TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 57 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը հանկարծամահ է եղել

15:49 14.09.2023

Այսօր սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, քաղաքային թիվ 57 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոմեքենայում ուղևորը հանկարծամահ է եղել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի […]

̰
2024թ.-ի ձմեռային զորակոչին կմասնակցեն նաև կանայք. գործադիրի որոշումները

14:40 14.09.2023

Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]

̰
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր վերադարձել է Հայաստան

13:58 14.09.2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 10.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է վերադարձել և նույն օրը բաժին է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Գ.-ն: Նա 2022 թ. մայիսի 3-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը` […]

̰
Կեղծ դոլարներ. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

13:17 14.09.2023

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի բանկի աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցի մասնաճյուղում հաճախորդը ներկայացրել է 50 ԱՄՆ դոլար արժողության կեղծ երեք թղթադրամ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ ձեռք բերելու կամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և […]

̰
Անսթափ ու անվկայական կին վարորդ և զենքով ուղևոր. պարեկների բացահայտումը

12:50 14.09.2023

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ, Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա կինը, մեքենան վարում է անսթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական: Այս ամենից առաջ զգոն պարեկները մեքենայի սրահում նկատել էին ատրճանակի նմանվող առարկա: 30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում գրանցվել են չվերթերի զանգվածային չեղարկումներ և ուշացումներ

11:45 14.09.2023

Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 28 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedule ծառայության տվյալները։ Ինչպես հայտնի է դարձել, դեպի Դոմոդեդովո 12 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել, դեպի Վնուկովո վեց չվերթ հետաձվել է, երեքը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում հինգ չվերթ է հետաձգվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում օդանավերի մեկնման ժամերի […]

̰
ՀՀ-ը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր մեկնաբանությունները. Փաշինյան

11:39 14.09.2023

Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով. կառավարության նիստի սկզբում փաստել է վարչապետ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ […]

̰
Ռուսական քաղաքի երկնքում հազվագյուտ վարդագույն օպտիկական երևույթ է նկատվել

11:31 14.09.2023

Նորիլսկի երկնքում հազվագյուտ օպտիկական երևույթ է նկատվել՝ վարդագույն հյուսիսային լույսեր։ Այս մասին հայտնում է Taimyr Telegraph պորտալը։ Լուսանկարիչ Միխայիլ Պոդոլյակին հաջողվել է ֆիքսել հյուսիսափայլը։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե պատահաբար լուսանկարել է այդ երեւույթը. անձրևոտ եղանակի պատճառով չի պատրաստվել դուրս գալ տնից և գրեթե քնել է, երբ իմացել է, որ իր գործընկեր լուսանկարիչները նկատել են փայլը։ […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է

11:20 14.09.2023

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը

10:15 14.09.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի […]

̰
Արարատի մարզի Արտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:12 14.09.2023

«Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,-այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Հրդեհ Վարդանանց փողոցում

09:08 14.09.2023

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդանանց փողոցում գտնվող ռեստորաններից մեկում: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

08:17 14.09.2023

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:14 14.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Հիմնանորոգման աշխատանքներով Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վանաձոր-Տաշիր միջպետական Պուշկինի լեռնանցքի թունելի ուսումնասիրության աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11- ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Երևանի բնակիչներն այժմ իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը

20:33 13.09.2023

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝ 🚌 N2 🚌 N25 🚌 N32 🚌 N34 🚌 N37 🚌 N61 🚌 N77 Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, […]

̰
Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը

20:04 13.09.2023

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Պիլոտային այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում տեղի կունենան հոսանքանջատումներ

19:51 13.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբ․ 4, 6, 6/1 շենքեր, Թումանյան փ. 2, 2ա շենքեր, Իսահակյան փ. 34, 36, 38, 41 շենքեր, Մաշտոցի պող. 39, 41, 43, 45, 45ա շենքեր և […]

̰
139 դպրոցում հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ

19:32 13.09.2023

Սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։ Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման […]

̰
Այն արցախցիները, ովքեր չեն կարողացել օգտվել 1-8 կտրոններից, կարող են հաց ձեռք բերել վաղը

