21:12 15.09.2023
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը շարունակում է հայրենադարձների համար իրականացնել հայերեն լեզվի և ինտեգրման անվճար դասընթացներ, ոլորտային սեմինարներ և տեղեկատվական հանդիպումներ։ Տարեսկզբից երեք փուլով հայերեն լեզվի անվճար դասընթացներին մասնակցել է 180 հայրենադարձ 23 երկրից, իսկ ինտեգրման դասընթացներին՝ 67 հայրենադարձ 7 երկրից։ Հետևեք մեր նորություններին՝ դասընթացների նոր փուլի մեկնարկի մասին տեղեկանալու նպատակով։ Դիտեք տեսանյութը դասընթացների մասին ավելին […]
20:47 15.09.2023
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից անհետ կորած համարվող Էրիկ Ներսիսյանը հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Էրիկ Ներսիսյանը:
20:35 15.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ապահովում է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների պատշաճ քննարկումը, ինչպես […]
16:49 15.09.2023
Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնի ընթացքում տեղաբնակ […]
16:15 15.09.2023
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային […]
15:40 15.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը: Քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի […]
15:22 15.09.2023
Երեկ երեկոյան, ժ․21։30 սահմաններում, երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգերի՝ Ալեքսեյ Ռոմանովի կնոջ դին։ Քննչական կոմիտեից Radar Armenia-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսդգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները։ Դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է […]
14:42 15.09.2023
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, կամավոր ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Գ.-ն: Նա սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասի […]
14:35 15.09.2023
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 14-ին, ժամը 03.45-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 1987 թ. ծնված Արմեն Ս.-ին: Նա 2021 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Արմեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
14:13 15.09.2023
Սեպտեմբերի 14-ին, ժամը 03.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել և ձերբակալվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Նիկոլայ Բ.-ն: Նա 2022 թ. սեպտեմբերի 8-ից Մոլդովայի Հանրապետության Տելենեշտի քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի […]
14:06 15.09.2023
Շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանների մոտ գլխի վնասվածքով ընկած տղամարդու են հայտնաբերել։ Ավելի ուշ ոստիկանները բացահայտել են դեպքի հանգամանքները։ Մանրամասները տեսանյութում։
12:56 15.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա տեղադրել է […]
11:52 15.09.2023
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ԱՄՆ նախագահի գործադիր գրասենյակի կառավարման և բյուջեի վարչության կառավարման գծով փոխտնօրեն Դասթին Բրաունին։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգյանը բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններում։ Փոխնախարարը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող […]
11:39 15.09.2023
Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների կահավորումը, այնուհետև՝ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում: Մինչև տարեվերջ էլ՝ գործընթացը կավարտվի ներկրված մյուս բոլոր ավտոբուսներում: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու […]
10:54 15.09.2023
ՀայՓոստը դեպի Եվրոպա փոստփոխանակման ուղղություններում կտրուկ իջեցնում է ծանրոցների սակագները: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում: Օրինակ, եթե մեկ շաբաթ առաջ դեպի Ֆրանսիա կամ Գերմանիա հասցեագրված 20կգ ծանրոցի առաքման ընդհանուր արժեքը կազմում էր 128,900 ՀՀ դրամ, ապա այժմ նույն քաշով ծանրոցը կարելի է […]
10:36 15.09.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ: Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդված զգալի ավանդի […]
08:27 15.09.2023
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վանաձոր-Տաշիր միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրության աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից 15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
18:50 14.09.2023
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ այս ընթացքում իրականացվել են ալյուրի մատակարարման և ընթացիկ մի շարք այլ աշխատանքներ, և այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 9 կտրոնով:
16:50 14.09.2023
Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Նա նշել է, որ կենսաթոշակով անկանխիկ առևտրի համակարգին օգոստոսին միացել է նաև «Հայէկոնոմբանկը», ինչի արդյունքում 15 հազար նոր քաղաքացի է ներգրավվել։ Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է […]
15:49 14.09.2023
Այսօր սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում, քաղաքային թիվ 57 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոմեքենայում ուղևորը հանկարծամահ է եղել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի […]
14:40 14.09.2023
Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]
13:58 14.09.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 10.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով կամավոր ՀՀ է վերադարձել և նույն օրը բաժին է տեղափոխվել 1991 թ. ծնված Գևորգ Գ.-ն: Նա 2022 թ. մայիսի 3-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը` […]
13:17 14.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի բանկի աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցի մասնաճյուղում հաճախորդը ներկայացրել է 50 ԱՄՆ դոլար արժողության կեղծ երեք թղթադրամ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրացնելու նպատակով կեղծ արտարժույթ ձեռք բերելու կամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և […]
12:50 14.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ, Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա կինը, մեքենան վարում է անսթափ վիճակում և չունի վարորդական իրավունքի վկայական: Այս ամենից առաջ զգոն պարեկները մեքենայի սրահում նկատել էին ատրճանակի նմանվող առարկա: 30-ամյա երևանցի ուղևորն ինքնակամ ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակ՝ հայտնելով, որ […]
11:45 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի երեք օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 28 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedule ծառայության տվյալները։ Ինչպես հայտնի է դարձել, դեպի Դոմոդեդովո 12 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել, դեպի Վնուկովո վեց չվերթ հետաձվել է, երեքը՝ չեղարկվել։ Շերեմետևոյում հինգ չվերթ է հետաձգվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մայրաքաղաքի օդային նավահանգիստներում օդանավերի մեկնման ժամերի […]
11:39 14.09.2023
Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով. կառավարության նիստի սկզբում փաստել է վարչապետ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ […]
11:31 14.09.2023
Նորիլսկի երկնքում հազվագյուտ օպտիկական երևույթ է նկատվել՝ վարդագույն հյուսիսային լույսեր։ Այս մասին հայտնում է Taimyr Telegraph պորտալը։ Լուսանկարիչ Միխայիլ Պոդոլյակին հաջողվել է ֆիքսել հյուսիսափայլը։ Նրա խոսքով՝ ինքը գրեթե պատահաբար լուսանկարել է այդ երեւույթը. անձրևոտ եղանակի պատճառով չի պատրաստվել դուրս գալ տնից և գրեթե քնել է, երբ իմացել է, որ իր գործընկեր լուսանկարիչները նկատել են փայլը։ […]
11:20 14.09.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:15 14.09.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի […]
09:12 14.09.2023
«Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի թիվ 4 մանկապարտեզում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ»,-այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։