TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՂ մեր 23 հայրենակիցները Կարմիր խաչի ուղեկցությամբ մուտք են գործել Հայաստան

17:31 24.09.2023

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝Լեռնային Ղարաբաղից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները  մուտք են գործել Հայաստան` Կարմիր Խաչի ուղեկցությամբ։

̰
Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ

17:06 24.09.2023

Սեպտեմբերի 24-ին Սուրբ Գայանե վանքում Սուրբ Պատարագի սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդնիների հոգիների հանգստության համար, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

̰
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքերով կալանավորվել է 26 անձ

16:48 24.09.2023

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողությունների ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ։ Նրանցից 39-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար, 4-ին՝ զանգվածային […]

̰
Հայկական կարմիր խաչի ընկերությունը աջակցում է տեղահանված անձանց ընդունման կետերի աշխատանքներին

16:43 24.09.2023

Սեպտեմբերի 23-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։ Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է […]

̰
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

16:32 24.09.2023

Տեղահանված բնակիչների առաջնային հաշվառում և կարիքների գնահատում է իրականացվում Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։ Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։ Աշխատանքներում ներգրավված են համապատասխան գործառույթներ ունեցող բոլոր պետական կառավարման մարմինները։ Ինչպես և հայտարարվել էր […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՀՀ ՊՆ

16:10 24.09.2023

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան:

̰
Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Հայաստանում է՝ Կոռնիձորում

15:55 24.09.2023

Արցախից տարհանվածների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղի համայնքապետարանի աշխատակցուհի Արշալույս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ տարհանված արցախցիներին դիմավորում են Կոռնիձորում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնում: «Այս պահին գրանցման գործընթաց է իրականացվում, գնահատվում են նրանց առաջնահերթ կարիքները»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ տարհանվածների հստակ թվի մասին կարող են տեղյակ լինել միայն գրանցման […]

̰
ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ

15:00 24.09.2023

Որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս, որտեղից էլ հնարավոր կլինի կազմակերպել հումանիտար բեռի տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով, այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։

̰
Մեր 23 հայրենակիցները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից նախապատրաստվում են տեղափոխվել Հայաստան. ՀՀ ԱՆ

14:06 24.09.2023

Առողջական ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր 23 հայրենակիցները Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցից նախապատրաստվում են տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն` ուղեկցությամբ Կարմիր Խաչի։ Լրացուցիչ կտրամարդվի տեղեկատվություն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք

13:54 24.09.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, […]

̰
Հայտնաբերվել է Արմավիր քաղաքի զբոսայգում անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը

13:05 24.09.2023

shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի «Բացատ» սրճարանին հարակից քաղաքային զբոսայգում մի տղամարդ իջեցրել է տաբատի շղթան և զբաղվել է անառակաբարո գործողություններով (ձեռնաշարժությամբ), ապա այդ վիճակով շարժվել է այդ պահին այնտեղով անցնող 14-ամյա աղջկա հետևից և իր լկտի արարքը կատարել երեխային հետապնդելու […]

̰
Երևանի կենդանաբանական այգին սեպտեմբերի 25-26-ը փակ կլինի

11:49 24.09.2023

Երևանի կենդանաբանական այգին սեպտեմբերի 25-26-ը փակ է լինելու՝ պայմանավորված սանիտարական աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը:

̰
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ

11:22 24.09.2023

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ «Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնում են նախարարությունից:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:12 24.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

10:01 24.09.2023

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից տեղեկանում ենք՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ «Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի գրառման մեջ:

̰
ԿԽՄԿ-ի ավտոշարասյունով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն հատել է Լաչինի ճանապարհը

23:58 23.09.2023

Այսօր ԿԽՄԿ-ի ավտոշարասյունով մոտ 70 տոննա մարդասիրական օգնություն հատել է Լաչինի ճանապարհը: Այս մասին հայտնում է ԿԽՄԿ-ն X-ի իր միկրոբլոգում։ Նշվում է, որ ուժած համայնքների համար նախատեսված մարդասիրական օգնությունը ներառում է. – 66 տոննա ցորենի ալյուր – 2700 կգ աղ – 450 կգ չոր խմորիչ – 375 լիտր արեւածաղկի ձեթ Today, nearly 70 metric tons […]

̰
Երևանում՝ Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ դի

20:25 23.09.2023

Այսօր՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]

̰
Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

20:08 23.09.2023

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

̰
Արցախցի աղջիկը թուզ է հյուրասիրում ոստիկաններին

19:43 23.09.2023

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Կառավարության շենքի մոտ արցախցի աղջիկը թուզ է հյուրասիրում ոստիկաններին:

̰
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

19:26 23.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը սեպտեմբերի 23-ին մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում […]

̰
Ծառերի համատարած սպանդ Գեղարքունիքի մարզում. 20-ից ավելի առողջ բարդիներ են հատվել

18:49 23.09.2023

shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ ծառերի սպանդ է իրականացվել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք «Սևան» ազգային պարկում՝ Նորատուս մասնաճյուղի Այրիվան տեղամասի 4-րդ պահաբաժնում, ապօրինի հատել են 21 հատ բարդի տեսակի 15-30 տարեկան ծառեր։ Ծառասպանդները հավանաբար գործի են դրել էլեկտրական սղոցներ (դրուժբա տեսակ) և իրենց սև գործը կատարել են շաբաթ կամ կիրակի օրերին, քանի որ բացի […]

̰
Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է

18:30 23.09.2023

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ «Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 8 րոպե է։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է  Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

̰
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Կոռնիձորում է

18:24 23.09.2023

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Կոռնիձոր։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Գերի Փիթերսը Սյունիքի մարզպետի հետ Կոռնիձորից հեռադիտակով հետևել են Հակարիի ադրբեջանական ապօրինի անցակետին: Ավելի վաղ ամերիկյան պատվիրակությունն այցելել էր ԵՄ դիտորդական առաքելության կայանատեղի։

̰
ԿԸՀ-ն Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել

17:20 23.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։ Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական […]

̰
Ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն․ ԿԽՄԿ

12:21 23.09.2023

Սեպտեմբերի 22-ին մեր թիմերը տարհանել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։ Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց […]

̰
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել

12:13 23.09.2023

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Հալաբյան փողոցում կարտոֆիլ վաճառելու ժամանակ անհայտ անձը իրենից գնել է 34 կգ կարտոֆիլ, ապա իրեն տվել է 20 000-անոց, ինչից հետո ինքը վերադարձրել է 14 000 դրամ մանրը, իսկ գնորդի հեռանալուց հետո նկատել է, որ նրա տված 20 000-անոցը կեղծ է: Ոստիկանության Մուշի […]

̰
Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ բնակչությանը

09:19 23.09.2023

Ռուս խաղաղապահներն ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Օգնությունը ներառում է սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների բեռնափոխադրումներով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ, այդ թվում՝ սննդի չափաբաժիններ և հիգիենայի պարագաներ, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է […]

̰
Արցախից հերքում են՝ փաստաթղթեր չեն այրվում

21:33 22.09.2023

Հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, […]

̰
Սեպտեմբերի 19-22-ը առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ. ՀՀ ՄԻՊ

21:08 22.09.2023

Սեպտեմբերի 19-22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ […]

̰
Արայիկը գերադասեց չտեսնել նորածին որդուն․ 44-օրյայից հետո տեղափոխվեց Արցախ ու ընկավ հայրենիքի համար 

20:48 22.09.2023

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե անկեղծ, չեմ ցանկանում, որ պսևդոքաղաքական աղմուկի մեջ կորչեն հայրենիքի համար գիտակցված մահն ընտրածների անուններն ու զոհաբերությունները: Նրանցից մեկն էլ նա էր, ով գերադասեց չտեսնել նորածին որդուն, 44 օրյայից հետո Հայաստանից տեղափոխվել Արցախ ու….. հիշենք իրենց: «Արայիկ Գագիկի Մաթևոսյան (Ակի) 2020թ–ի սեպտեմբերին արձակուրդի մեջ […]

̰
BACK_TO_TOP