19:26 13.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ այն անձինք, ովքեր չեն կարողացել օգտվել կտրոնների տրամադրման առաջին փուլի ընթացքում տրված 1-8 կտրոններից, ս.թ. սեպտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 8:00-ից կարող են այդ կտրոններով հաց ձեռք բերել Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат):

̰
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծագործական դրամաշնորհի բաց մրցույթ` Երևան քաղաքի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների համար

18:56 13.09.2023

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: Մասնավորապես, ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, […]

̰
Գողություն ու փորձեր «Զեյթուն» հանրակացարանում

16:55 13.09.2023

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.10-ին, մի օտարերկրացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Զեյթուն» հանրակացարանում գողություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամեր առաջ անհայտ անձը, օգտվելով մուտքի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել ու մի օտարերկրացու դրամապանակից գողացել է 10 հազար դրամ: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը […]

̰
Կումայրիի ոստիկանները բացահայտել են շիրմաքարերի գողությունները

16:25 13.09.2023

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել է հաղորդում, որ վերջին կես տարվա ընթացքում Գյումրու թիվ 2 գերեզմանատնից գողացել են նկարով շիրմաքար: Նման մի հաղորդում ստացվել էր նաև հուլիսի 25-ին: Հայտնել էին, որ նույն գերեզմանատնից գողացել են ընտանեկան գերեզմանի վրա տեղադրված շիրմաքար: Կումայրիի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 12-ին, ժամը 19.50-ին, բաժին […]

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են խարդախության դեպք

16:20 13.09.2023

Օգոստոսի 25-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթունի ոստիկաներին էր դիմել մի ռեստորանի օտարերկրացի գանձապահ և հայտնել, որ առավոտյան գնումներ կատարելիս անհայտ անձն իրեն տվել է 20 հազար դրամ արժողության կեղծ թղթադրամ: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին սեպտեմբերի 12-ին: Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, խարդախություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց […]

̰
Պարզվում են զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան հանգամանքները

12:58 13.09.2023

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ […]

̰
Մեղադրանքը` գրավառուին վնաս պատճառելը

12:45 13.09.2023

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 12-ին, ժամը 15.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Մհեր Կ.-ն: Նա սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:

̰
Եկատերինբուրգում հղի կնոջը դաժան ծեծի ենթարկած գործարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:23 13.09.2023

Եկատերինբուրգի գործարար Դմիտրի Տրապեզնիկովը 8 տարվա ազատազրկման է ենթարկվել 2021 թվականին հղի կնոջն առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու գործով։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Հանցագործությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, երբ Տրապեզնիկովի կինը պատրաստվում էր բաժանվել ամուսնուց։ Տղամարդը գեղեցկության սրահից առևանգել է հղի կնոջը, ապա մեքենայով տարել գյուղերից մեկի տնակ, որտեղ […]

̰
Սեպտեմբերի 13-ը Հայաստանում կնշվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

11:57 13.09.2023

2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը, հայտնում է ՇՄ նախարարության մամուլի ծառայությունը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպատակ ուներ նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության բարձրացմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, բազմության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկության բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և […]

̰
Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև

11:10 13.09.2023

Բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացմանը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակմանը խթանելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի, և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի […]

̰
Ջերմուկը՝ պատերազմից 1 տարի անց. քաղաքն ապրում է, բիզնեսը՝ աշխատում

11:04 13.09.2023

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը ներկայացրել են կյանքը Ջերմուկում ռմբակոծությունից 1 տարի անց. Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի կողմ դնելով, խոսելու 2022 թվի սեպտեմբերի 13-ից մինչև օրս մեր քաղաքի, մարդկանց ու իրադարձությունների մասին: Կեսգիշերն անց առողջարանային քաղաքի […]

̰
Երկօրյա աշխատաժողով՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը

10:37 13.09.2023

Սեպտեմբերի 11-ին և 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպում-քննարկում։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներ մոնիթորինգային այցերն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմները, մասնավորապես՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով կիրառվող ուղեցույցները, ստուգաթերթերը, գործիքակազմը, մշտադիտարկման […]

̰
BACK_TO_TOP