11:32 19.09.2023
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:10 19.09.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող […]
10:42 19.09.2023
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խԽնդրում են չանհանգստանալ։
10:18 19.09.2023
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, ժամը 11:00-ին՝ Գետափ և ժամը 12։00-ին՝ Թլիկ համայնքներում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:14 19.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
22:50 18.09.2023
Երեկ` սեպտեմբերի 17-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի սալջարդ վերք, մարմնի բազմակի սալջարդեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել […]
21:38 18.09.2023
Հոգեթերապևտ Ռոզալինդ Մայլսը և մարզիչ Նատալի Թրիսը խոսել են մի տեսության մասին, որը կարող է օգնել սովորել դրական արձագանքել ձախողմանը: Նրանց կարծիքն է Metro-ն։ Թրիսը բացատրել է, որ այդ տեսությունը կյանքի դժվարությունները որպես նոր հնարավորություններ դիտելու ունակությունն է: «Ըստ այս տեսության՝ աշխատանքի չընդունվելու դեպքում հնարավորություն կստեղծվի ստանալ այլ՝ ավելի լավ առաջարկ։ Երբ քեզ լքում են […]
20:05 18.09.2023
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին՝ Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված բարեկամական և արդյունավետ հարաբերությունները, նշելով որ այս հանդիպումը ևս դրա վկայությունն է։ […]
19:24 18.09.2023
2023 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին […]
19:13 18.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի […]
18:42 18.09.2023
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09 18.09.2023
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկել և այսօր կայացած ասուլիսների միջոցով իրենց եզրահանգումն են ներկայացրել «Ականատես» դիտորդական առաքելության և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները: «Խախտումներ եղել են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց եղել են դրանք դրվագային, մեր գնահատմամբ՝ կարծես չհամակարգված և ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»,- նշել է «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը: «Անկախ դիտորդ» դաշինքի […]
15:52 18.09.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ […]
15:48 18.09.2023
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.50-ին, Արտաշատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիտակ-Ջրաշեն ճանապարհին Դիտակ գյուղի բնակիչ, 23 և 24 տարեկան եղբայրներ վիճաբանել են համագյուղացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով ու դանակով հասցրել են հարվածներ: Նույն օրը, ժամը 17.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, ազդրի կտրած վերք» նախնական ախտորոշմամբ, […]
15:20 18.09.2023
Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 17-ին, ժամը 6.30-ին, Թամանցիների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և չորս փամփուշտ: Նա ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
15:13 18.09.2023
Սեպտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում, ծառայություն կատարելու ժամանակ Տավուշի պարեկները, Իջևանի Մետաղագործների փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը, սակայն, չի ենթարկվել իրենց կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին: Սկսվել է հետապնդում, և օգնության հասած ևս երկու կարգախմբերի հետ մեքենան կանգնեցվել է: Այս անգամ էլ «Օպելի» վարորդը, փորձելով դիմել փախուստի, մեքենան հետընթաց վարել […]
14:48 18.09.2023
Սեպտեմբերի 16-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է 1991 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նա 2018 թ. մայիսի 15-ից գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: […]
14:19 18.09.2023
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի աղջիկ և հայտնել, որ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Նշված հասցե են շտապել նաև պարեկները: Իրավիճակը հարթելուց հետո իրավապահները տանը, տեսանելի վայրում, նկատել են […]
13:50 18.09.2023
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի, 1981 թ. ծնված Սեդիղե Հ.-ն: Նա 2020 թ. հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր ԻԻՀ Ինտերպոլի կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և […]
13:20 18.09.2023
Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 17-ին, ժամը 6.30-ին, Թամանցիների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և չորս փամփուշտ: Նա ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
12:15 18.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի: Ոստիկանության ծառայողը մոտենում […]
11:56 18.09.2023
Աշտարակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:40 18.09.2023
Դեռահասների վարքագծի բնույթը «Մոսլենտա»-ի հետ զրույցում բացատրել է հոգեբան Մարգարիտա Ալեքսեևան։ Նա դեռահասների ծնողներին հրահանգներ է տվել, թե ինչպես վարվեն իրենց երեխաների հետ դեռահասության ժամանակահատվածում: «Դեռահասի տարանջատման ամենակարևոր գործընթացը մեծահասակներից տեղի է ունենում դեռահասության շրջանում: Այս ընթացքում դեռահասը ծնողներին կարծես հանում է պատվանդանին և ուշադիր նայում նրանց։ Նա նկատում է, որ նրանք հասարակ մարդիկ են՝ […]
11:33 18.09.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ […]
10:57 18.09.2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի Արգիշտի առաջին արքայի անվան» հ.61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցում (Ա.Արմենակյան փողոցից մինչև Գ.Հովսեփյան 91) հասցե ընկած ճանապարհահատված: Երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է: Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության […]
10:08 18.09.2023
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում նշանավորվել է բնության հատուկ պահպավող տարածքների օրվան նվիրված միջոցառումներով։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Այսպիսով՝ «Սևան» ազգային պարկում Պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևանա լճի տարբեր ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ: Այցելուների […]
08:19 18.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:06 17.09.2023
Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Պաշտպանն ընդգծում […]