Ջերմուկը՝ պատերազմից 1 տարի անց. քաղաքն ապրում է, բիզնեսը՝ աշխատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Ջերմուկը՝ պատերազմից 1 տարի անց. քաղաքն ապրում է, բիզնեսը՝ աշխատում

11:04 13.09.2023

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը ներկայացրել են կյանքը Ջերմուկում ռմբակոծությունից 1 տարի անց.

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի կողմ դնելով, խոսելու 2022 թվի սեպտեմբերի 13-ից մինչև օրս մեր քաղաքի, մարդկանց ու իրադարձությունների մասին:

Կեսգիշերն անց առողջարանային քաղաքի բնակիչներին և հազարավոր հյուրերին արթնացրեց մինչ այդ բոլորովին անծանոթ մի ձայն՝ ռմբակոծություն, որը տևեց մոտ 2-3 ժամ: Հարվածներն ուղղված չէին քաղաքին, միայն մատույցներին, քաղաքը շրջապատող սարերին և մոտակա ռազմական օբյեկտներին:

Ու, անկախ նրանից, որ ոչ ոք պատրաստ կամ իրազեկված չէր, թե ինչ է պետք անել նման իրավիճակում, քաղաքը կենտրոնացավ մարդկանց անվտանգ տարածքներում թաքցնելու, ապա նաև տարհանելու վրա: Քաղաքի հյուրերը գիշերն անցկացրեցին ապաստարաններում, իսկ առավոտյան արդեն սկսվեց տարհանումը առողջարանների աշխատակիցների, ինչպես նաև նրանց որոշ գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով: Անմարդկային ջանքերով քաղաքի հայ և այլազգի հյուրերը, տեղաբնակների մի մասը տարհանվեցին: Մնացին քչերը: Քաղաքն այդպիսին երբևէ չէր եղել, անմարդաբնակ, ամայի:

Մոտակա տասնհինգ-քսան օրերի ընթացքում այդ ամայությունը խախտում էին ժամանակ առ ժամանակ այցելող միջազգային կազմակերպությունների և ՀՀ պետական մարմինների առաքելությունները, իսկ ևս մի քանի օր անց՝ սկսեցին իրենց տները վերադառնալ տեղացիները:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում իրենց աշխատանքը վերսկսեցին քաղաքի մի քանի առողջարաններ, հյուրեր ընդունելու շատ աղոտ հույսով: Դա ցավալիորեն դանդաղ, անկասելի կամքի ուժ պահանջող գործընթաց էր: Քաղաքին անհրաժեշտ էր ամեն գնով վերականգնվել ֆիզիկապես, ֆինանսապես և նաև հոգեպես:
Իրենց բնականոն աշխատանքը վերսկսեցին քաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները:
Վերածնվելու այդ գործընթացը ուղեկցվում էր ներքին լրատվական դաշտում գերակշռող ապատեղեկատվությամբ, քաղաքի մեդիա-մեկուսացվածությամբ և բնակչության առօրէական խնդիրների լուծմանն ուղղված հսկայածավալ աշխատանքներով:

Անկախ քաղաքի պատկան մարմինների, գործարարական սեկտորի ներկայացուցիչների և բնակիչների ջանքերից, քաղաքի համբավը առողջարանային հայտնի կենտրոնից վերածվել էր պատերազմական գոտու քրոնիկոնի:
Այդ վիճակից դուրս գալու միակ տարբերակը անխոնջ աշխատանքն էր, ինչը և արվում էր ամիսներ շարունակ, մինչև այն պահը, երբ մեկ առ մեկ սկսեցին քաղաք այցելել Ջերմուկի հյուրերը: Գալիս էին սկզբում վախվորած, ասես հետախուզելով, ստուգելով լսածն ու կարդացածը, ապա արդեն սովորականի պես՝ հանգստանալու, անապակ բնությունը վայելելու, բուժվելու համար: Քաղաքն ապրեց: Ապրեց, որովհետև Ջերմուկի հյուրերը վերադարձան, նրանք միշտ են վերադառնում, տարին մեկ, երկու անգամ: Որովհետև մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց սպասում են սիրով:

Ինչու՞ մենք որոշեցինք պատմել մեր բառերով տեղի ունեցածը: Որովհետև նույնիսկ մեկ տարի անց հայաստանցիները չգիտեն տեղի ունեցածի իրական պատկերը: Գիտեն րոպեական հավանումների համար աշխատող լրատվամիջոցների նյութերից, ասեկոսեներից, իսկ դրանք շատ հեռու են իրականություն լինելուց:

Մարդիկ չգիտեն, որ այս ամբողջ ընթացքում մենք աշխատել ենք առանց հանգստանալու, ներգրավել ենք նոր գործընկերների արտերկրից և երկրի ներսում, կազմակերպել ենք անհաշիվ ինֆո-տուրեր, հանդիպումներ արտասահմանցի պաշտոնյաների հետ, պայմանագրեր ենք կնքել բազմաթիվ նոր ընկերությունների հետ, կազմակերպել ենք ցուցահանդեսներ, համերգներ, ճանաչողական միջացառումներ՝ այդ ընթացքում բարելավելով մեր քաղաքի ենթակառուցվածքները՝ փողոցների և մայթերի ասֆալտապատում, բարեկարգում: Սկսել ենք կառուցել նոր առողջարաններ, վերակառուցել հներից մի քանիսը:

Ասելով մենք, նկատի ունենք մեզ բոլորիս՝ քաղաքային իշխանություններին, առողջարանների սեփականատերերին և շարքային աշխատակիցներին, վաղուց այստեղ չապրող, բայց քաղաքով մտահոգ ջերմուկցիներին, որոնք իրենց հնարավորությունների չափով աջակցել են ոտքի կանգնող քաղաքին:

Այս ամենով հանդերձ, մեր ուղերձը հետևյալն է՝ քաղաքն ապրում է, լիարժեք կերպով մատուցելով իր առողջարանային ծառայությունները և ձգտելով շարունակական զարգացման:

Ջերմուկը միասին բացահայտելու և վայելելու ժամանակն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

16:03 30.06.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Կարեւորվել են Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը ...

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում  Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

15:59 30.06.2025

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի […] ...

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

15:28 30.06.2025

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,

Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։   նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

15:26 30.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

15:16 30.06.2025

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

15:11 30.06.2025

Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով

«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...

BACK_TO_TOP