի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Գորիսում այրվել է ավտոմեքենա

08:27 27.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 02:46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 14 հասցեում այրվում է կայանած ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 03:25-ին: Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:20 27.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրդեհ Գոգարան գյուղում

08:07 27.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 02։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։47-ին, մարվել՝ 05։14-ին։ Այրվել են տնակը (մոտ 100 քմ) […]

̰
Սոչի թռչող յոթ ինքնաթիռներ եղանակային վատ պայմանների պատճառով ուղևորվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ

22:22 26.11.2023

Յոթ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում այսօր երեկոյան վատ եղանակի պատճառով։ Նրանք գնացել են այլընտրանքային օդային նավահանգիստներ: «Սոչիի օդանավակայանը գործում է ըստ փաստացի եղանակային պայմանների։ Ներկայումս յոթ օդանավերի հրամանատարները որոշել են մեկնել այլընտրանքային օդանավակայաններ՝ թռիչքների ժամանակ ուղևորների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ուղևորները տեղեկացվում են մեկնման ժամի յուրաքանչյուր […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

21:30 26.11.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հոգեբանը խորհուրդներ է տվել ժամանակի արդյունավետ կառավարման վերաբերյալ

18:09 26.11.2023

«Մոսլենտայի» հետ զրույցում ինտեգրատիվ հոգեբան Վլադիսլավա Լադմարին խորհուրդներ է տվել ժամանակի արդյունավետ կառավարման վերաբերյալ: Նա, մասնավորապես, կոչ է արել բոլոր դեպքերը բաժանել անհետաձգելի և ոչ անհետաձգելի դեպքերի: «Ժամանակը չվերականգնվող ռեսուրս է, և դրա հետ կապված երկու հիմնական մտավախություն կա. առաջինը ժամանակ վատնելն է՝ անելով մի բան, որը չի բերում բավարարվածություն: Երկրորդն այն է, որ իսկապես […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

15:28 26.11.2023

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը

15:07 26.11.2023

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 27-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցից մինչև «Փակ շուկայի» հատվածի երթևեկությունը: Պատճառվող Ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

̰
Սուրբ ծննդյան տոնի կախարդանքը Սպիտակ տանը. ԱՄՆ առաջին տիկինը ողջունել է տոնի գլխավոր խորհրդանիշը

14:14 26.11.2023

Սպիտակ տանը մեկնարկել է Սուրբ ծննդյան տոների կախարդանքը: Այս մասին է պատմում ԱՄՆ պետդեպարտամենտը: Միացյալ Նահանգների առաջին տիկինը կարևոր դեր է խաղում այս ավանդույթների պահպանման գործում: Նա է ողջունում տոնածառը՝ տոնի գլխավոր խորհրդանիշը։ Ներկայացված տեսանյութում առաջին տիկին Ջիլ Բայդենը ողջունում է ծառը 2023 թվականի տոնական սեզոնի համար:

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:30 26.11.2023

Երևան քաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 28-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Ապամոնտաժվում են անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայանները

13:23 26.11.2023

Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և անվտանգության նորմերին չհամապատասխանող բենզալցակայաններն ապամոնտաժվում են։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի ռեպորտաժում:

̰
ՇՄ նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում ենթակա կառույցներում իրականացված աշխատանքները

12:39 26.11.2023

Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ «Սևան» ազգային պարկում Ամփոփվել է Սևանա լճի հանրային №7, №9, №10, №11, №12 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի երկրորդ խորհրդակցական աշխատաժողովին։ Այցելուների […]

̰
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում

10:43 26.11.2023

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Հայաստանում շարունակում է լուրջ խնդիր մնալ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ծառայության հարցը. Բաթոյան

10:34 26.11.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ անդիպել է «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն» ծրագրի և Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) կազմակերպության մասնակիցների և ներկայացուցիչների հետ։ «Ծրագրի շրջանակում նոյեմբերի 21-23-ը Հայաստանում տեղի են ունեցել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ 6 մարզերի 24 հաշմանդամություն ունեցող անձանց և […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:10 26.11.2023

‼️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ընտանիքն իր 14-րդ աղջկան անվանակոչել է Ռուսաստան-Սվյատոսիա-Սվյատորոսիա. հայրը բացատրել է դստեր անվան իմաստը

23:12 25.11.2023

Նաբերեժնիե Չելնիից մի ընտանիք իր նորածին աղջկան անվանել է Ռուսաստան-Սվյատոսիյա-Սվյատորոսիա: Նրա հայրը՝ Վլադիմիր Սուխովը ասել է, որ սա իր 14-րդ զավակն է, և նրա յուրաքանչյուր երեխա ունի իր անվան պատմությունը՝ կապված իր նախնիների և հայրենիքի հետ։ Նա նշել է, որ աղջկան անվանել են Ռուսաստան-Սվյատոսիա-Սվյատորոսիա՝ երկրի հանդեպ սիրուց ելնելով, բայց դա «քաղաքական պահ չէ»։ «Ռուսաստանը գլխավոր […]

̰
Տղամարդը օձի օգնությամբ սպանել է կնոջն ու դստերը

22:38 25.11.2023

Հնդկաստանում տղամարդը խոստովանել է, որ 800 հազար ռուփի փոխհատուցման դիմաց թագավորական կոբրայի օգնությամբ սպանել է կնոջն ու դստերը։ Այս մասին հայտնում է News9Live-ը։ Բասանտի Պատրան և նրա երկու տարեկան դուստրը հոկտեմբերի 7-ին հայտնաբերվել են Օդիշայի Ադհեյգաոն գյուղի իրենց տանը: Երկուսի մոտ էլ օձի խայթոց է հայտնաբերվել: Սողունը նույնպես սենյակում է եղել։ Բժիշկներն այլևս չեն կարողացել […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 30 չվերթ է հետաձգվել

21:13 25.11.2023

Մոսկվայի օդանավակայաններում նոյեմբերի 25-ի ժամը 20:00-ի դրությամբ Yandex Schedules ծառայության տվյալներով հետաձգվել է 29 չվերթ։ Այսպիսով, դեպի «Վնուկովո» 15 չվերթ հետաձգվել է, «Դոմոդեդովո»-ում՝ վեցը, ևս երեքը չեղարկվել է։ «Շերեմետևոյում» ութ չվերթ է հետաձգվել։ Շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին, Հիդրոօդերևութաբանության կենտրոնի օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում ձյան և մերկասառույցի մասին։ Նշվել է նաև, որ ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի […]

̰
Ռուսաստանում ձերբակալվել է կինը, ում երեք երեխաներին մահացած են գտել

20:21 25.11.2023

ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքի փոխանցմամբ՝ կնոջը, որի երեք երեխաներին մահացած են գտել Պսկովի մարզում, բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել սպանության մեջ։ Ռուսաստանի Պսկովի մարզի քննչական կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Վելիկիե Լուկի քաղաքի բնակարաններից մեկում և Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա և 2019 և 2023 թվականներին ծնված  երկու տղաների […]

̰
Փրկարարները տանիքից և ծառից իջեցրել են պոկված թիթեղները

18:45 25.11.2023

Նոյեմբերի 25-ին, ժամը 16։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում գտնվող շենքի տանիքը ուժեղ քամուց մասամբ պոկվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկհարկանի շենքի […]

̰
Գյումրիում կայացել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական միջոցառումը

18:30 25.11.2023

Նոյեմբերի 24-ին «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումն է անցկացվել Գյումրիում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրենսդիր մարմնի, համայնքային իշխանության, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։ Իր ելույթում Վահե Ղազարյանը փաստել է, որ Շիրակի մարզում և մյուս […]

̰
Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

17:07 25.11.2023

Նոյեմբերի 25-ին, ժամը 13։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծավան գյուղի անտառամերձ հատվածում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

̰
ՄԻՊ-ը ներկա է գտնվել ԵՊՀ-ում տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը

16:55 25.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանում «Երիտասարդներն ընդդեմ բռնության․ պայքարի 16-օրյակ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Ես կին եմ» բեմադրությանը և հանդես եկել բացման խոսքով: Ողջունելով ներկաներին՝ Պաշտպանն ընդգծել է հանդուրժող և համերաշխ միջավայր ունենալու կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալու և բռնության կանխարգելման տեսանկյունից: «Անհնար է ունենալ […]

̰
Կարիերայի խորհրդատուն հայտնել է, թե ինչ չպետք է գրել ռեզյումեներում

08:15 25.11.2023

Իդեալական ռեզյումեն պետք է լինի կոկիկ ձևաչափված և չպարունակի չնչին հատկությունների և հմտությունների ցանկեր: Կարիերայի խորհրդատու և Foodpanda-ի թոփ մենեջեր Աննա Զնամենսկայան Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչպես ճիշտ գրել ռեզյումեն։ Առաջին կանոնը դիզայնն է: «Ռեզյումեն հենց սկզբից պետք է կոկիկ և պրոֆեսիոնալ տեսք ունենա: Ֆայլի օպտիմալ ձևաչափը PDF փաստաթուղթն է մեկ տառատեսակով, ձախ հավասարեցմամբ և […]

̰
BACK_TO_TOP