14:27 26.09.2023
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գորիսի և Կոռնիձորի Հումանիտար կայաններում սեպտեմբերի 24-ից ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները […]
14:24 26.09.2023
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում: Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
14:01 26.09.2023
Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին: Կատարվում է նախաքննություն:
13:10 26.09.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող […]
12:41 26.09.2023
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են […]
11:44 26.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հովիվներից մեկը զանգահարել է իրեն և հայտնել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանել է մեկ այլ հովվի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված […]
11:34 26.09.2023
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ ՆԳՆ-ին: «Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` […]
11:29 26.09.2023
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն […]
11:18 26.09.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը տրամադրում է իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Ավտոբուսները սեպտեմբերի 25-ին՝ ժ. 21:00-ին մեկնել են Կոռնիձոր:
10:53 26.09.2023
26-ամյա երիտասարդը 2019 թվականից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Նա հայտնաբերվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 26.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գիշերվա ընթացքում Գորիս համայնքում շարունակել է հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այս պահին ևս Պաշտպանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է Սյունիքի մարզում: Տեղում իրականացնվում են փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվում են մանրամասն տեղեկություններ: Նախօրեին Պաշտպանն այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում […]
09:41 26.09.2023
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
08:38 26.09.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում այս պահին կամավորների ներգրավման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք հայտագրվել՝ ըստ անհրաժեշտության կամավոր աշխատանքներին մասնակցելու նպատակով, ապա կարող եք անցնել հետևյալ հղումով` https://kamavor.mlsa.am/ և անհրաժեշտ պատուհաններում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը», հայտնում են նախարարությունից:
20:59 25.09.2023
ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը: Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի […]
19:44 25.09.2023
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցնե՛ր, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ամենօրյա աշխատանքային քննարկումների մեջ է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ աշխատանքն […]
18:23 25.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մազմանյան փ. 14, 16 շենքեր, Շիրակի փ․ 2, 4, 6, 6/1, 6ա, 6/2, 8, 10 շենքեր, Եղբայրության փ․ 16/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 137 մանկապարտեզ, Օդեսայի, Մադոյան, Պատկանյան, Հրազդան, […]
12:17 25.09.2023
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված […]
11:56 25.09.2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև […]
11:43 25.09.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել […]
10:55 25.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ «Ժամը 10։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 142 քաղաքացի»,– հայտնել են ոստիկանությունից։
09:43 25.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: ՄԻՊ աշխատակազմն աշխատում է […]
08:20 25.09.2023
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը շրջվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառի կոտրված ճյուղը (մոտ 7 մ) և հեռացրել ճանապարհի երթևեկելի […]
08:06 25.09.2023
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20։28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում հրդեհ է բռնկվել՝ այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ գյուղի 30-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ անասնագոմին կից, այրվում է անասնակեր: Հրդեհը […]
08:00 25.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
07:54 25.09.2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ […]
07:52 25.09.2023
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին։ «Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
22:56 24.09.2023
ՀՀ կառավարությունից հայտնում են՝ ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Աջակցության […]
22:51 24.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում հանդիպել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ Տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: ՄԻՊ ներկայացուցիչներն այցերի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկել […]