19:18 02.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 18:50-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան (Նորավան-Լծեն-Տաթև և Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի) ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Խցանման պատճառով Մ-9-Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]
19:10 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էի` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել ենք մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին […]
18:30 02.03.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ընդլայնված երկօրյա նիստը, որին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպումը կայացել է հիբրիդային ձևաչափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Աննա Կարապետյանը կարևորել է գործողությունների ծրագրի իրականացման հարցում համակարգող […]
18:00 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
17:46 02.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ. «1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում` խորհրդանշելով մեր երկրի մուտքն անկախ պետականություն ունեցող ազգերի ընտանիք, իրականացավ մեր ժողովրդի դարավոր երազանքն՝ ապրել և արարել սեփական պետության մեջ: Այդ օրվանից ի վեր՝ 33 տարիների ընթացքում տարբեր հանգամանքներում և զարգացումների ու […]
16:29 02.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
16:16 02.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
15:27 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ: […]
15:17 02.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝ հետևելու գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
15:06 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
14:47 02.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
13:51 02.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 2-ին և 4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ, մարտի 3-ին, 6-7-ը ՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը […]
13:18 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու մասին։ Փաստաթղթի տեքստը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Այս հրամանագրով անգլերենը հաստատվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու»,- ասվում է փաստաթղթում։ «Մեր պատմական կառավարող փաստաթղթերը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, գրվել են անգլերենով, հետևաբար, վաղուց էր պահանջվում […]
12:32 02.03.2025
Մարտի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում անցկացվելու է վարժանք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
12:17 02.03.2025
Երգ, պար, մեծ տոնախմբություն ու ժողովրդական խաղեր. այս ամենը վկայում է ազգային ամենաուրախ տոներից մեկի մասին. «Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է»: Բարեկենդան նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ Պահքից առաջ մարդիկ կուշտ ուտում են, ուրախանում, որ հաջորդ օրվանից անցնեն պահեցողության շրջան: «Բուն Բարեկենդանը մեզ հիշեցնում է մեր դրախտային կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը, կատարյալ […]
11:34 02.03.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցներին դիվանագետի օրվա առթիվ. «Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,-ասվում է հաղորդագրությունում:
10:44 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան: Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ: Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ: Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և […]
10:00 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային […]
00:07 02.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
22:56 01.03.2025
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկել է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մարտի 2-ին գրքի տոնին կավելանա նաև երաժշտությունը․ ձեր սիրելի խմբերը ելույթ կունենան բացօթյա համերգի շրջանակում․ 13:30 – Սոնա Գյուլխասյան – Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն» 15:30 – «Լավ էլի» 18:00 – «Նեմրա» Միջոցառման ընթացքում կլինեն նաև՝ պանելային քննարկումներ, ընթերցանության […]
22:16 01.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Բ-2 թաղ 42, 43, 44Ա, 45 շենքեր, Բաբաջանյան փ. 125, 129, 131, 133, 143, 155 շենքեր, Մալխասյանց փ. 1, 3-19/2, […]
21:24 01.03.2025
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար վաղը` մարտի 2-ին, ժամը 09.00-ից մինչև 15.00-ը, կաշխատեն ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Գյումրի 1, Գյումրի 2 և Վաղարշապատի բաժինները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
21:17 01.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:13 01.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […]
20:56 01.03.2025
Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից […]
19:20 01.03.2025
Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ էկոկրթական դաս Շրջակա միջավայրի նախարարությունում Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է էկոլոգիական կրթության և դաստիրակության կսյացմանն ուղղված միջոցառումների շարքը, հայտնում են նախարարությունից։ «Այս համատեքստում Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտներն «Օդի աղտոտվածությունը քիմիական նյութերով և դրա դեմ պայքարի եղանակները» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում հանդիպել են շրջակա միջավայրի նախարարության համապատասխան […]
19:07 01.03.2025
Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը […]