TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է

08:46 21.09.2023

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է Անկախության տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:  Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

08:35 21.09.2023

Սեպտեմբերի 17-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Վայք, Աշտարակ, Գավառ քաղաքներում, Բռնակոթ, Զովունի և Մրգավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 3 սահնօձ, 4 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 52.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:18 21.09.2023

Սեպտեմբերի 16-21-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 13.1 հա, Աբովյան քաղաքում՝ 5 հա, Հրազդան քաղաքում՝ […]

̰
Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ավտոճանապարհներին և Գորիս քաղաքում մառախուղ է

08:06 21.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ավտոճանապարհներին և Գորիս քաղաքում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ […]

̰
Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ. ՄԻՊ

21:23 20.09.2023

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ: Մասնավորապես՝  կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ)  բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները ընտանիքները […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին ներկայացրել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ծանր հետևանքները

21:05 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Հանդիպմանը Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձավ Արցախում […]

̰
Միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում ԼՂ-ի հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ

20:54 20.09.2023

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:

̰
ԱՀ ՄԻՊ-ը հավաքագրում է տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ

20:46 20.09.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գեղամ Ստեփանյանը: «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,-նշվում է հայտարարությունում:

̰
Հանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է

20:32 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին […]

̰
Երիտասարդը կրակոցներ է արձակել օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը. ի լրումն «Նորավանքի» մոտ տեղի ունեցած խուլիգանության

20:19 20.09.2023

ՀՀ ոստիկանությունն արդեն տեղեկացրել էր 24-ամյա երիտասարդի կողմից «Նորավանք» եկեղեցական համալիրի տարածքում կրակոցներ արձակելու և խուլիգանությունը բացահայտելու մասին: Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ինքնակամ եկել է 24-ամյա երիտասարդի 23-ամյա ընկերը և ներկայացրել իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի որսորդական հրացանը: Նա […]

̰
Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում համայնքներից տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

20:07 20.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում են դիմել կառավարության […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կաթոլիկ ուխտավորներին

19:56 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորների՝ առաջնորդությամբ Մոսկվայի Տիրամոր թեմի արքեպիսկոպոս միտրոպոլիտ Պաոլո Պեցցիի։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, որի նպատակն է հայաթափել Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը […]

̰
ՄԻ պաշտպանի հայտարարությունն իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ

18:36 20.09.2023

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։ Այս առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված […]

̰
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

16:41 20.09.2023

Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Արցախյան կողմն ունի կորուստներ և վիրավորներ, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանը լայնածավալ հաձակում է իրականացնում, որը թեև երեկ՝ օրվա ընթացքում մի փոքր նվազեց, սակայն […]

̰
Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից

15:25 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեծ ծավալով շարունակվում է։ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ […]

̰
Պահպանության ծառայողի տեղեկությունը հաստատվեց, թմրանյութից զատ` հայտնաբերվեց ապօրինի զենք

11:32 20.09.2023

Պահպանության ծառայողի տեղեկությունը հաստատվեց, թմրանյութից զատ` հայտնաբերվեց ապօրինի զենք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

11:24 20.09.2023

Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Վանդալիզմ Երևանում. կոտրել են ԵԿՄ-ի աշխատակազմի ղեկավարի եղբոր գերեզմանաքարը

10:23 20.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Երևանում հերթական վանդալիզմն է տեղի ունեցել: Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Ռաֆայել Ֆարմանյանը և հայտնել, որ սեպտեմբերի 1-ից միչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորությամբ կոտրել են Հաղթանակ գերեզմանատան տարածքում գտնվող իր եղբոր գերեզմանաքարը: Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են […]

̰
Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհի գործընկերներին՝ արձագանքել և օգնել․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը

09:49 20.09.2023

Իտալիայի գավաթակիր, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Լեռնային Ղարաբաղում ռազմական հսկողության տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Ադրբեջանը վերսկսել է իր պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են […]

̰
Գորիս քաղաքում մառախուղ է, ավտոճանապարհներն անցանելի են

08:34 20.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու կասկածանքով Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ Քննչական կոմիտե

08:05 20.09.2023

Հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով Վահան Լորեցյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ «Կառավարության շենքի դիմաց 2023 թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատեր «Վահան Լորեցյան» անվամբ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող  գրառումներ են կատարվել։ Գրառումներից մեկում, մասնավորապես, նշվել է. «Սաղդ հրապարակ, վերից վար սաղին […]

̰
Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 19-ին կատարված զանգվածային անկարգությունների ընթացքում տուժել են ոստիկաններ և քաղաքացիական անձինք, պատճառվել է գույքային վնաս

07:53 20.09.2023

Ինչպես արդեն տեղեկացվել է, սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում ձեռք են […]

̰
ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին համացանցով հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է երկրորդ քրեական վարույթը

18:36 19.09.2023

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Խաչիկ Հակոբյան» անվամբ հանդես եկող օգտատիրոջ անձնական էջում տեղադրվել և հրապարակվել է տեքստ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Եթե էսօրվա ընթացքում մարտերը նույն ձև գնան ու Լաչինը ճեղքելու հրաման չեղավ, պիտի հեռացնել էս դավաճան վիժվածքներին ռազմական հեղաշրջումով»։ Նկատի ունենալով, որ հրապարակումն իր մեջ առերևութ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ […]

̰
Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների․ ՀՀ ներքին գործերի նախարարություն

18:19 19.09.2023

ՀՀ ներքին գործերի նախարարությունը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին․ «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։ Հարգելի՛ քաղաքացիներ Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը […]

̰
ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

18:09 19.09.2023

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն […]

̰
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Մանկության ակադեմիա»-ում

11:56 19.09.2023

Սեպտեմբեի 14-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից «Մանկության ակադեմիա»-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել «Մանկության ակադեմիա»-ի անձնակազմի գործնական հմտությունները երկրաշարժի դեպքում: Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցում էին ակադեմիայի անձնակազմը և սաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից: Համաձայն ուսումնավարժության […]

̰
Զինված միջադեպ Վանաձորում. քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ. ՔԿ

11:52 19.09.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու […]

̰
Քարակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք

11:32 19.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Դատախազությունը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ

11:10 19.09.2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող […]

̰
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:42 19.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խԽնդրում են չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP