15:10 28.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում էր։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի, Աշտարակի համայնքապետի տեղակալ Շանթ Վահանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին։ Առաջին կանգառը Աշտարակի Ա․ Այվազյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ, բացի առօրյա […]
14:03 28.09.2023
Պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են հետևյալ անձնական իրերը։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։
13:18 28.09.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերն այս պահին շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ […]
12:59 28.09.2023
12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 հազար 386 անձ է ժամանել Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
12:44 28.09.2023
ՆԳՆ ոստիկանության Թալինի և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա Ներինա Պ.-ն, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
11:51 28.09.2023
Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության […]
11:41 28.09.2023
Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, […]
11:29 28.09.2023
ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։ Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները ներկայացված են ստորև։ Ցանկ:
11:10 28.09.2023
ԱՀ ՆԳՆ-ից ուրախությամբ տեղեկացնում են, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
11:00 28.09.2023
Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 65 հազար 500 անձ: ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում: «Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել […]
10:33 28.09.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար: Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր մեկնել սեպտեմբերի 25-ին և արդեն […]
08:12 28.09.2023
Սեպտեմբերի 24-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Կապան քաղաքներում և Բաղանիս, Նոր Գեղի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:
08:02 28.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են; Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:33 27.09.2023
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով 2020 թվականի այս օրը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ «3 տարի առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց իր հայրենիքում ապրող Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, իրականացնելով զանգվածային ռազմական հանցագործություններ: Այս կործանարար գործողությունները մաս էին կազմում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի ծրագրված քաղաքականության։ Չնայած բազմաթիվ […]
21:02 27.09.2023
Այսօր առավոտյան Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ադրբեջանցի զինվորականները գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն ի՞նչ տեղեկություն է տարածում այս կապակցությամբ, ի՞նչ մեղադրանք են ներկայացնում Ռուբեն Վարդանյանին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Առաջինը Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին լուրը տարածել էր նրա տիկինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև […]
20:17 27.09.2023
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ոստիկանությունը և փրկարար ծառայությունը Սյունիքի մարզում իրականացնում են շուրջօրյա ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հաշվառման գործընթաց՝ բաղկացած երկու մասից. անձնական տվյալների հավաքագրում, մշակում և նույնականացում և առաջնային կարիքի գնահատում: Տվյալների շտեմարանին ըստ գործառութային անհրաժեշտության հասանելիություն ունեն ոլորտային լիազոր մարմինները: Տվյալների հավաքագրման գործընթացը կազմակերպվել […]
19:44 27.09.2023
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ։ «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,-նշված է հայտարարության մեջ, որին կից հրապարակել են լուսանկարներ։
16:29 27.09.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Էրեբունու բաժնի գործընկերների հետ: Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքի «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտ, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեցին և Էրեբունու բաժին տեղափոխվեցին երևանցի 29 և 27 տարեկան երկու տղամարդիկ: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» տեսակի՝ չորս, մյուսի […]
13:37 27.09.2023
Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 26-ամյա Գոռ Գ.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:10 27.09.2023
Գորիսում և Կոռնիձորում արդեն իսկ բազմաթիվ կամավորներ են ներգրավված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հումանիտար կենտրոնում» կայացած ասուլիսում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում կամավորների ներգրավվման ուղղությամբ և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում այս ուղղությամբ։ «Արդեն իսկ և՛ Գորիսում, և՛ […]
12:50 27.09.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 44-ամյա Էդգար Հ.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:13 27.09.2023
Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հաղթանակ կամրջի տակ կրակոցի ձայներ են լսվում: Մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել […]
11:49 27.09.2023
Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով […]
11:43 27.09.2023
Վաղարշապատի ոստիկանները Փարաքարում հայտնաբերել են մեթամֆետամին: Այն այլ տեսակի թմրանյութերի հետ միասին հայտնաբերվել է 43 և 40-ամյա տղամարդկանց մոտ: Նրանք խոստովանել են, որ ձեռք են բերել տելեգրամից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:22 27.09.2023
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամբերդ ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել: Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, ժամը 20.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օրգով համայնքի վարչական տարածքի սարում հայտնաբերել, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Աշտարակի բաժին են […]
10:48 27.09.2023
Բեզոարյան այծի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են: 32 և 56-ամյա տղամարդիկ եղել են Եղեգնաձորի բնակիչներ: Նրանց ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է ապօրինի որսած բեզոարյան այծի մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:21 27.09.2023
Սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեձոր բնակավայրի նախկին կինոթատրոնի շենքին կից առանձին սենյակներից մեկում արկեր կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ն. Կարապետյանի կողմից ճշտվում են օպերատիվ տեղեկությունները և պարզվում է, որ այն հավաստի է ու ոստիկանները այցելում են նշված վայր, որտեղ […]
08:13 27.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:23 26.09.2023
Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԱՀ քննչական կոմիտեից խնդրում են հարազատներին ներկայանալ կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։ Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։